ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Այս էջի վրա
- Որ կրիպտոարժույթը գնել այսօր կարճաժամկետ նպատակների համար
- Հիմնական սկզբունքներ
- Ի՞նչ է կրիպտոարժույթների կարճաժամկետ թրեյդինգը
- Կարճաժամկետ թրեյդինգի ռազմավարություններ
- Ի՞նչ չափանիշներով է պետք ընտրել լավագույն կրիպտոարժույթները կարճաժամկետ ներդրումների համար
- Լավագույն կրիպտոարժույթը, որի մեջ կարելի է ներդրում կատարել այսօր կարճաժամկետ հեռանկարով
- Կարճաժամկետ ներդրումների հետ կապված ռիսկերը
- Եզրակացություն
- ՀՏՀ
Որ կրիպտոարժույթը գնել այսօր կարճաժամկետ նպատակների համար
Ֆինանսների և տեխնոլոգիաների աշխարհում կրիպտոարժույթները կայուն տարածում են ստանում։ Վերջին մի քանի տարիներին դրանք ապացուցել են, որ ամենաարագ աճ գրանցող ակտիվներից են՝ ներդրողներին ապահովելով բացառիկ եկամուտներ։ Շուկան բավականին խոստումնալից է, քանի որ թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ ներդրողները շահում են այս շուկային բնորոշ հնարավորություններից։
Սակայն շահութաբեր կրիպտոարժութային ներդրումների կատարումը պահանջում է ժամանակ, մասնագիտական գիտելիքներ, վերլուծական հմտություններ և հատուկ գործիքներ։ Կրիպտոարժույթների աճող շուկան առաջարկում է հսկայական հնարավորություններ, եթե Դուք իմանաք ռազմավարությունները, չափանիշները, կարճաժամկետ առքուվաճառքի համար ճիշտ քոյներ ընտրելը, հավանական ռիսկերը և դրանցից խուսափելու միջոցները։
Հետևյալ հոդվածը կօգնի հասկանալ և վերլուծել ռազմավարությունները, ընտրել, թե որ կրիպտոն է նպատակահարմար գնել կարճաժամկետ թրեյդինգի համար,տեղեկանալ հնարավոր վտանգների մասին և սովորել դրանք նվազեցնելու ձևերը։
Հիմնական սկզբունքներ
- Կրիպտոարժույթով կարճաժամկետ առքուվաճառքն առաջարկում է բարձր պոտենցիալ եկամտաբերություն, բայց միաժամանակ պարունակում է ռիսկեր։
- Մինչև ընտրություն կատարելը վերլուծեք տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են սկալպինգը, դեյ-թրեյդինգը և սվինգ-թրեյդինգը։
- Կրիպտոարժույթների ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել այնպիսի հիմնական գործոններով, ինչպիսիք են վոլատիլությունը, իրացվելիությունը, նախագծի հիմունքները և շուկայի տրամադրությունները։
- Արժեքավոր կրիպտոարժույթներ, որոնք կարող եք դիտարկել կարճաժամկետ թրեյդինգի համար։
Ի՞նչ է կրիպտոարժույթների կարճաժամկետ թրեյդինգը
Կրիպտոարժույթներով ներդրումների ներուժը մեծանում է բլոկչեյն տեխնոլոգիաների արագ աճի շնորհիվ։ Քոյների սկզբնական առաջարկների (ՄՍԱ) մշտապես աճող քանակի շնորհիվ ամեն օր ավելի քան 2,000 նոր կրիպտոարժույթ է ստեղծվում և փոխանակվում՝ բազմաթիվ ներդրողներին ապահովելով կարճաժամկետ թրեյդինգից ստացված հսկայական շահույթով։
Կարճաժամկետ ներդրում է համարվում կրիպտոարժույթ ձեռք բերելը և այն կարճատև՝ մի քանի րոպեից մինչև մի քանի շաբաթ պահելը։ Նման մեթոդով զգալի եկամուտներ ստանալու համար պետք է ամբողջ ժամանակը լիարժեք նվիրել գործունեության այս տեսակին։ Այս տեսակի թրեյդինգի վրա մեծապես ազդում են սոցիալական ազդակներն ու շուկայական մոդելները, հետևաբար պահանջվում է մշտապես հետևել կրիպտոարժույթների շուկայիn, նորություններին և կրիպտոակտիվների գների վրա ազդող մյուս փոփոխական գործոններին։
Վերջին տարիներին կրիպտոարժույթներով գործարքների ծավալը մեծապես աճել է, ինչը կարող է պայմանավորված լինել բարեկեցության սպեկուլյատիվ աճով կամ ապակենտրոնացված հարթակներում մշակվող ծրագրերի քանակով։ Այս պահին բոլոր կրիպտոարժույթների ամբողջ շIուկայական արժեքը կազմում է շուրջ 2.71 տրիլիոն դոլար։
Կարճաժամկետ թրեյդինգի ռազմավարություններ
Կարճաժամկետ ներդրումների համար կարևոր է տեղեկացված լինել ճիշտ տեխնիկաների մասին, քանի որ գների անսպասելի աճի կարող են հանգեցնել տարբեր գործոններ, որոնք պայմանավորված են որոշակի իրադարձություններով։ Եթե ներդրողները գործարկում են որևէ ռազմավարություն, օգտագործելով իրենց կապիտալի փոքր մասը, նրանք պետք է հասկանան պոտենցիալ պարգևատրություններն ու ակնկալիքները։ Կրիպտոարժույթների ոլորտում կարճաժամկետ ներդրումներ կատարելու համար մի քանի տարբեր ռազմավարություններ կան։
- Սկալպինգ. Այս ռազմավարությունը ներառում է կրիպտոարժույթների առք և վաճառք շատ կարճ ժամանակահատվածներում (մի քանի վայրկյանից մինչև 3 րոպե) միավորների վրա(pips) գումար աշխատելու նպատակով։ Սկալպ-թրեյդինգի հիմնական նպատակն է կարճատև տատանումների շնորհիվ արագ շահույթ ձեռք բերելը։ Նման շահույթները սովորաբար կազմում են 1%-ից 3% և չեն պահանջում լուրջ վերլուծություններ՝ բավական է ընդամենը արագ որոշումներ կայացնել՝ դիտարկելով գների շարժը։
- Ինթրադեյ թրեյդինգ․ Ինթրադեյ թրեյդինգը կենտրոնանում է գների ավելի մեծ փոփոխությունների վրա՝ հետևելով դրանց 15 րոպեից մինչև 1 օր ժամանակահատվածում և ստանալով 5%-ից 15% շահույթ։ Շուկայի բարձր վոլատիլության պատճառով կրիպտոարժույթների թրեյդինգի այս տեսակը՝ դեյ-թրեյդինգը, կարող է առանձնապես արդյունավետ ինել։ Որսալով հանկարծակի բարձրացման ալիքը թվային արժույթների ոլորտում, դեյ-թրեյդերը կարող է ամեն օր հարյուրավոր դոլարներ վաստակել։ Սակայն ի տարբերություն սկալպ-թրեյդինգի՝ այս տեսակի թրեյդինգի համար որոշակի հմտություններ և վերլուծություն է պահանձվում։ Փորձառու դեյ-թրեյդերները միշտ հետևում են շուկայի միտումներին և բաց չեն թողնում արագ շահույթ ստանալու հնարավորությունը։
- Սվինգ թրեյդինգ․ Սվինգ թրեյդինգ ռազմավարության նպատակն է շահույթ ստանալ մի քանի օրվանից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվի գների տատանումներից, այսինքն ընդգրկում է ավելի երկար ժամանակահատված, քան դեյ-թրեյդինգը և սկալպ-թրեյդինգը։ Նպատակն է շահույթ ստանալ ակտիվի գների "տատանումներից" կամ փոփոխություններից։
Թրեյդինգի հնարավորությունները հայտնաբերելու համար սվինգ թրեյդերները մեծապես օգտվում են տեխնիկական վերլուծությունից։ Նրանք օգտագործում են գների մասին տեղեկությունները, միտումները, աջակցության և դիմադրության մակարդակները և բազմազան տեխնիկական ցուցիչները՝ պահպանելով դիրքերը մի քանի օրվանից մինչև մի քանի շաբաթ, որպեսզի շահույթ ստանան գների տատանումների միջնաժամկետ միտումներից։ Այս ռազմավարությունը նախատեսում է կրիպտոարժույթների առք ու վաճառք ավելի բարձր գներով, երբ շահույթը կազմում է 5%-ից մինչև անգամ 100%։ - Արբիտրաժային թրեյդինգ․ Արբիտրաժը առևտրային ռազմավարություն է, որն օգտվում է տարբեր շուկաներում կամ բորսաներում նույն ապրանքի համար գների տարբերությունից։Գնային տարբերություններ հայտնաբերելու նպատակով թրեյդերները շարունակաբար մշտադիտարկում են բազմաթիվ մարքեթփլեյսեր կամ բորսաներ՝ օգտվելով այն պահերից, երբ նույն ակտիվը տարբեր գներ է ունենում մի քանի մարքեթփլեյսերում։
Ամփոփում․
Կրիպտոարժույթների կապիտալիզացման դինամիկայի հետ կապված 2021 թ, վերջին բորսաներում գնվող և վաճառվող քոյների և թոքենիզացված ակտիվների կապիտալիզացման ընդհանուր շուկան գնահատվում էր շուրջ 2.3 տրիլիոն դոլար։ Եթե մենք ավելի մանրակրկտորեն ուսումնասիրենք կապիտալիզացումը, ապա կնկատենք․
- ամենամեծ ծավալը բաժին է ընկնում բիթքոյնին (մոտավորապես $0.9 տրիլիոն);
- երկրորդ տեղում ETH է (մոտավորապես $450 միլիարդ);
- սթեյբլքոյների առաջատարը USDT-ն է ($78 միլիարդ)
Հարկ է նշել, որ սթեյբլքոյնի շուկայի ծավալը փոքր է։ Սակայն վերջերս այն լավ դինամիկա է դրսևորել և վերջին տարիներին արագ աճել է։ Մի քանի տարվա ընթացքում կարևոր սթեյբլքոյների ամբողջ շուկայի կապիտալիզացումը 4.9 միլիարդից հասել է 143 միլիարդ դոլարի։
Սակայն բոլոր նրանք, ովքեր լավ ծանոթ են կրիպտոարժույթների ոլորտին, հասկանում են, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել։ Չնայած շուկայում ներկայումս անբարենպաստ ժամանակներ են, շատերը սա համարում են լավ հնարավորություն՝ ցածր գնով ակտիվներ ձեռք բերելու համար։
Ի՞նչ չափանիշներով է պետք ընտրել լավագույն կրիպտոարժույթները կարճաժամկետ ներդրումների համար
Կարճաժամկետ ներդրումները կարող են շահութաբեր լինել, եթե թրեյդերը փորձառու է ներդրումների ոլորտում և տիրապետում է վերլուծական գիտելիքների ոչ միայն ռազմավարությունների, այլև ճիշտ չափանիշների մասին։ Պետք է գնել այնպիսի կրիպտոարժույթներ, որոնք համապատասխանում են Ձեր անձնական կարիքներին և կայուն շահույթ կբերեն Ձեզ։
Ընտրության պայմանները ներառում են հետևյալ չափանիշները․
- Աջակցության և դիմադրության մակարդակները
Աջակցությունն ու դիմադրությունը վերաբերում են թրեյդինգային գծապատկերների այն գնային մակարդակներին, որոնք ցույց են տալիս զանգվածային առքուվաճառքի պատկեր։ Աջակցությունը գների այն մակարդակն է, որից այն կողմ ակտիվի գնի նվազումը դադարում է։ Իսկ դիմադրությունը այն դիրքն է, որից վերև ակտիվի գինն այլևս չի բարձրանում։
- Բարձր վոլատիլություն
Կրիպտոարժույթների բարձր վոլատիլությունը նրանց արժեքի տատանումն է, որը մեկ թրեյդինգ սեսիայի ընթացքում կարող է աճել 300%-ով, այնուհետև անկում ապրել 400%-ով, կամ հակառակը։
- Բարձր իրացվելիություն
Կրիպտոարժութների ոլորտում իրացվելիությունը վերաբերում է նրան, թե տվյալ շուկայում որքանով է հեշտ տվյալ ակտիվի առքը կամ վաճառքը կայուն գնով։ Շուկան համարվում է լիկվիդային, եթե կարողանում եք վաճառել կամ գնել ակտիվը ցանկացած պահի և ցանկացած քանակով, չազդելով շուկայական գնի վրա։ Որքան շատ է գինը փոփոխվում ակտիվներ գնելուց կամ վաճառելուց, այդքան քիչ լիկվիդային է համարվում շուկան։
- Ցածր սփրեդ (միջակայք)
Սփրեդը կոնկրետ արժույթի համար վաճառողի և գնորդի կողմից առաջարկվող գների միջև եղած տարբերությունն է։ Այն իրենից ներկայացնում է թրեյդինգի գինը և կարող է տատանվել՝ կախված շուկայի իրացվելիությունից (լիկվիդայնությունից), թրեյդինգի ծավալից և բորսայի միջնորդավճարներից։ Ավելի փոքր սփրեդը վկայում է շուկայի բարձր իրացվելիության մասին, իսկ ավելի մեծ սփրեդը վկայում է ավելի ցածր իրացվելիության և ավելի բարձր թրեյդինգային արժեքի մասին։
- Լծակային առևտուր և մարժայով առևտուր
Վարկային լծակը և մարժայով թրեյդինգը նախատեսում են գումարների փոխառում բրոքերից կամ բորսայից՝ առևտրի գումարը ավելացնելու համար։ Վարկային լծակը հնարավորություն է տալիս թրեյդերներին ավելի մեծ գումարներ վաստակել, բայց նաև բարձրացնում է կորստի վտանգը։ Մարժայով թրեյդինգը հնարավորություն է տալիս փոխառած միջոցների շնորհիվ ավելի լավ դիրք զբաղեցնել, քան հնարավոր կլիներ միայն թրեյդերի անձնական միջոցները գործածելու դեպքում։
Ամենահեռանկարային տարբերակը դիտարկելուց հետո ներդրողները պետք է հաշվի առնեն նաև արժեքի պահպանման գործոնը, քանի որ ներդրումը պետք է ունենա սահմանափակ արժեք և ցածր կախում մյուս ակտիվներից, որպեսզի դրա արժեքը գնաճի պատճառով ժամանակի ընթացքում հեշտությամբ չնվազի։ Խելացի ընտրությունն այն է, որ զբաղեցնեք այնպիսի դիրք, որը կարող է ապահովել շահույթ ոչ միայն այդ պահին, այլև ապագայում։
Լավագույն կրիպտոարժույթը, որի մեջ կարելի է ներդրում կատարել այսօր կարճաժամկետ հեռանկարով
Շուկայի խորը վերլուծությունների համաձայն՝ հետևյալ կրիպտոարժույթները բավականին հեռանկարային են համարվում կրիպտոարժույթներում կարճաժամկետ ներդրումների համար։
Fasttoken (FTN)
Ֆասթտոկենը (FTN) մշակվել է Softconstruct ընկերության կողմից, որը տրամադրում է պատրաստի ՏՏ լուծումներ, ունի 700 գործընկերներ և ավելի քան 1 մլն օգտատեր ամբողջ աշխարհում և բոլոր վճարումները կատարվում են FTN-ի միջոցով, երաշխավորելով աճի և ներդրումների մեծ ներուժ, հետևաբար նաև ցածր ռիսկայնություն։
Ֆասթտոկենը լայնորեն գործածվում է բազմաթիվ մատակարարների կողմից որպես խաղային թոքեն և առաջարկվում է կենտրոնացված բորսաներում։ 2024 թ․ մարտի 10-ի դրությամբ մեկ Ֆասթտոկենի գինը կազմում էր $1.75 (FTN/USD), շուկայի ընթացիկ կապիտալիզացումը՝ 531 միլիոն դոլար, իսկ 24 ժամվա ընթացքում առևտրային ծավալը՝ 18 միլիոն դոլար։
FTN-ը Bahamut բլոկչեյնի սեփական քոյնն է, որն առաջին մակարդակի EVM-հիմքով բլոկչեյն լուծում է՝ PoSA. անունով հայտնի բացառիկ ալգորիթմով։ FTN-ը կարևոր դեր է խաղում սթեյքինգը, բլոկերի ստեղծումը և վավերացման մեխանիզմները և խաչաձև շղթայական գործողությունները հնարավոր դարձնելու համար, որոնք շատ կարևոր են բարձր իրացվելիություն ապահովելու տեսակետից։ Ամենահայտնի բորսան, որտեղ կարելի է ներդրում կատարել և Ֆասթտոկենի առքուվաճառք իրականացնել, Fastex -ն է, որն ունի իր էկոհամակարգը, ներառյալ Fastex դրամապանակ, FTNFT, Fastex-Verse, Akneye, Fastex Pay և NFT մարքեթփլեյս։
Pixels (PIXEL)
Էթերիում բլոկչեյնի վրա որպես ERC20 թոքեն մշակված PIXEL Coin-ը Pixels խաղի սեփական քոյնն է։ Որպես գնային միավոր, PIXEL-ը կատարում է ներխաղային հատուկ մետաղադրամային համակարգի դեր՝ խաղացողներին հնարավորություն տալով գնել թարմացումներ, ներխաղային արտադրանքներ և կերպարների արտաքին տեսքի բաղադրիչներ։
PIXEL քոյները կարելի է գնել կենտրոնացված կրիպտոարժութային բորսաներում, ինչպիսիք են Binance-ը, որը ամենահայտնի հարթակն է գնումների և վաճառքի համար։ Այստեղ PIXEL/USD-ն ամենաակտիվ զույգերից մեկն է։ Մարտի 10-ի դրությամբ ունենալով 713 միլիոն դոլարի շուկայի կապիտալիզացում և 737 միլիոն դոլարի առևտրային ծավալ՝ Pixels-ի գինը կազմում էր 0,9 դոլար։ Այս ժամանակահատվածում Pixels-ի լրիվ նոսրացված արժեքը (FDV) կազմում էր 3,065,895,381 դոլար։ Շրջանառության մեջ ունենալով 5 միլիարդ PIXEL թոքեն՝ սա հեռանկարային շուկայի կապիտալիզացման դրական վիճակագրական պատկեր է։
Այս ցուցանիշների հիման վրա թոքենը 143-րդ տեղն է զբաղեցնում CoinMarketcap-ում։ Նախորդ 30 օրերի կտրվածքով՝ Pixel-ի 26 օրերից 13-ը (կամ 50%-ը) կանաչ է եղել, համաձայն Coincodex-ի։ Որոշ վիճակագրական տվյալներ ցույց են տալիս,որ Pixels-ում ներդրում կատարելը հիմա շահութաբեր է, քանի որ կարճաժամկետ հեռանկարով ներդրում կատարելու տեսակետից այս կրիպտոարժույթի ցուցանիշները բավականին դրական են գնահատվում։
Dymension (DYM)
DYM-ն երկար սպասված է եղել կրիպտոարժույթների համայնքում։ Սա ռօլլափ (roll-up) հարթակի թոքեն է, որը թողարկվել է Ethereum, Solana և Celestia բլոկչեյնների օգտատերերի համար և ըստ պահանջի՝ 390 միլիոն դոլար գումարի չափով տրամադրվել է նրանց airdrop-ի միջոցով։
Dymension (DYM) բլոկչեյն ցանցը հայտնի է իր RollApps-ով։ Rollup-ը երկրորդ մակարդակի (L2) բլոկչեյնի տեսակ է, որը գործում է հիմնական շղթայից անկախ, որպեսզի նվազեցնի գործարքային ծախսերը և խթանի արդյունավետությունը։
DYM Hub-ը վերահսկում է բլոկչեյնը, որը կենտրոնանում է դրամախաղերի և ապակենտրոնացված ֆինանսական ոլորտների (DeFi) վրա։ Օգտագործելով տվյալների հասանելիության ցանցերը՝ հաբը բարելավում է տվյալների մշակումը և մշակողներին տրամադրում է RollApp-ի մշակման գործիքակազմ։ DYM թոքենը հիմք է ծառայում թե ցանցային գործողությունների, թե օգտատերերի պարգևատրման ծրագրերի համար։ Այն առաջին անգամ հասանելի է դարձել համայնքին Genesis Rolldrop-ի միջոցով և դեպի բլոկչեյնի ոլորտ Dymension-ի ռազմավարական ընդլայնման կարևոր բաղադրիչներից է։
Dymension-ում ներդրումներ կատարելը շահույթ խոստանո՞ւմ են։ Վերջին 30 օրերին DYM-ն ունեցել է 30-ից 11 (37%) կանաչ օրեր։ Երբևէ DYM-ի համար վճարված ամենաբարձր արժեքը եղել է $8.50, որը գրանցվել է 2024թ․ փետրվարի 14-ին․ սակայն չափազանց բարձր վոլատիլության պատճառով ընթացիկ արժեքը 30.02% քիչ է պատմական առավելագույնից։ Մարտի 10-ի դրությամբ 1,000,000,000 DYM ընդհանուր պաշարով շուկայի կապիտալիզացումը կազմում էր 1,04 միլիարդ դոլար, 61,7 միլիոն դոլար առևտրային ծավալով և 1 DYM-ի դիմաց 7.45 դոլար արժեքով։
Manta Network (MANTA)
Manta Network-ը մոդուլյար բլոկչեյն էկոհամակարգ է "զրոյական ապացույցներով" հավելվածների՝ այդ թվում Manta Atlantic-ի և Manta Pacific-ի համար։ Ցանցը ստեղծում է ապահով ենթակառուցվածք օգտատերերի միջև զրոյական ապացույցներով փոխգործողությունների համար։ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել մշակողներին ավելի լավ փորձառությամբ՝ զրոյական ապացույցներով հավելվածների օպտիմալացման համար։
Մարտի 10-ի դրությամբ MANTA/USD առևտրային զույգի համար դիտարկվել է մինչև 133,7 միլիոն դոլարի առևտրային ծավալ (բոլոր բորսաների ընդհանուր ծավալի 92%-ը)։ Այդ ժամանակահատվածում Manta ցանցի (MANTA) համար նվազագույն արժեքը գրանցվել է 1 MANTA -ի դիմաց 3.50 դոլար՝ 892 միլիոն դոլար շուկայի կապիտալացումով։
Spartan, Polychain Capital, ParaFi, և Binance Labs հայտնի արշավների միջոցով Manta ցանցը հաջողությամբ ներգրավել է 60 միլիոն դոլար։
Sui (SUI)
SUI քոյների առքուվաճառքն իրականացվում է կենտրոնացված բորսաներում և համարվում է առքուվաճառքի համար ամենահայտնի անկայուն քոյներից մեկը։
Մարտի 10-ի դրությամբ Sui կրիպտոարժույթի գնվում և վաճառվում էր 1 SUI դիմաց 1.63 դոլար միջակայքում՝ 2 միլիարդ դոլար շուկայի կապիտալացումով։ Sui-ի նվազագույն արժեքը կազմել է 0.3648 դոլար և գրանցվել է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին, դա 340.03%-ով ցածր էր, քան մարտին գրանցված արժեքը։ Իր բարձր վոլատիլության պատճառով Sui-ի առևտրային ծավալը հասել է 427,5 միլիոն դոլարի, ինչը բավականին լավ է կարճաժամկետ շահույթ ստանալու համար։
Թոքենն այս ցուցանիշով զբաղեցնում է 56-րդ տեղը Coinmarketcap-ում, ունենալով $18.66 միլիարդ դոլարին համարժեք թոքենի չափով լրիվ նոսրացված շուկայի կապիտալացում։
Ակնհայտ է, որ նախագիծը լավ մեկնարկ ունի։ Լավագույն ներդրողներն ու մեկնարկային հարթակները բավականին նպաստավոր են SUI-ի հետագա զարգացման համար։
Toncoin (TON)
Toncoin-ը (TON) TON (The Open Network) բլոկչեյն հարթակի սեփական կրիպտոարժույթն է։ Լինելով համեմատաբար նոր արժույթ ներդրումների համար՝ TON-ը նորարարական երրորդ սերնդի բլոկչեյն է, որն ի սկզբանե մշակվել էր Telegram հավելվածի հիմնադիրներ Դուրով եղբայրների կողմից։
TON-ն օգտագործում է Proof-of-Stake (PoS) և Byzantine Fault Tolerance (BFT) հիբրիդային կոնսենսուսը, ապահովելով արագ և անվտանգ գործարքներ։ Այս կրիպտոարժույթի տերերը կարող են դառնալ վալիդատորներ, մասնակցել սթեյքիգին և ստանալ տարբեր պարգևատրություններ։
CoinMarketCap-ի տվյալներով 2024թ․ մարտի առաջին կեսի դրությամբ TON-ը 12-րդ տեղն էր զբաղեցնում կրիպտոարժույթների վարկանիշում՝ 15 միլիարդ դոլար շուկայի կապիտալացումով։ Առավելագույն 5.1 միլիարդից շրջանառության մեջ է դրվել 3.4 միլիարդ քոյն՝ մեկ քոյնի դիմաց $2,8 գնով, որը շարունակում է աճել։
2021-ին դրա արժեքը կազմում էր $0.3906։ Այդ ժամանակվանից արժեքն աճել է +1002.86%, ինչը վկայում է հաջողության մասին։
Կարճաժամկետ ներդրումների հետ կապված ռիսկերը
Սկսնակ թրեյդերները, որոնք վերջերս են սկսել ուսումնասիրել թվային արժույթները, հաճախ ստիպված են առերեսվել խարդախությունների և կեղծ կրիպտոարժույթների խնդրին։ Բազմաթիվ արժույթների համար պահանջվում են վերլուծական տարբեր ոճեր և վիճակագրություն, որոնց ուսումնասիրությունը հաճախ ժամանակատար է և շփոթության մեջ է գցում սկսնակներին և պոտենցիալ ներդրողներին։
Եթե ունեք մշակողների հմուտ թիմ և գերազանց հեղինակությյուն՝ նախագծերը կարող են խոստումնալից թվալ բոլոր ասպեկտներով։ Սակայն նկատի ունեցեք, որ կրիպտոարժույթների մշակողները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել (rug pull), անսպասելիորեն հրաժարվելով նախագծից, վաճառելով կամ ջնջելով դրա ամբողջ իրացվելիությունը և գողանալով ներդրողների միջոցները։ Նմանատիպ վարքագծի անգլերեն անվանումը ծագել է "գորգը քաշել որևէ մեկի տակից" արտահայտությունից, այն իմաստով, որ անսպասելի զրկում են աջակցությունից։ Զրկվելով իրացվելիության բավարար մակարդակից՝ ներդրողները ստիպված են լինում դժվարությամբ կամ ցածր գնով վաճառել իրենց թոքենները։ Սրա պատճառը Ավտոմատացված շուկայի ստեղծում (AMM) գնագոյացման մեխանիզմն է, որը իրացվելիության ֆոնդում որոշում է գները երկու քոյների հարաբերակցությամբ։ Համապատասխանաբար, սկզբնական արժեքներին ուշադրություն դարձնելը կարևոր է քանի որ եթե այդ արժեքը շատ ցածր է, ամենայն հավանականությամբ, թրեյդերները կարճ ժամանակ անց ստիպված կլինեն բազմաթիվ կորուստներ կրել։
Մյուս կողմից էլ, կրիպտո-քոյնի չափազանց բարձր գինը նույնպես չի երաշխավորում ընդհանուր անվտանգություն։ Ոչ փորձառու ներդրողները կարող են դիտարկել իրենց գումարը կրիպտոարժույթների անհատական թրեյդերների կամ ֆոնդի վստահելու հնարավորությունը, որպեսզի շահույթ ստանան նոր ձևավորվող շուկաներում՝ առանց վոլատիլության հետ կապված խնդիրների։ Այս ընտրությունը կարող է դժվար լինել՝ օրենսդրական սահմանափակումների բացակայության և խարդախության մեծ հավանականության պատճառով։
Մեկ այլ խնդիր է թվային արժույթների հետ կապված ռազմավարությունների մասին հստակ գիտելիքների պակասը, հաշվի առնելով, որ հաճախ թվային արժույթներին վերաբերվում են ինչպես շահումով խաղերի։ Ներդրում կատարելը շատերը համարում են զվարճալի և հետաքրքիր զբաղմունք, ներդրումների ճակատագիրը կապակցելով զուտ հաջողության և դիպվածի հետ։
Ռիսկերը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ներդրումներ կատարել տարբեր ակտիվներում, ուշադիր ընտրելով, թե որ արժույթն է նպատակահարմար պահել կամ առքուվաճառքի դնել և հուսալի դրամապանակների և իսկորոշման մեխանիզմների միջոցով ապահովելով ակտիվների անվտանգությունը։
Եզրակացություն
Կարճաժամկետ թրեյդինգի համար կրիպտոարժույթի ընտրությունը պահանջում է բազմաթիվ գործոնների մանրակրկիտ վերլուծություն և գնահատում: Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են նախագծի տեխնոլոգիական հիմքերը, մշակողների թիմը, շուկայի կապիտալացումը, իրացվելիությունը, իրական աշխարհի հետ ինտեգրումը և աճի հեռանկարները։ Կարևոր է հետևել թվային արժույթի ոլորտի վերջին նորություններին ու միտումներին, որպեսզի տեղեկացված լինեք շուկայի վրա ազդող փոփոխությունների մասին։
Կարևոր է հասկանալ ճիշտ քայլերը և կատարել ճիշտ վերլուծություն, քանի որ բազմաթիվ հաջողակ թրեյդերներ պատշաճ ուշադրություն չեն դարձնում գների տատանումներին, և դրա հետևանքով ֆինանսական կորուստներ են կրում։
Եւ վերջապես, կրիպտոարժույթի ընտրության համար պետք է հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել այդ կրիպտոարժույթի մասին և վերջնական որոշումը կայացնել հետազոտության և ռիսկերի գնահատման հիման վրա Հիշեք, որ կրիպտոարժույթների շուկան շատ անկայուն է, և միայն մանրակրկիտ վերլուծությունը և կշռադատված մոտեցումը կարող են կողմնորոշել այն հարցում, թե ինչ կրիպտոարժույթ է պետք այսօր գնել կարճաժամկետ հեռանկարի համար։
ՀՏՀ
Ինչի՞ն պետք է ես ուշադրություն դարձնեմ կարճաժամկետ թրեյդինգի ժամանակ։
Բարձր վոլատիլությունից բացի կան նաև այլ կարևոր գործոններ՝ իրացվելիությունը, նախագծի գրավչությունը, աջակցության և դիմադրության մակարդակները, ցածր սփրեդը, միջնորդավճարի մակարդակը, լծակային և մարժայով թրեյդինգի հնարավորությունը և շուկայական փոփոխություններին արձագանքելու ունակությունը։
Ի՞նչ պետք է անեմ կարճաժամկետ թրեյդինգով զբաղվելուց առաջ։
Կարճաժամկետ թրեյդինգի ոլորտում հաջողության հասնելու համար Դուք պետք է կատարեք շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ ներառելով տեխնիկական և ֆունդամենտալ մոտեցումները։ Որոշեք ռիսկերի հանդեպ խոցելիությունը և իրականացրեք մտածված մարտավարություն։ Բացի դրանից, ավելի լավ թրեյդինգ հնարավորություններից օգտվելու համար պետք է տեղեկացված լինել շուկայի նորություններին։
Ո՞ր ակտիվներն են հարմար կարճաժամկետ թրեյդինգի համար
Բարձր վոլատիլություն ունեցող ակտիվները, որոնք ունենում են գների զգալի փոփոխություններ, ավելի մեծ թրեյդինգի հնարավորություններ են առաջարկում կարճաժամկետ թրեյդերներին։
Հրաժարում պատասխանատվությունից․ներառում է երրորդ կողմի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհրդատվություն։