ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Այս էջում
- Ի՞նչ է բիթքոյնի հալվինգն ու որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում։
- Ինչպե՞ս է գործում Բիթքոյն բլոկի պարգևատրման համակարգը և ի՞նչ է տալիս հալվինգը:
- Որո՞նք են Բիթքոյնի հալվինգի հնարավոր ազդեցությունները։
- Ե՞րբ է ակնկալվում բիթքոյնի հաջորդ հալվինգը։
-
Ինչպիսի՞ն են շուկայական ակնկալիքները՝ կապված 2024 թվականի հալվինգի հետ:
- Ինչպե՞ս կարող են ներդրողները արձագանքել 2024 թվականի հալվինգից հետո առաջարկի փոփոխվող դինամիկային:
- Եզրակացություն
- Պարտադիր ընթերցանության քոնթենթ
Բիթքոյնի հալվինգ․ Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է իմանալ
Բիթքոյնի հալվինգի հետհաշվարկը սկսվել է, և դա լինելու է 2024 թվականի ամենանշանակալից իրադարձությունը՝ կրիպտոյի հետ կապված։
Ի՞նչ է բիթքոյնի հալվինգն ու որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում։
Կրիպտոաշխարհում ներկայումս ամենաքննարկվող թեմաներից մեկը Բիթքոյնի հալվինգի հաջորդ իրադարձությունն է, որը չորրորդն է ակտիվի պատմության մեջ: Այն ավելի լայնորեն հայտնի է որպես «հալվենինգ»՝ ծրագրավորված գործողություն, որը տեղի է ունենում Բիթքոյն ցանցում:
Ինչպե՞ս է դա տեղի ունենում և կոնկրետ ի՞նչ է դա նշանակում Բիթքոյնի համար:
Բիթքոյնի հալվինգը կարգավորում է բիթքոյնի պարգևների չափը, որոնք տրամադրվում են մայներներին ցանցի անվտանգությունն ապահովելու համար: Համապատասխանաբար, մայներների պարգևը կիսով չափ կրճատվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ, ինչը հանգեցնում է նրան, որ վաստակում են վաստակում են Բիթքոյնի քանակի ընդամենը կեսը՝ յուրաքանչյուր մայն եղած բլոկի համար: Կանխատեսվում է, որ հալվինգի հաջորդ իրադարձությունը տեղի կունենա 2024 թվականի ապրիլին և կարող է զգալի ազդեցություն ունենալ մայնինգի շահութաբերության, բիթքոյնի գնի, իրացվելիության և համաշխարհային գործարքների ծավալի վրա, քանի որ այս իրադարձությունը կնվազեցնի մայնինգից ստացված համաշխարհային եկամուտը:
Ինչպե՞ս է գործում Բիթքոյն բլոկի պարգևատրման համակարգը և ի՞նչ է տալիս հալվինգը:
Բիթքոյն համակարգի բլոկի պարգևատրման ծրագիրը մոտիվացիա է հանդիսանում մայներների համար՝ գործարքները վավերացնելու և բլոկչեյնը պաշտպանելու համար : Յուրաքանչյուր չորս տարին մեկ բիթքոյնի բլոկային պարգևը կիսով չափ կրճատվում է, ինչը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չստեղծվեն բոլոր 21 միլիոն բիթքոյնները: Առաջիկա հալվինգը կարող է հանգեցնել բիթքոյնի գնի անկման՝ կարճաժամկետ հեռանկարում և աճի՝ միջնաժամկետ հեռանկարում, թեև ոչ այն մակարդակի, որը ցույց են տվել նախորդ հալվինգները:
2009 թվականին իր ստեղծման օրվանից բիթքոյն մայնինգի պարգևը յուրաքանչյուր բլոկի համար կազմում էր 50 բիթքոյն: Այդ ժամանակից ի վեր եղել է երեք հալվինգ: Առաջինը տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերին՝ նվազեցնելով մայնինգի պարգևը 50-ից մինչև 25 բիթքոյն: Բիթքոյնի հաջորդ հալվինգը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսին՝ նվազեցնելով այն մինչև 12,5 բիթքոյն: Երրորդ հալվինգը կրճատեց պարգևը մինչև 6,25 բիթքոյն մեկ բլոկի համար՝ 2020 թվականի մայիսին:
Որո՞նք են Բիթքոյնի հալվինգի հնարավոր ազդեցությունները։
Բիթքոյնի հալվինգները հսկայական ազդեցություն ունեն կրիպտոարժույթի ողջ աշխարհի վրա։
Քանի որ բլոկի պարգևները նվազում են, որոշ մայներներ կարող են դադարեցնել գործունեությունը, քանի որ այն այլևս շահութաբեր չէ՝ ծախսերի աճի պատճառով: Համապատասխանաբար, հեշավորման արագության ակնկալվող անկումը կարող է ազդել Բիթքոյնի արժեքի վրա: Կա ռիսկ, որ որոշ մայներներ կապիտուլյացիայի կենթարկվեն ցածր եկամուտների պատճառով: Նրանց հանկարծակի և զանգվածային կապիտուլյացիան կարող է վտանգ ներկայացնել ցանցի համար: Հեշավորման արագության նման զգալի անկումը կարող է ի վերջո հանգեցնել բացասական ֆիդբեքի, որի դեպքում հեշավորման արագության զգալի անկումը թուլացնում է վստահությունը ցանցի նկատմամբ, ինչը հանգեցնում է բիթքոյնի ավելի ցածր գնի։ Սա էլ իր հերթին նվազեցնում է մայներների եկամուտները՝ դրդելով ավելի շատ մայներների դադարեցնել իրենց գործունեությունը:
Սակայն հալվինգի հետևանքով նաև ավելանում է ուշադրությունը ու խրախուսվում են ներդրումները, ինչը հանգեցնում է այլ կրիպտոարժույթների աճին: Այս ոգևորությունը կարող է հանգեցնել ալթքոյնների մեջ ներդրումների ավելացման՝ բարձրացնելով դրանց գները: Ներդրողները կարող են վստահություն ձեռք բերել այլ կրիպտոարժույթների գների ապագա աճի նկատմամբ: Համապատասխանաբար, քանի որ Բիթքոյնի մայնինգի հանդեպ մոտիվացիան նվազում է, որոշ մայներներ կարող են սկսել զբաղվել ալթքոյնների մայնինգով, որոնք կապահովեն ավելի բարձր եկամուտներ:
Այս փոփոխությունները ցույց են տալիս, թե որքան մեծ ազդեցություն ունի Բիթքոյնի հալվինգը կրիպտոյի ավելի լայն տնտեսության վրա։
Ե՞րբ է ակնկալվում բիթքոյնի հաջորդ հալվինգը։
Նախկինում Բիթքոյնի հալվինգը տեղի է ունեցել երեք անգամ, և ակնկալվում է, որ գալիքը տեղի կունենա 2024 թվականի ապրիլին:
Բիթքոյնի հալվինգն ըստ նախատեսվածի տեղի է ունենում յուրաքանչյուր 210,000 բլոկը մեկ կամ մոտավորապես չորս տարին մեկ, մինչև ցանցում շրջանառվի 21 միլիոն Բիթքոյն՝ մոտ 2140 թվականին։
Ինչպիսի՞ն են շուկայական ակնկալիքները՝ կապված 2024 թվականի հալվինգի հետ:
Կրիպտո-տնտեսության վրա հալվինգն ազդում է շուկայական առաջարկի տեմպը նվազեցնելու միջոցով:
Դինամիկան միանգամայն այլ էր այն ժամանակ, և բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են առաջարկը, մանրածախ ներդրողները և համաշխարհային կատակլիզմները, ունեին ազդեցություն, ինչը հանգեցրեց ավելի մեծ պահանջարկի և գների հավանական փոփոխության:
Ըստ Tradeview-ի՝ Բիթքոյնի արժեքի կատարողական ցուցանիշները հալվինգից առաջ ու հետո ցույց են տալիս հալվինգի հետևյալ դինամիկան.
1. Նոյեմբերի 26, 2012՝ Առաջ 416% / Հետո 7715%
2. Հուլիսի 9, 2016 - Առաջ 110% / Հետո 283% (Ամբողջական շարժը, ներառյալ 24-ամսյա ժամկետից հետո, կազմել է մոտ 955%)
3. Մայիսի 11, 2020 - Առաջ 76% / Հետո 423%
4. Ապրիլի 27, 2024 - Առաջ 50% / Հետո 200%
Ակնկալվում է, որ բիթքոյնի հաջորդ հալվինգը կնվազեցնի բլոկերի պարգևը մինչև 3.125, և յուրաքանչյուր բլոկ կսահմանափակի բիթքոյնների ընդհանուր քանակը։ Արդյունքում, շրջանառության մեջ գտնվող բիթքոյնների թիվը կնվազի, մինչդեռ պահանջարկը կմնա կայուն կամ կավելանա: Ըստ այդմ՝ թանկացման հավանականությունը կմեծանա։
Ինչպե՞ս կարող են ներդրողները արձագանքել 2024 թվականի հալվինգից հետո առաջարկի փոփոխվող դինամիկային:
Կրիպտո համայնքը, ներառյալ ներդրողները, մայներները և երկրպագուները, ուշադիր հետևում են 2024-ի հալվինգի իրադարձությանը բիթքոյնի արժեքի և ամբողջ կրիպտո շուկայի վրա դրա ազդեցության պատճառով: Հալվինգի իրադարձությունը կարող է խիստ ազդել ցանկացած ներդրման վրա և բերել շուկայում հսկայական փոփոխություններ: Եվ քանի որ հալվինգի գործընթացը մեծացնում է սակավությունը, ակնկալվում է, որ հետաքրքրությունը բիթքոյնի թրեյդինգի նկատմամբ կաճի:
Ամեն չորս տարին մեկ յուրաքանչյուր հալվինգի ժամանակ հանգամանքները կարող են էապես փոխվել՝ հաշվի առնելով, որ կրիպտոարժույթները շատ անկանխատեսելի ակտիվներ են ու ազդում են կրիպտոաշխարհի տնտեսության վրա։
Եզրակացություն
Բիթքոյնի հալվինգները հսկայական ազդեցություն ունեն գների տատանումների, մայնինգի էկոնոմիկայի, ներդրողների կարիերայի և երկարաժամկետ մատակարարման սխեմաների վրա:
Իրադարձությունների նման անկանխատեսելի դինամիկան կարող է ընդգծել պատմական միտումները, շուկայի վերլուծությունը և ռիսկերի կառավարման ռազմավարությունները հաշվի առնելու կարևորությունը՝ բիթքոյնի գների և ներդրումային որոշումների վրա հալվինգի ազդեցությունը դիտարկելիս:
Still, having so much analysis we believe that as time passes, halvings will represent less and less supply cut as a percentage of the outstanding supply, and we expect subsequent occurrences of such events to have a lesser impact on the network economics.
Պարտադիր ընթերցանության քոնթենթ
Բացահայտե՛ք նորարար ֆինանսական միավորների հմայքը, թե ինչու են դրանք այդքան հայտնի և ինչու են այդքան աղմուկ բարձրացրել։
Հասկանալով կրիպտո չարթերի օրինաչափությունները
Իմացե՛ք չարթերի ուրույն բնութագրերի, ձևերի, չափերի և կազմավորումների մասին՝ ավելի լավ թրեյդինգ փորձառության համար:
Ինչպես դիվերսիֆիկացնել ձեր կրիպտո պորտֆոլիոն
Ավելի ուշադի՛ր նայեք ձեր կրիպտոարժույթի ներդրումների դիվերսիֆիկացման հիմնական ռազմավարություններին:
Դիսքլեյմեր․ Պարունակում է երրորդ կողմերի կարծիքներ, չի պարունակում ֆինանսական խորհուրդներ։