ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Այս էջի վրա
- Ի՞նչ է թոքենիզացումը
- Ի՞նչ են իրենցից ներկայացնում իրական աշխարհի ակտիվները (Real-world Assets- RWAs)
- Իրական աշխարհի ակտիվների թվայնացում
- Բացահայտում ենք արժեք յուրաքանչյուր մասնիկի մեջ՝ արվեստից մինչև ապրանքներ և ավելին
- Շուկայի հնարավորություններն ու վիճակագրությունը
- Թոքենիզացման առավելությունները․շահում են բոլորը
- Թեմատիկ հետազոտություններ և հաջողության պատմություններ
- Մարտահրավերներ և հեռանկարներ
- Ամփոփում
- ՀՏՀ
Իրական աշխարհի ակտիվների թոքենիզացում
Թոքենիզացման գաղափարը դարձել է խթանիչ ուժ, որը միավորում է ավանդական և թվային ակտիվները ֆինանսների և տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում։ Այս հոդվածում ներկայացված է, թե ինչպես են իրական աշխարհի ակտիվները՝ օրինակ բաժնետոմսերը, անշարժ գույքը և արվեստի գործերը ներկայացվում որպես թվային արժույթներ բլոկչեյն համակարգերում։ Հոդվածը բացահայտում է, թե ֆիզիկական ակտիվները թոքենների վերածելու արդյունքում ինչ տեկտոնական փոփոխություններ են կատարվում տարբեր ոլորտներում՝ օրինակ ֆինանսական և կառավարական, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտներում։ Ներկայացնելով ուսումնասիրություններն ու հաջողության պատմությունները, հոդվածը ցույց է տալիս, թե ինչպես են ընկերությունները ադապտացվում իրական ակտիվների թոքենիզացմանը։
Ի՞նչ է թոքենիզացումը
Թոքենիզացումը իրական աշխարհի ակտիվները (RWA), ինչպիսիք են անշարժ գույքը կամ արվեստը, բլոկչեյնի վրա թվային թոքենների վերածելու գործընթացն է։ Սա հեշտացնում է ակտիվներով առևտուրը, բաժնային սեփականության իրավունքը և թափանցիկ ու ապահով թվային գործարքների կառավարումը։ Թոքենների մշակման տարբեր լուծումների օգնությամբ կարող եք առավելագույնի հասցնել Ձեր բիզնես հնարավորությունները։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում իրական աշխարհի ակտիվները (RWAs)
Իրական աշխարհի ակտիվների օրինակներ են անշարժ գույքը, ապրանքները և նույնիսկ մտավոր սեփականության իրավունքը։ Ֆիզիկական ակտիվների այսպիսի թվայնացումն ապահովում է ավելի մեծ իրացվելիություն, թափանցիկություն և բաժնային սեփականության հնարավորություն՝ համարվելով ավանդական ֆինանսական շուկաների արդիականացման և ընդլայնման արդյունավետ միջոց։ Բլոկչեյն տեխնոլոգիաները ֆիզիկական ակտիվները փոխակերպում են թվային թոքենների՝ հեշտացնելով առևտուրը։ Օրինակ, բազմահարկ բնակելի համալիրը պարունակում է միավորների մասով հաշիվներ, որպես ընդհանուր սեփականության արժեքի տոկոսային արտահայտություն։ Թոքենիզացնելով այս միավորները՝ ներդրողները կարող են դառնալ այդ առանձին մասերի սեփականատերեր։
Իրական ակտիվների թվայնացում
Իրական աշխարհի ակտիվների թոքենիզացումը որևէ ակտիվի համար բլոկչեյնի հիմքով թվային թոքենի ստեղծումն է։ Այն հեշտացնում է ակտիվների տրոհումը ավելի փոքր, ավելի կառավարելի մասերի։ Այս մոտեցումը ապահովում է բլոկչեյնի վրա թվային թոքենների գործածումը որպես այս ակտիվների սեփականությունը և արժեքը արտահայտելու միջոց։ Սա նաև հնարավոր է դարձնում բաժնային սեփականությունը և մեծացնում է բարձրարժեք ակտիվների հասանելիությունը ներդրողների ավելի մեծ շրջանակի համար։
Ենթադրենք Դուք ցանկանում եք թվային թոքենների վերածել որևէ արժեքավոր ակտիվի, օրինակ անշարժ գույքի արժեքն ու սեփականության իրավունքը։ Այնուհետև այս թոքենները անվտանգ գրանցվում են բլոկչեյնի օգնությամբ, և դրանցից ուրաքանչյուրը ներկայացնում է սկզբնական ակտիվի մի մասը կամ բաժինը։ Ակտիվը տրոհվում է ավելի փոքր, ավելի կառավարելի և առևտրի համար ավելի հարմարավետ մասերի՝ հնարավոր դարձնելով բաժնային սեփականությունը։
Բացահայտել արժեք յուրաքանչյուր մասնիկի մեջ․ արվեստից մինչև ապրանքներ և ավելին
Իրական աշխարհի ակտիվների թոքենիզացումը վերաբերում է ոչ միայն անշարժ գույքին ու արվեստի հավաքածուներին և ընդգրկում է նաև ենթակառուցվածքները, տվյալների ոլորտը, խաղերը, կոլեկցիոն իրերը, արվեստն ու ժամանցը։ Ակտիվների նման մեծ շրջանակը ցույց է տալիս, որ գրեթե ցանկացած տեսակի արժեք կարող է հեշտությամբ գրանցվել և փոխանցվել թվային տեսքով։
Այսպիսով, թոքենիզացման առավելություններից կարող է օգտվել շահառուների լայն շրջանակ։ Խոշոր ընկերությունները և հայտնի ֆոնդային խմբերն արդեն թոքենիզացրել են իրենց վերահսկողության տակ գտնվող ակտիվների մի մասը։ Բազմաթիվ տնտեսական ոլորտներ նույնպես ներդրել են թոքենիզացումն իրենց ամենօրյա գործունեության մեջ։
- Ֆինանսական ոլորտ․ ֆինանսական ոլորտում թոքենիզացումը բարելավում է ակտիվների հասանելիությունը, իրացվելիությունը, հեշտացնում է առևտուրը և բարձրացնում ակտիվների կառավարման արդյունավետությունը։ Ֆինանսական ծառայությունները դրանից շահում են տարբեր ձևերով, օրինակ աջակցելով և սովորեցնելով ներդրումներ կատարել թոքենիզացված ակտիվներում։ Սթեյբլքոյները և թոքենիզացված դեպոզիտները, բլոկչեյնի հիմքով վճարային լուծումները ապահովում են նոր խողովակներ անվտանգ և արդյունավետ ֆինանսական գործարքների համար։ Ընդհանրապես, թոքենիզացումը փոխում է ֆինանսական գործընթացների իրականացման ավանդական տրամաբանությունը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծելով արժեքի թվային արտահայտությունը։ Այս նորարարությունը նոր հեռանկարներ է բացում ոլորտի համար։
- Կառավարական ոլորտներ․ Թոքենիզացումը կիրառելու միջոցով կառավարական ակտիվները դառնում են ավելի հետագծելի և տեսանելի, խրախուսելով պատասխանատու գործածումը։ Ավելին, այն կարող է լայնորեն կիրառվել սուբսիդիաների և արտոնությունների թափանցիկ և անվտանգ բաշխման համար։
- Էլեկտրականություն և կոմունալ ծառայություններ․ Թոքենիզացումը հեշտացնում է ֆինանսավորումը և կայունության մշտադիտարկումը էլեկտրականության և կոմունալ ծառայությունների ոլորտներում՝ բացելով ներդրումային հնարավորություններ։
- Անշարժ գույք․ Անշարժ գույքի թոքենիզացումը ենթադրում է սեփականության բաժանում փոքր մասերի, որոնք կարող են գնվել ու վաճառվել լիկվիդային շուկայում։ Սա բոլորի համար ավելի հասանելի է դարձնում ներդրումների կատարումը անշարժ գույքի շուկայում, հեշտացնելով սեփականության կամ բաժնեմասերի փոխանցումը։
- Թոքենիզացված մտավոր սեփականություն (ՄՍ)․ Մտավոր սեփականության կոդավորումը (IP) վերաբերում է բլոկչեյնի վրա թոքենների օգտագործմանը՝ ապրանքանիշերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքների և այլ IP ակտիվների սեփականութան իրավունքը արտահայտելու համար: Սա հնարավորություն է տալիս ունենալ բաժնային սեփականություն, առևտուր անել իրացվելիության դիմաց, լինել թափանցիկ և ներդնել խելացի պայմանագրեր: Սա կարող է բացել նորանոր միջազգային շուկաներ, բարելավել անվտանգությունը՝ անօրինական օգտագործումից պաշտպանվելու համար և ժողովրդավարացնել մտավոր սեփականության ոլորտում ներդրումների հասանելիությունը:
Շուկայի հնարավորությունները և վիճակագրություն
Իրական ակտիվների թոքենիզացման ներդրումը կարող է հեղաշրջել ֆինանսական համակարգը։ Չնայած RWA թոքենիզացումը դեռ սկզբնական փուլերում է, որոշակի վիճակագրություն արդեն կա։ Շուկայի զարգացման վրա կարող են ազդել տարբեր գործոններ, ինչպիսիք են կանոնադրական փոփոխությունները, տեխնոլոգիական առաջընթացը և բլոկչեյնի ու կրիպտոարժույթների բիզնեսի ընդհանուր միտումները։
Լինելով բլոկչեյնի և կրիպտոարժույթի ոլորտներում նորությունների առաջատար աղբյուր՝ CoinDesk-ը հրապարակում է վերլուծական հաշվետվություններ, որոնց համաձայն թոքենիզացված ակտիվների շուկան կարող է հասնել $10 տրիլիոնի " ցլային սցենարի" դեպքում և $3.5 տրիլիոնի՝ "արջային սցենարի" դեպքում։ "Արջային" սցենարով բնութագրվում է շուկայի նվազումը, իսկ "ցլային սցենարով" աճը։ Այս երկու տերմինները հաճախ են գործածվում՝ ամենօրյա տատանումների հետևանքով շուկաներում աճման կամ նվազման միտումների տևական ժամանակահատվածը նկարագրելու համար։
Ամերիկայի բանկի հաշվետվության համաձայն՝ թոքենիզացումը կարող է հեղաշրջել ներկայիս ֆինանսական ենթակառուցվածքները և բարելավել մատակարարման շղթաները ՝ միաժամանակ նվազեցնելով արժեքները և բարձրացնելով արդյունավետությունը։
Կարևոր է նշել, որ RWA շուկայում գերիշխում են առաջատար ընկերությունները, որոնք խթանում են աճն ու նորարարությունը։ Ֆինանսական ծառայությունների և բլոկչեյնի տեխնոլոգիաների իրենց իմացությամբ՝ American Express-ի և Fiserv-ի նման ընկերությունները կարևոր ազդեցություն ունեն RWA թոքենիզացման ուղղությունը որոշելու համար։Թոքենիզացման շուկայի վրա ազդում է նաև համաշխարհային քաղաքականությունը՝ օրինակ ռուս- ուկրաինական պատերազմը։
Ինչպես կարող են ընկերությունները սկսել թոքենիզացման ուղին
Իրական ակտիվների թոքենիզացման ուղին սկսելը նման է ցանկացած կարևոր նախագիծ սկսելուն։ Անհրաժեշտ է նախ գնահատել Ձեր ընկերության թոքենիզացման սկզբնական ներուժը։ Ձեր թոքենիզացման ծրագիրը գնահատելուց հետո պետք է ուսումնասիրեք գործածման հիմնական իրավիճակները։ Դուք պետք է վստահ լինեք, որ ընտրված տեխնոլոգիան կատարյալ համապատասխանում է կոնկրետ Ձեր գործածման դեպքին։ Թոքենիզացման ճանապարհին կարևոր են հետևյալ քայլերը։
- Գտնել և ուսումնասիրել տարբեր բլոկչեյն համակարգեր, որոնք համապատասխանում են Ձեր թոքենիզացվող ակտիվներին։
- Ընտրել հարթակ (օրինակ՝ Bahamut, Ethereum, Binance Smart Chain, և այլն), որը համապատասխանում է թե Ձեր բիզնեսի կարիքներին և այն ակտիվների բնույթին, որոնք ուզում եք թոքենիզացնել։
- Ներգրավվել ընտրված բլոկչեյն հարթակի համայնքում և աջակցել մշակողներին։
- Ստեղծել համապատասխանության արձանագրություններ և գրանցել դրանք՝ երաշխավորելով իրական ակտիվների թոքենիզացման գործընթացի թափանցիկությունը։
- Ապահովել ակտիվ առցանց ներկայություն սոցիալական մեդիա խողովակներում՝ համայնքի ներգրավումը խթանելու համար։
Թոքենիզացման առավելությունները․ շահում են բոլորը
Իրական ակտիվների թոքենիզացումը կարող է նպաստել ֆինանսական ոլորտի ընդլայնմանը՝ բացելով ներդրումային հնարավորություններ մարդկանց ավելի մեծ շրջանակի համար։ Ակտիվների հասանելիության նման ազատականացումը կխթանի տնտեսական աճը։
- Իրացվելիության բարձրացում․ թվային մարքեթփլեյսներում թոքենների առքուվաճառքի հնարավորություն՝ ավելի բարձր իրացվելիությամբ։
- Ազատականացում․ Այժմ ավելի շատ մարդիկ կարող են ունենալ բարձրարժեք ակտիվների իրենց մասնաբաժինը, որոնք մինչ այդ անհասանելի են եղել, կատարելով հսկայական ներդրում համաշխարհային ֆինանսական զարգացումների պատմության մեջ։
- Վստահություն․ Ավելի մեծ վստահություն թվային ակտիվների կառավարման հարցում, ինչը պայմանավորված է բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով ապահովված անվտանգությամբ և թափանցիկությամբ։
- Արդյունավետություն․ Թոքենիզացումը կարող է ամբողջովին փոխել ներկայիս թվային աշխարհում ավանդական ակտիվների մասին մեր պատկերացումները։
Իրական աշխարհի ակտիվների թոքենիզացման գործընթացը շրջադարձային ազդեցություն ունի ներդրողների, ընկերությունների և ընդհանուր տնտեսության վրա՝ ապահովելով ավելի պարզեցված ֆինանսական ընթացակարգեր, բարձրացնելով իրացվելիությունը և ներառական տնտեսական աճի հնարավորությունները։
Ընկերություններ․ RWA թոքենիզացումը նվազեցնում է ավանդական ակտիվների հետ կապված ադիմինստրատիվ ծախսերը և արագացնում է ընկերությունների համար գումարների ներգրավման ընթացակարգերը։ Այն նաև ապահովում է միջոցների ավելի արագ հասանելիություն բաժնային սեփականության միջոցով։
Ներդրողներ․ Ավելի բարձր իրացվելիություն, մասնակցության ավելի քիչ խոչընդոտներ և ավելի մեծ հասանելիություն բազմաթիվ ակտիվների համար, ինչը կարող է նպաստել ավելի բարձր եկամտաբերությանը։
Տնտեսություն․ Ընդլայնելով հնարավորությունները փոքր և միջին ընկերությունների համար, թոքենիզացումը խթանում է տնտեսական աճն ու ի վերջո կառուցում ավելի հուսալի և դինամիկ ֆինանսական էկոհամակարգ։
Թեմատիկ հետազոտություններ և հաջողության պատմություններ
Ֆինանսների և տեխնոլոգիաների դինամիկ աշխարհում ավելի շատ ընկերություններ են սկսել ուսումնասիրել և հետաքրքրվել իրական ակտիվների թոքենիզացմամբ։
PAX Gold-ը ցույց է տալիս, թե ինչպես կարող է RWA թոքենիզացումը բարելավել ավանդական ակտիվների արդյունավետությունը, թափանցիկությունը և հասանելիությունը։PAX Gold-ը ներդրողների համար հեշտացնում է թանկարժեք մետաղների առքուվաճառքը՝ հնարավոր դարձնելով ոսկու նման նյութական ակտիվների բաժնային սեփականությունը։ Արդյունքում ապրանքների շուկաները դառնում են ավելի արդյունավետ։ PAXG -ը ներդրողներին հնարավորություն է տալիս պահել իսկական ոսկի, որը նպատակահարմար է ներդրումների համար՝ միաժամանակ օգտվելով բլոկչեյնի բոլոր առավելություններից։ Այս նախագիծը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչպես կարող են բլոկչեյնի հիմքով լուծումները փոխել ներդրումների ոլորտը և ապրանքների առևտուրը:
Մարտահրավերները և ապագայի հեռանկարները
Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում շուրջ 1․7 միլիարդ մարդու համար ֆինանսական ծառայությունները հասանելի չեն։ Այսինքն նրանք չունեն բանկային հաշիվ, կրեդիտային քարտ կամ որևէ այլ տեսակի ֆինանսական պրոդուկտ, որը նրանց հնարավորություն կտար վարկ վերցնել, խնայողական հաշիվ ունենալ կամ ներդրումներ կատարել։
Իհարկե որոշ ժամանակ է պահանջվում ադապտացվելու և հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ֆինանսական ոլորտը։ Մյուս կողմից էլ իրական ակտիվների թոքենիզացումը կարող է նոր հնարավորություններ բացել հատկապես այն մարդկանց համար, որոնք խուսափում են գործարքների միջոցով իրենց գաղտնի տեղեկություններով կիսվելուց։
Բացի դրանից, պետք է նաև նկատի ունենալ, որ RWA թոքենիզացման էկոհամակարգի հեղափոխական գաղափարներն իրենց ամբողջ ներուժով կարող են իրականանալ միայն կանոնադրական հարցերը լուծելու, տեխնոլոգիական կարողությունները ընդլայնելու և շուկայի իրազեկումը բարձրացնելու պարագայում։ Տեխնոլոգիաները մշակողները, կանոնակարգող մարմինները և ոլորտի բաժնետերերը պետք է համատեղ աշխատեն, որպեսզի հաղթահարեն այդ դժվարությունները։
Ամփոփում
Որպես ամփոփում՝ իրական ակտիվների թոքենիզացման ներդրումը ուժեղ կապ է ստեղծում ավանդական և ապակենտրոնացված ֆինանսների միջև։ Այս նորարարական լուծումը գրավիչ է ոչ միայն կրիպտոարժույթների էնտուզիաստների համար, այլև փոքր կապիտալով ներդրողների և բոլոր նրանց համար, ովքեր կիրառում են տրոհումը՝ բարձրարժեք ակտիվներում ներդրում կատարելու համար։ Իրական ակտիվների թոքենիզացումը բացում է նոր խողովակներ կապիտալի ձևավորման համար և խթանում է ավելի բազմազան և վստահելի ֆինանսական միջավայր։
Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Ինչպես կարող է թոքենիզացումը բարձրացնել իրական ակտիվների իրացվելիությունը։
Իրական ակտիվների թոքենիզացումը հեշտացնում է բաժնային սեփականությունը՝ ներդրողներին հնարավորություն տալով գնել ու վաճառել ակտիվի ավելի փոքր մասեր, ինչն էլ իր հերթին երաշխավորում է դրա իրացվելիությունը։
Ի՞նչ առավելություններ կարող է առաջարկել ֆիզիկական ակտիվների թոքենիզացումը։
Իրական աշխարհի ակտիվների թոքենիզացման առավելություններից են գործարքների ավելի ցածր արժեքները, միջազգային ներդրողների համար ավելի մեծ հասանելիությունը և ավելի բարձր թափանցիկությունը։
Արդյո՞ք թոքենիզացումը օրինական է և ի՞նչ կարգավորումներ են գործում այս դաշտում։
Այս հարցում վճռորոշ գործոններ են այն օրինական իրավունքները, որոնք ներկայացնում են թոքեննները և հարմար շուկայի գոյությունը, որը հնարավոր է դարձնում դրանց գործածումը։
Որո՞նք են ակտիվների ամենահարմար տեսակները թոքենիզացման համար։
Ընդհանրապես նպատակահարմար է համարվում ակտիվների հետևյալ կատեգորիաների թոքենիզացումը՝ արվեստ ու կոլեկցիոն իրեր, անշարժ գույք, թանկարժեք մետաղներ և թանկարժեք արտիֆակտեր, ինչպես նաև մտավոր սեփականություն (ՄՍ)։
Հրաժարում պատասխանատվությունից՝ այս հոդվածը պարունակում է երրորդ կողմերի տեսակետները և չի հանդիսանում ֆինանսական խորհրդատվություն։