ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Այս էջում
- Ի՞նչ են իրենցից ներկայացում կրիպտոարժութային գծապատկերների մոդելները։
- Ինչպե՞ս կարդալ կրիպտոարժութային գծապատկերների մոդելները։
- Որո՞նք են կրիպտոարժութային գծապատկերների ամենատարածված մոդելները։
- Եզրակացություն
Կրիպտոգրաֆիկաների օրինաչափություններ
Վերջին տարիներին կրիպտոարժույթները դարձել են ամենապահանջված թվային ակտիվներից ։ Բայցևայնպես, չնայած աճող պահանջարկին, կրիպտոարժույթները շարունակում են մնալ բավականին անկայուն, ինչի շնորհիվ դրանք դարձել են կատարյալ ակտիվներ առևտրի համար։ Հասկանալու համար, թե ինչպես է աշխատում առևտուրը, Դուք պետք է ուսումնասիրեք գծապատկերների մոդելներն ու միտումները։
Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք ամենատարածված և ամենագործածական կրիպտոարժութային գծապատկերների մոդելները, ինչը Ձեզ կօգնի կողմնորոշվել առևտրի մեջ։
Ի՞նչ են իրենցից ներկայացում կրիպտոարժութային գծապատկերների մոդելները։
Պարզ ասած՝ կրիպտոարժութային գծապատկերների մոդելները ֆորմացիաներ և միտումներ են, որոնք գործածվում են տեխնիկական վերլուծության մեջ՝ կրիպտոարժեքների հնարավոր շարժերը գնահատելու համար, ինչն օգնում է թրեյդերներին իրազեկված որոշումներ կայացնել դրանց հաջորդ շարժի մասին կամ հասկանալ, թե որն է ամենահարմար ժամանակը՝ շուկայում առքուվաճառքի հնարավորությունների համար։
Կան կրիպտոարժութային գծապատկերների մոդելների բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի եզակի բնութագրեր, ձևեր, չափեր և կազմություններ։ Արդյունքում դրանք բոլորն էլ ընձեռում են շահավետ առևտրի ավելի մեծ հնարավորություններ կրիպտոարժութային բորսայի հարթակում։
Ինչպե՞ս կարդալ կրիպտոարժութային գծապատկերների մոդելները։
Կրիպտոարժութային գծապատկերների մոդելները կարդալու համար պետք է իմանալ, որ կրիպտոարժութային գների յուրաքանչյուր գծապատկեր բաղկացած է գների ծանուցիչից։ Յուրաքանչյուր ծանուցիչ խորհրդանշում է առևտրային զույգի երկու սիմվոլները, օրինակ BTC/USDT։ Այս զույգում BTC-ի գինը ներկայացված է որպես USDT։
Գների հորիզոնական գիծը ցույց է տալիս վերջին գինը, որով գնվել-վաճառվել է ակտիվը, տվյալ դեպքում՝ Բիթքոինը։ Ընտրելով գծապատկերները՝ Դուք կարող եք հետևել տվյալ զույգի գնային փոփոխություններին։ Ամենատարածված և պրոֆեսիոնալ տարբերակները ճապոնական “մոմերն” են, որոնք նկարված են գների հետ կապված գործողությունները վերլուծելու համար, ինչը լավ պատկերացում է տալիս որոշակի ժամանակահատվածում իրականացվող թրեյդինգի մասին։
Կրիպտոարժույթների թրեյդինգը պարունակում է նաև ռիսկեր, այնպես որ ավելի լավ է կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն և հասկանալ ինչպես է աշխատում կրիպտոբորսան և ինչպես խուսափել կրիպտո-խաբեբաներից։ Այդ գիտելիքները կօգնեն ավելի լավ կողմնորոշվել առևտրային մոդելների հետաքրքիր աշխարհում և լավ հիմք կստեղծեն թրեյֆինգի փորձառություն ձեռք բերելու համար։
Որո՞նք են կրիպտոարժութային գծապատկերների ամենատարածված մոդելները։
Գիտակից թրեյդիգն ավելի լավ հասկանալու համար Դուք պետք է սովորեք տարբերակել գծապատկերների մոդելները։ Դրանք ոչ միշտ են տեսանելի, և դրանցից մի քանիսը կարող են անվավեր դառնալ մեկ այլ շաբլոնի ի հայտ գալուց հետո։
Քանի որ բազմաթիվ մոդելների տարբերակումը կարող է բավականին բարդ լինել, անհրաժեշտ է դրսևորել ճկունություն և հետևել մոդելի հետ կապված վերջին հասանելի տեղեկատվությանը։
Հետադարձելի շաբլոններ
Հետադարձային մոդելներն օգնում են կանխատեսել շուկայի հետագա շարժումը։ Դրանք կարող են ցույց տալ մոդելի փոփոխությունը վերևից ներքև կամ հակառակը՝ օգնելով բացել և փակել գործարքները։
Գլուխ և ուսեր
“Գլուխ և ուսեր” մոդելը կամ “Գլուխ և ուսեր” սովորական մոդելը ունի տատանումների երեք գագաթներ։ Տատանումների միջին գագաթը երեքից ամենաբարձրն է, իսկ մոդելի տատանումների երկու ցածր կետերն իրար միացնող գիծը վզի գիծն է համարվում։ “Գլուխն ու ուսերը” ամենահզոր մոդելներից է համարվում թրեյդինգի ոլորտում։
Արջային միտումի դեպքում ձախ ուսն ու գլուխը ձևավորում են ավելի բարձր գագաթներ, ընդգծելով վերընթաց միտումը։ Աջ ուսը, ավարտվելով գլխից ցածր և ձևավորելով ավելի ցածր գագաթ, կանգնեցնում է ցլային միտումը։ Գծի ներքևում գտնվող ճեղքումը հաստատում է միտումի փոփոխությունը արջայինի։ Այսպիսով, “Գլուխ և ուսեր” մոդելը հետադարձելի գծապատկերի շաբլոն է։
Ճեղքումի ժամանակ ծավալը պետք է ավելանա։ Ստոպ-լոսսը կարելի է տեղադրել ճեղքումի մոմի գագաթի տակ կամ աջ ուսի տակ։ Նպատակի համար չափեք հեռավորությունը վզի գծի և գլխի միջև։ Այնուհետև այդ հեռավորությունը պրոյեկտեք ճեղքման կետի վրա։
Շրջված գլուխ և ուսեր
Շրջված գլուխ և ուսեր մոդելն ունի տատանման երեք ցածր կետեր։ Տատանումների միջին հատակը երեքից ամենախորն է։ Տատանումների երկու գագաթները միացնող գիծը կոչվում է վզի գիծ։
Ցլային միտումի դեպքում ձախ ուսն ու գլուխը ձևավորում են ավելի խորը հատակներ, ընդգծելով նվազման առկա միտումը։ Աջ ուսը, ավարտվելով գլխից վերև և ձևավորելով ավելի բարձր հատակ, կանգնեցնում է արջային միտումը։ Վզի գծից բարձր գտնվող ճեղքումը հաստատում է միտումի փոփոխությունը ցլայինի։ Այսպիսով, Շրջված գլուխ և ուսեր շաբլոնը հետադարձելի գծապատկերային մոդել է։
Գնել պետք է վզի գծից վերև ճեղքումի դեպքում կամ ճեղքումից հետո վզի գծից ետցատկի դեպքում։ Ծավալը պետք է ավելանա ճեղքումի ժամանակ։ Ստոպ-լոսսը կարելի է տեղադրել ճեղքումի մոմի հատակի տակ կամ աջ ուսի տակ։
Նպատակի համար չափեք վզի գծի և գլխի միջև հեռավորությունը, իսկ հետո պրոյեկտեք այդ հեռավորությունը խզման կետի վրա։
Կրկնակի գագաթ
“Կրկնակի գագաթ” մոդելն ամենաշատ գործածվող մոդելներից մեկն է կրիպտոթրեյդինգում, ունի տատանումների երկու գագաթներ մոտավորապես նույն գնային մակարդակի վրա, իսկ դրանց միջև տատանումը պրոյեկտում է սպասարկման գիծը։
Կրկնակի գագաթի մոդելում տատանումների առաջին գագաթը նշանակում է բարձրացման առկա միտումի առավելագույնը։ Երբ տատանումների երկրորդ գագաթը չի կարողանում այդ մակարդակից վեր բարձանալ, դա համարվում է նախազգուշացում հնարավոր հետադարձի մասին։ Աջակցման մակարդակից ներքև շուկայի ճեղքումը հաստատում է արջային հետադարձը։
Վաճառել խորհուրդ է տրվում աջակցման գծից ներքև ճեղքումի դեպքում, կամ աջակցման նախորդ գծի մոտ ետցատկի դեպքում, որը հանդես է գալիս որպես դիմադրություն ճեղքումից հետո։ Երբ գինը հատում է աջակցման գիծը, ծավալը սկսում է աճել։ Ստոպ- լոսսը կարելի է տեղադրել ճեղքումի մոմի գագաթի տակ։
Նշանակետին հասնելու համար անհրաժեշտ է չափել շաբլոնի բարձրությունը աջակցումից մինչև տատանումների գագաթը, իսկ հետո պրոյեկտել այն ճեղքման կետի վրա։
Կրկնակի հատակ
“Կրկնակի հատակ” մոդելը կրկնակի գագաթի մոդելի հայելային պատկերն է։ Այն ունի տատանումների երկու հատակներ գնային նույն մակարդակի վրա։ Դրանց միջև գտնվող տատանումների գագաթը ձևավորում է դիմադրության գիծ կամ վզի գիծ։ Կրկնակի հատակի մոդելում տատանման առաջին հատակը ցույց է տալիս առկա նվազման միտումի ամենացածր կետը։
Երբ տատանման երկրորդ հատակը չի կարող իջնել նախորդ հատակից ներքև, դա նշանակում է, որ “արջերը” շահագրգռված չեն գների նվազման հարցում։ Դա հաստատում է հնարավոր շրջադարձը։
Եթե շուկան բարձրանում է դիմադրության մակարդակից վերև, դա հաստատում ցլային հետադարձը։ Գնել խորհուրդ է տրվում դիմադրության գծից վերև ճեղքումի դեպքում կամ դեպի նախորդ դիմադրության գիծ հետցատկի դեպքում, որը հիմա հանդես է գալիս որպես աջակցում ճեղքումից հետո։
Երբ գինը հատում է դիմադրության գիծը, ծավալը պետք է աճի։ Ստոպ- լոսսը կարելի է տեղադրել ճեղքման մոմի հատակի տակ։
Նշանակետին հասնելու համար անհրաժեշտ է չափել մոդելի բարձրությունը տատանումների հատակից մինչև դիմադրություն, իսկ հետո պրոյեկտել այն ճեղքման կետի վրա։
Եռակի գագաթ
Եռակի շաբլոնները, թե գագաթային, թե հատակային, ունեն բազմաթիվ նմանություններ կրկնակի գագաթի և կրկնակի հատակի կրիպտոարժութային գծապատկերների մոդելների հետ։ Եռակի գագաթի մոդելում տատանումների երեք գագաթները գտնվում են մոտավորապես նույն գնային մակարդակի վրա։ Տատանումների հատակները դրանց միջև պրոյեկտում են աջակցման գիծը։ Եռակի գագաթն իրենից ներկայացնում է դիմադրության մակարդակը ճեղքելու և վերև բարձրանալու և տատանումների առաջին երկու գագաթներով սահմանված՝ բարձրացման առկա միտումը շարունակելու երկու անհաջող փորձեր։
Եռակի գագաթի մոդելի համար ծավալը պետք է նվազի յուրաքանչյուր բարձրացման հետ միասին։ Բնականաբար դա ցույց է տալիս միտումի հետադարձը։
Աջակցման գծից ներքև անկումը հաստատում է արջի հետադարձը։ Վաճառել խորհուրդ է տրվում սպասարկման մակարդակից ներքև ճեղքման դեպքում և անկումից հետո դեպի աջակցման գիծ ետադարձի դեպքում։ Երբ գինը ճեղքում է աջակցման գիծը, ծավալը պետք է մեծանա։
Ստոպ- լոսսը կարող է լինել ճեղքման մոմի վերևում կամ տատանումների գագաթի վերևում՝ կախված նրանից, թե որքանով եք Դուք պատրաստ ռիսկի։
Նշանակետին հասնելու համար չափեք մոդելի բարձրությունը՝ աջակցման մակարդակից մինչև տատանումների գագաթը, իսկ հետո պրոյեկտեք այն ճեղքման կետի վրա։
Եռակի հատակ
Եռակի հատակի մոդելը, եռակի գագաթի մոդելի հայելային տարբերակն է, ցլային գծապատկերի մոդել, որը բնութագրվում է երեք հավասար հատակներով։ Մինչև այս մոդելի առաջացումը պետք է դիտարկվի նվազման միտում։ Երեք հատակները պետք է գնով մոտավորապես հավասար լինեն և գտնվեն իրարից հեռու։ Ծավալը պետք է նվազի ամբողջ մոդելի ընթացքում, ցույց տալով, որ արջերը կորցնում են ուժը, մինչ ցլերի ծավալը պետք է ավելանա դիմադրության մակարդակից վեր գների ճեղքմանը զուգընթաց։
Եռակի հատակ մոդելի դեպքում պետք է մտնել երկար դիրքի մեջ ճեղքման ժամանակ, կամ ճեղքումից հետո առաջին ետադարձի դեպքում, և տեղադրել ստոպ-լոսսը դիմադրության մակարդակից կամ աջակցման նախորդ մակարդակից ներքև։
Նշանակետը կլինի մոդելի հատակներից մինչև դիմադրություն հեռավորությունը, որը պրոյեկտվել է դիմադրությունից վերև։
Սեպ
Մոդել, որը ձևավորում է միտումի բոլոր գագաթները կամ հատակները, համարվում է Սեպ մոդել։ Այս մոդելը նույնականացվում է երկու համակցված ուղիղ գծերով և ունի երկու տեսակ՝ բարձրացող և իջնող սեպ։
Բարձրացող սեպ
Բարձրացող սեպ մոդելը սիրված է բազմաթիվ թրեյդերների կողմից, քանի որ ճիշտ առևտրի դեպքում այն առաջարկում է բավականին բարձր ճշգրտություն։ Այս օրինակում կան երկու համակցված գծեր, որոնք ուղղված են վերև։ Այս օրինակը սովորաբար առաջանում է ճեղքման դեպքում։ Երբ ակտիվի գինը ձևավորում է ավելի ցածր գագաթներ կամ հակառակը, Դուք գիտեք, որ գործ ունեք Բարձրացող սեպ շաբլոնի հետ։
Իջնող սեպ
Բարդ չէ կռահել, որ իջնող սեպի շաբլոնը բարձրացող սեպի շաբլոնի տրամագծորեն հակառակն է։ Իջնող սեպի մոդելը ցլային հետադարձային գծապատկերների մոդել է։ Այն առաջանում է, երբ կան ավելի բարձր գագաթներ և ավելի ցածր հատակներ։ Այս տեսակի մոդելը հնարավոր է տարբերակել՝ նույնականացնելով հորիզոնական աջակցումը և եթե մոդելը հայտնվում է բարձրացող միտումի մեջտեղում։
Ադամանդ
Դուք կարող եք նկատել, որ ադամանդի մոդելներն իրենց անվանումը ստացել են այն ձևի շնորհիվ, որը նրանք ստանում են, երբ շուկայի անկայունությունն ընդլայնվում է, իսկ հետո սեղմվում փաստացի շրջադարձից առաջ։ Ադամանդի մոդելն ազդարարում է ցլային կամ արջային միտումի ավարտի մասին։ Հիմնականում այն հանդիպում է բարձրացող միտումների գագաթին, բայց կարող է նաև ձևավորվել արջային միտումների ստորին կետին մոտ։
Ադամանդի կրիպտոարժութային գծապատկերների մոդելները ամենաներդաշնակ և բարդ, բայց նաև՝ ամենաճշգրիտ մոդելներից են թրեյդինգի ոլորտում։
Համաչափ ադամանդ
Համաչափ ադամանդի մոդելի դեպքում երկու համակցվող միտումների գծերը պետք է լինեն մոտավորապես համաչափ և միացնեն գնային գրաֆիկի առավելագույն և նվազագույն տատանումները։
Համաչափ ադամանդի մոդելները կարող են լինել և ցլային, և արջային։ Առաջին դեպքում գինը բարձրանում է, և միտումի վերևի գիծը վերև է բարձրանում։ Արջային շուկայի դեպքում ամեն ինչ կատարվում է հակառակը՝ գինը նվազում է, իսկ իջնող միտումի գիծը ներքև է իջնում։
Բարձրացող ադամանդ
Բարձրացող ադամանդի մոդելում միտումի վերևի գիծը վերև է ուղղված։ Թրեյդինգի ծավալը մեծանում է միտումի վերևի գծից վերև գտնվող ճեղքումից հետո, ու այստեղ կարելի է մտնել երկար դիրքի մեջ։
Ստոպ-լոսս օրդերը պետք է տեղակայված լինի միտումի ներքևի գծից ներքև, իսկ նշանակետային գինը պետք է հավասար լինի ճեղքումից մինչև ապեքս հեռավորությանը։
Իջնող ադամանդ
Իջնող ադամանդն իրենից ավելի շատ ներկայացնում է արջային շարունակական մոդել։ Դուք կարող եք հայտնաբերել իջնող ադամանդը, երբ գնային գրաֆիկի վրա միտումի ներքևի գիծն ուղղված է ներքև, իսկ գինը իջնում է միտումի ներքևի գծից ներքև, ինչը հանգեցնում է առևտրի ծավալի ավելացմանը։
Բացեք երկար դիրքը հենց գինը իջնի միտումի ներքևի գծից ներքև, և տեղադրեք ստոպ- լոսսը Ադամանդ մոդելի միտումի վերևի գծից վերև։
V-աձև հատակ
V-աձև հատակն ուժեղ ցլային հետադարձային մոդել է, որին բնորոշ է գնման ագրեսիվ բնույթը։ Այն առաջանում է, երբ շուկան ամբողջովին փոխում է իր ուղղությունը։
Այս մոդելում V ձևը գոյանում է աջակցման մակարդակի վրա։ Գինը նվազում է, իսկ հետո տեղի է ունենում գնի արագ աճ, մինչև տեղի կունենա ճեղքում։ Այս մոդելի սկիզբը և ավարտը ստեղծում են ուժեղ դիմադրության մակարդակ, և որպեսզի շարժումը շարունակվի, այդ մակարդակը պետք է ճեղքվի։
V-աձև հատակով մոդելները շատ անվտանգ են առևտրի համար, ու նախընտրելի է սկսել առևտուրը ճեղքումից հետո։
Կղզային հետադարձ
Կղզին գնային գործողության մի հատված է, որն ամբողջությամբ կտրված է գծապատկերի մնացած մասից։ Դրա առջև կա բացվածք, որը հայտնի է որպես ճեղքման բացվածք։ Երկու բացվածքները պետք է ունենան ծածկող գնային միջակայք։
Ցլային կղզու հետադարձը սկսվում է արջային միտումում դեպի ներքև բացվածքից, որին հաջորդում է կողային առևտրի ժամանակահատվածը։ Դրանից հետո շուկան կատարում է բացվածք դեպի վերև, որպեսզի հետադարձի արջային միտումը։
Բարակացման ճեղքումն իրենից ներկայացնում է կլիմատիկ շարժում, որը համաձայնեցված է գոյություն ունեցող արջային միտումի հետ։ Սակայն բացվածքի դինամիկային հետևելու փոխարեն շուկան դանդաղում է և միավորվում՝ ձևավորելով կղզի։
Երբ շուկան կատարում է միտումին հակառակ ճեղքող խզում, դա ցլային հետադարձի ազդանշան է։ Ծավալը պետք է փոքրանա առաջին խզումի համար և ավելանա երկրորդի համար, որը հետադարձում է միտումը։ Ավելի լավ է բացել երկար դիրքը մինչև այն պահը, երբ կհայտնվի խզում գնի և կղզու միջև։ Տեղադրեք ստոպ- լոսսը ճեղքող խզումից ներքև և սահմանեք նշանակետ, որը հավասար կլինի կղզու բարձրությանը հյուծման խզումի գագաթից և պրոյեկտեք այն ճեղքման կետի վրա։
Կախված մարդ
Սա մեկ մոմի մոդել է, որը ձևավորվում է բարձրացող միտումի վերջում և ցույց է տալիս գնի հետագա շարժման թուլությունը։ Սա արջային հետադարձի մոդել է, որն ազդարարում է այն մասին, որ բարձրացող միտումն ավարտվում է։ Մոդելն ունի փոքր իրական մարմին, իսկ դա նշանակում է, որ բացման և փակման գները շատ մոտ են իրար։
Իրական մարմինը կարող է լինել կանաչ կամ կարմիր, բայց դա կարևոր դեր չի կատարում։ Վերևի ստվերը չկա, իսկ ներքևի ստվերը առնվազն երկու անգամ երկար է իրական մարմնից։
Այս մոդելի ներքևի երկար ստվերը ցույց է տալիս, որ վաճառողները մտել են շուկա և փորձում են նվազեցնել գները։ Թրեյդերները կարող են մտնել կարճ դիրք ՝ հաջորդ արջային մոմի բացման գնով։
Ստոպ-լոսսը կարելի է տեղադրել մոմային մոդելի գագաթից վերև։ Պարգևատրությունը կարող է սահմանվել նվազագույն ռիսկից 1․5 անգամ մեծ։
Ընկնող աստղ
Ընկնող աստղը արջային մոմ է վերևի երկար ստվերով, կարճ կամ բացակայող ներքևի ստվերով և փոքր իրական մարմնով։ Ընկնող աստղ մոդել համարվելու համար մոմը պետք է հայտնվի գնային աճի ժամանակ կամ աճող միտումի ժամանակ։
Վերևի երկար ստվերը խոսում է այն մասին, որ գնորդները փորձել են բարձրացնել գները, բայց եղել է վաճառքի առաջարկների հեղեղ, և արջերը վերականգնել են հսկողությունը։ Մոմը, որը ձևավորվում է ընկնող աստղից հետո, հաստատում է դրա տեսակը։
Հաջորդ մոմը պետք է գտնվի ընկնող աստղի գագաթից ներքև, իսկ հետո փակվի ավելի ցածր նշաձողի վրա։ Կարելի է մտնել կարճ դիրք, որը գտնվում է ընկնող աստղից ներքև և տեղադրել ստոպ- լոսսը ընկնող աստղի մոմի գագաթից վերև։ Պարգևատրությունը կարող է առնվազն 1․5 անգամ գերազանցել ռիսկը։
Մուրճ
Մուրճի մոդելը սովորաբար առաջանում է գնի նվազեցումից հետո, երբ արջերը գերակայում են։ Այն ունի փոքր իրական մարմին և երկար ներքևի ստվեր, որը գրեթե երկու անգամ մեծ է իրական մարմնից, դրա համար էլ գրաֆիկայի վրա այն մուրճի տեսք ունի։ Փակման գինը կարող է լինել բացման գնից բարձր կամ ցածր, հետևաբար իրական գումարը կարող է լինել և կանաչ, և կարմիր։
Մուրճ մոդելը պահանջարկի գոտու մոտակայքում վկայում է ավելի ցածր գներից հրաժարվելու մասին։ Երկար ստվերը ցույց է տալիս ցլերի գերակայությունը արջերի հանդեպ, ինչը կարող է ազդարարել գնի պոտենցիալ շրջադարձի մասին դեպի բարձրացում։
Ավելի լավ է երկար դիրք մտնել, երբ գինը ճեղքելով վեր բարձրանա մուրճի գագաթից, իսկ ստոպ- լոսսը պետք է տեղադրել կամ մուրճի հատակից ցածր, կամ աջակցման մակարդակից ցածր։ Որպես նպատակային գին կարելի է սահմանել դիմադրության մոտակա մակարդակը:
Դոջի
Դոջի մոմը նշանակում է անորոշություն բացման և փակման գների չափազանց մոտ հեռավորությունով պայմանավորված։ Գինը տատանվում է վերև ու ներքև, բայց ի վերջո մոտենում է բացման գնին։ Դոջի մոմը առաջանում է հիմնականում երկար ստվերերով և շատ փոքր իրական մարմնով կամ առհասարակ առանց դրա։
Դոջի մոմերը լինում են 4 հիմնական տեսակների՝ դոջի աստղ, երկարաոտ դոջի (որի վերևի և ներքևի պատրույգն ավելի երկար է, քան դոջի աստղինը ), ճպուռ դոջին ( վերևի շատ երկար պոչով և գրեթե առանց ներքևի պոչի, որտեղ բաց և բարձր գները նույնն են ) և տապանաքար դոջին (շատ երկար վերևի ստվեր և գրեթե առանց ներքևի պոչի)։
Միտումի շարունակման մոդելներ
Շարունակական մոդելները միտված են շարունակվել որոշակի մոդելի ավարտից հետո։ Սակայն կարևոր է նշել, որ ոչ բոլոր շարունակական մոդելներն են հանգեցնում միտումի շարունակմանը:
Ամենատարածված շարունակական մոդելներից են եռանկյունիները, քառանկյունիները, դրոշները և դրոշակները։ Եկեք ավելի ուշադիր ուսումնասիրենք և վերլուծենք յուրաքանչյուր մոդելը։
Եռանկյունիներ
Երբ գնային գործողությունը բորսայում սեղմվում է, դա նշանակում է մենք գործ ունենք “եռանկյունի” մոդելի հետ։ Այս մոդելը կարող է լինել բարձրացող, իջնող և համաչափ։
Բարձրացող եռանկյունիներ
Բարձրացող եռանկյունու մոդելը բաղկացած է դիմադրության հարթ գծից, որը միացնում է մոդելի գագաթները, և միտումի աճող գծից, որը միացնում է ավելի բարձր հատակները, ցույց տալով, որ պահանջարկն աճում է, իսկ գնորդները դանդաղորեն բարձրացնում են գինը, ամրացնելով ցլային միտումը։
Միտումի բարձրացող գիծը և դիմադրության գիծը հատվում են այն կետում, որը կոչվում է ապեքս։ Մոդելը վավերական է միայն այն դեպքում, երբ գինը փորձարկում է դիմադրության մակարդակը առնվազն երկու անգամ և աջակցման մակարդակը՝ առնվազն երեք անգամ։
Եթե մինչև բարձրացող եռանկյունու մոդելի առաջանալը շուկան ունենում է բարձրացող միտում, դա ցույց է տալիս ցլային միտումի շարունակություն։ Իսկ երբ գինը ճեղքում է և բարձրանում դիմադրությունից վերև, դա ցույց է տալիս, որ բարձրացող իմպուլսը, հավանաբար, կշարունակվի։
Մտեք երկար դիրքի մեջ ճեղքման մոմի վրա մեծ ծավալով ճեղքումից հետո, կամ ճեղքումից հետո դեպի դիմադրություն ետադարձից հետո։ Ստոպ-լոսսը կարելի է տեղադրել տատանումների վերջին հատակից ներքև։
Նշանակետ սահմանելու համար չափեք հեռավորությունը բարձրացող եռանկյան ամենացածր կետից մինչև դիմադրության հարթ գիծը և պրոյեկտեք այն ճեղքման կետից վերև։
Իջնող եռանկյունիներ
Նվազող կամ իջնող եռանկյունու շարունակական մոդելը բաղկացած է աջակցման հարթ գծից, որը միացնում է մոդելի հատակները և ունի նվազման միտումի գիծ, որը կապակցում է տարբեր՝ ավելի ցածր գագաթներ, ցույց տալով, որ պահանջարկը նվազում է, իսկ վաճառողները դանդաղորեն իջեցնում են գինը, այդպիսով ուժեղացնելով արջային միտումը։
Միտումի իջնող գիծը և աջակցման գիծը հատվում են մի կետում, որը կոչվում է ապեքս։ Մոդելը վավերական է միայն այն դեպքում, եթե գինը փորձարկում է աջակցման մակարդակը առնվազն երկու անգամ և դիմադրության մակարդակը՝ առնվազն երեք անգամ։
Եթե շուկան ունի նվազող միտում այդ մոդելի առաջանալու ժամանակ, դա ազդարարում է արջային միտումի շարունակման մասին։ Եթե գինը իջնում է աջակցման մակարդակից ներքև, դա վկայում է այն մասին, որ իջնող իմպուլսը, հավանաբար, կշարունակվի։
Մտեք կարճ դիրքի մեջ ճեղքման մոմի տակ մեծ ծավալով ճեղքումից հետո կամ ճեղքումից հետո դեպի աջակցում ետադարձից հետո։
Ստոպ-լոսսը կարելի է տեղադրել տատանումների վերջին գագաթից բարձր։ Նշանակետ սահմանելու համար չափեք հեռավորությունը իջնող եռանկյունու ամենաբարձր կետից մինչև աջակցման հարթ գիծը և պրոյեկտեք այն ճեղքման կետից ներքև։
Համաչափ եռանկյունիներ
Համաչափ եռանկյունու մոդելն ունի համաչափ կամ հավասար կողմեր, որոնք հատվում են ապեքսում։ Այդ եռանկյունին ունի ավելի ցածր գագաթներ, որոնք միացած են իջնող միտումի դիմադրության գծով, ինչը ցույց է տալիս, որ պահանջարկը նվազում է, և ավելի բարձր հատակներ, որոնք միացված են բարձրացող միտումի աջակցման գծով, ինչը ազդարարում է առաջարկի նվազման մասին։
Որպեսզի մոդելը ճիշտ լինի, այն պետք է բաղկացած լինի առնվազն երկու՝ ավելի ցածր գագաթներից և ավելի բարձր երկու հատակներից։ Այն նման է ձագարի, որի մեջ գինը սեղմվում է ձախից աջ, ինչը վկայում է առևտրային ակտիվության նվազման և կոնսոլիդացիայի ժամանակաշրջանի մասին։
Միտումի վերևի գծի ճեղքումը վկայում է նոր ցլային միտումի մեկնարկի մասին։ Այդ ճեղքումները սովորաբար տեղի են ունենում առևտրի բարձր ծավալների և բարձր անկայունության պայմաններում։
Մտեք երկար դիրքի մեջ՝ ճեղքման մոմի գագաթից վերև կամ դեպի միտումի իջնող գիծը ետադարձից հետո։ Տեղադրեք ստոպ- լոսսը բարձրացող միտումի աջակցման գծից ներքև։ Նշանակետը սահմանելու համար չափեք հեռավորությունը միտումի իջնող գծի ամենաբարձր կետից մինչև աջակցման բարձրացող գծի ամենացածր կետը և պրոյեկտեք այն ճեղքման կետից վերև:
Դրոշակներ
Կրիիպտոարժութային թրեյդինգի գծապատկերային մոդելների մեկ այլ տեսակ են դրոշակները։ Դրոշակները եռանկյունիների ավելի փոքր տեսակներ են, դրանք կարող են լինել ցլային և արջային։ Ցլային դրոշակների մոդելը հիշեցնում է ցլային դրոշը, որն ունի սուր ծայր, որին հաջորդում է կարճ կոնսոլիդացիան, իսկ հետո բարձրացող միտումը։ Ցլային դրոշը տալիս է գնման ազդանշան և ունի ավելի բարձր մինիմումներ և ավելի ցածր մաքսիմումներ։
Արջային դրոշները, ի տարբերություն ցլայինի, նման են ձողի, բայց իրենցից ներկայացնում են գների կտրուկ նվազում և ազդարարում են դրա անկման մասին։
Խողովակ
Խողովակի մոդելները ներկայացնում են միտումի երկու գծեր։ Այս միտումի գծերը սահմանների դեր են կատարում ավելի խոշոր շուկայական միտումի ապահովման համար։ Որպեսզի խողովակի մոդելը վավերական լինի, յուրաքանչյուր միտումի գիծ պետք է ունենա նվազագույնը երեք հպումներ։ Խողովակի օրինակները ձևավորվում են կոնսոլիդացիայի ընթացքում, դրանք հիշեցնում են ցլային դրոշ, միայն այն տարբերությամբ, որ խողովակները երբեմն տևում են մի քանի տարի։
Խողովակները համարվում են չեզոք գրաֆիկական մոդելներ և կարող են ձևավորվել տատանումների վերևի, ներքևի կամ նույնիսկ միջին կետի վրա։
Բարձրացող խողովակ
Բարձրացող խողովակները ցլային գծապատկերների մոդելներ են՝ միտումի երկու գծերով, գնից վերև և ներքև։ Միտումի գծերն աջակցում են ավելի բարձր մինիմումները և կապում են ավելի բարձր մաքսիմումները դիմադրության անկյունագծային մակարդակի հետ։
Գնման ուժեղ ազդանշանը հայտնվում է միտումի վերին գծից վերև գտնվող ճեղքումից հետո, իսկ միտումի գծից ներքև գտնվող ճեղքումը ձևավորում է վաճառքի ազդանշան։ Բարձրացող խողովակները կարող են նշանակել միտումի շարունակությունը կամ դրա հետադարձը։
Իջնող խողովակ
Իջնող խողովակում ստորին մինիմումները և ստորին մաքսիմումները միացած են իրար, և այն ցույց է տալիս իջնող միտումը՝ զուգահեռ գծերով։ Վաճառքի վրա խաղադրույքներ կարելի է կատարել այն բանից հետո, երբ գինը կհասնի իր դիմադրության մակարդակին, իսկ գնման վրա խաղադրույքները պետք է կատարել այն բանից հետո, երբ գինը կհասնի աջակցման միտումի գծին։
Զուգահեռ խողովակ
Զուգահեռ խողովակ գծապատկերի մոդելը խողովակի ամենանկատելի մոդելներից է, որը թրեյդերներին տալիս է բազմաթիվ հնարավորություններ շուկայում։ Խողովակը ձևավորվում է միտումի երկու զուգահեռ գծերով։
Գինը ճեղքում է միտումի առաջին գծի սահմանները և ուղղվում է հաջորդ սահմանին, ստեղծելով զուգահեռ խողովակ։ Այս խողովակը հեշտությամբ է ձևավորվում, դրանում կարելի է չափել նշանակետը և ստոպ-լոսսի կետը։
Բռնակով բաժակ
Ինչպես երևում է անվանումից, այս մոդելը հիշեցնում է բռնակով բաժակ։ Բազմաթիվ կլորացված մինիմումները դրան հաղորդում են բռնակով բաժակի տեսք։
Բաժակը ձևավորվում է արջերի առաջխաղացումից հետո, որին հաջորդում է կոնսոլիդացիայի ժամանակահատվածը, որից հետո ցլերը աստիճանաբար գերակայում են արջերի հանդեպ։
Ծավալը պետք է փոքրանա մոդելի մեջտեղում և նորից մեծանա դրա վերջում։
Բռնակը ձևավորում է առևտրային միջակայք՝ դրոշ մոդելի կամ բաժակի աջ կողմում գտնվող դրոշի տեսքով և ասոցացվում է ցածր ծավալների հետ։
Բռնակը պետք է լինի բաժակից փոքր և չպետք է իջնի բաժակի ներքևի կեսը, մնալով վերևի մեկ երրորդում։ Բռնակը վերջին արջային ետադարձն է, ու երբ այն ընկնում է, պետք է ակնկալել շուկայի աճ։
Երբ գինը ճեղքելով բարձրանա բռնակից կամ դիմադրության գծից վերև, խորհուրդ է տրվում բացել երկար դիրք։ Ծավալը սովորաբար ավելանում է ճեղքման ընթացքում, դրա համար էլ Դուք կարող եք ստոպ-լոսսը տեղադրել մոդելի բռնակից ներքև։
Նշանակետ կարելի է սահմանել բաժակի բարձրության վրա՝ հատակից մինչև գագաթ։ Այն բաժակները, որոնք ունեն ավելի երկար և ավելի v-աձև հատակներ, տալիս են ավեի լավ և ավելի հստակ ազդանշան։
Բռնակը ձախից
Բռնակով բաժակ գծապատկերային մոդելը ցլային շարունակության մոդել է, որտեղ բռնակը հայտնվում է այսպես կոչված բաժակի ձախ կողմից։ Երբ գինը կատարում է ուժեղ շարժում դեպի վերև, ձևավորվում է բաժակի ձախ կողմը, հետո գինն ամրապնդվում է, ձևավորելով բաժակի բռնակը։ Երբ գինը պոկվում է բռնակից ու շարժվում է դեպի վերև, բարձրացող միտումը շարունակվում է։
Բռնակը աջից
Աջից բռնակը Բռնակով բաժակ գծապատկերային մոդելի ամենատարածված ձևն է։ Այն շատ հուսալի է և հիմնականում օգտագործվում է թրեյդերների կողմից շուկայում գնումների պոտենցիալ հնարավորությունները որոշելու համար։ Ճեղքումը տեղի է ունենում բաժակի վզի գծից վերև, իսկ բռնակի ընդլայնումը դեպի աջ նշանակում է, որ սկսվում է կոնսոլիդացիայի ժամանակաշրջանը՝ առևտրային ավելի ցածր ծավալով։
Կրկնակի բռնակով բաժակ
Բռնակով կրկնակի բաժակ մոդելի գաղափարը վերաբերում է կրկնակի գագաթի և կրկնակի հատակի կրիպտոարժութային առևտրային մոդելներին։ Սա М և W ձևի մոդելներ են, որտեղ առաջին դեպքում գերակայում են արջերը, իսկ երկրորդ դեպքում՝ ցլերը։
Մինչ արջերը վաճառում են, գները իջնում են, իսկ մինչ ցլերն են գնում, գները աճում են։ Կրկնակի գագաթի մոդելը երկու անգամ հասնում է դիմադրության մակարդակին և չի գտնում նոր հնարավորություններ գնումի համար, իսկ կրկնակի հատակի մոդելը երկու անգամ հասնում է աջակցման մակարդակին և չի կարող շարունակել վաճառքը։
Պնակ
Պնակ մոդելը հիմնականում առաջանում է որպես թեմա, որը իջնող միտումը շրջում է՝ դարձնելով բարձրացող։ Շուկայի ծավալը նման է գծապատկերին, բայց արձագանքում է գնից մի քիչ շուտ՝ տեխնիկական կառուցվածքի երկարաժամկետ բնույթի պատճառով։
Այս մոդելի կլորավուն հատակը նշանակում է շրջադարձ դեպի գնի երկարաժամկետ շարժում։ Պնակի մոդելը սովորաբար ձևավորվում է աջակցման միտումի գծի մոտ, երբ տեղի է ունենում մեծ ծավալով կոռեկցիա։
Մակերեսային պնակ
Մակերեսային պնակ մոդելը առաջանում է ոչ այնքան խորը, կլորավուն հատակով՝ աճող առևտրային ծավալի պայմաններում։ Ճեղքումը տեղի է ունենում մոդելի վզի գծից վերև, որը կլորավուն հատակի ամենաբարձր կետն է։ Ամենայն հավանականությամբ վզի գծից բարձր ճեղքումից հետո գինը կշարունակի վերև բարձրանալ։
Խորը պնակ
Խոր պնակ գծապատկերային մոդելը ունի լայն, կլոր հատակ, ավելի խորը, քան Պնակ ավանդական մոդելը։ Առևտրի ծավալը մեծանում է, երբ գինը մոտենում է մոդելի վզի գծին։ Դեպի վերև գնի շարժման հաստատման ազդանշանը առաջանում է, երբ գինը ճեղքելով բարձրանում է վզի գծից վերև։
Կլորավուն գագաթներ և հատակներ
Կլորավուն գագաթները և հատակները համարվում են հետադարձային գծապատկերների մոդելներ։ Գների գծապատկերում դրանք ազդարարում են այն հետադարձային կետը, որը կարող է առաջանալ որոշակի միտումի ավարտից հետո։
Կլորավուն գագաթ
Կլորավուն գագաթը U-աձև մոդել է։ Որոշ վերլուծական գրականությունում այն նկարագրվում է որպես շրջված պնակ։ Կլորավուն գագաթի մոդելը պոտենցիալ իջնող միտումի ազդանշան է։ Այն խոսում է այն մասին, որ գնորդները սկսել են ավել քիչ հետաքրքրվել ակտիվով։ Գնի ճեղքումից հետո կարելի է նկատել դրա շարժումը դեպի ներքև։
Կլորավուն հատակ
Կլորավուն հատակ մոդելի դեպքում ակտիվի գինը ձևավորում է կլորավուն հատակ իջնող միտումից հետո։ Դրան բնորոշ է առևտրի աճող ծավալը, կլորավուն հատակը և ճեղքումը մոդելի վզի գծի վերևում։
Մտնել շուկա պետք է այն ժամանակ, երբ գինը ճեղքելով բարձրանում է վզից վերև կամ ներքև, իսկ ստոպ- լոսսը տեղադրել մոդելի վզի գծից ներքև։
Օգտագործեք հեռավորությունը կլորավուն հատակի ներքևի եզրից մինչև վզի գիծը, որպեսզի սահմանեք նշանակետ։
Տեխնիկական վերլուծությունների այլ գործիքներ
Էլիոթի ալիքներ
Էլիոթի ալիքների տեսությունը ֆինանսական վերլուծության ամենատարածված տեսություններից մեկն է, որը մշակվել և առաջարկվել է Ռալֆ Նելսոն Էլիոթի կողմից 1930-ականներին։ Իր տեսության մեջ Էլիոթը ենթադրել է, որ ամբոխի հոգեբանությունը ազդում է շուկայի շարժի վրա։
Ըստ Էլիոթի՝ շուկայի շարժը տեղի է ունենում միտման ուղղությամբ հինգ ալիքների շարքի տեսքով և ևս երեք ալիքներ էլ շարժվում են միտումի դեմ։ Այս հինգ ալիքները հայտնի են որպես շարժիչ, իսկ մյուս երեքը կոչվում են կոռեկցիոն:
Էլիոթի տեսությունը թույլ է տալիս կանխատեսել միտումի շրջադարձերը, ինչն օգնում է սահմանել նշանակետեր։
Շարժիչ ալիքները նշանակված են 1․2,3,4 և 5 թվերով, իսկ կոռեկցիոն ալիքները՝ A,B,C։
Շարժիչ ալիքներ
Ինչպես նշված է վերևում՝ շարժիչ ալիքները շարժվում են դեպի միտումի գիծը, և նշված են 1․2,3,4,5 թվերով։ Ալիքներից երեքը իմպուլսային են, իսկ դրանցից երկուսը՝ հետագծային։
1․3 և 5 իմպուլսային ալիքները շարժում են շուկան որոշակի ուղղությամբ, ինչպես դեպի վերև, այդպես էլ դեպի ներքև։ 2-րդ ալիքը հաջորդում է 1-ին ալիքին և իրենից ներկայացնում է փոքր վարընթաց շարժում։ 4-րդ ալիքը դարձյալ փոքր վարընթաց շարժում է և հաջորդում է 3-րդ ալիքին։
Կոռեկցիոն ալիքներ
Կոռեկցիոն ալիքները նվազեցնում են շուկայական գինը։ A և C ալիքները կազմված են հինգ ալիքներից, իսկ B ալիքը՝ երեք ալիքներից։ Ցլային շուկայում կոռեկցիոն ալիքները շրջում են միտումը, իսկ արջային շուկայում կոռեկցիոն ալիքները հանգեցնում են գների աճին։
Ֆիբոնաչչի կոռեկցիայի մակարդակներ
Ֆիբոնաչչի կոռեկցիայի մակարդակները հորիզոնական գծեր են, որոնք օգնում են թրեյդերներին կանխատեսել աջակցման և դիմադրության մակարդակների գտնվելու տեղերը։ Ֆիբոնաչչի կոռեկցիայի մակարդակ ստեղծելու համար պետք է վերցնել երկու եզրային կետերը ֆոնդային գծապատկերի վրա և դրանց միջև ուղղահայաց հեռավորությունը բաժանել Ֆիբոնաչչի գործակիցների վրա։
Ֆիբոնաչչի կոռեկցիայի ամենատարածված և լայնորեն գործածվող մակարդակներն են 0․382, 0․500 և 0․618։ Յուրաքանչյուր մակարդակ կապակցված է որոշակի տոկոսի հետ։ Տոկոսները բխում են Ֆիբոնաչչի հաջորդականությունից և ցույց են տալիս, թե որքանով է գինը հեռացել նախորդ շարժից։ Այդ տոկոսները կազմում են 38․2% , 50%, 61․8% :
Ներդաշնակ մոդելներ
Մոդելները, որոնք կազմում են երկրաչափական գնային մոդելներ՝ Ֆիբոնաչիի կոռեկցիայի մակարդակների օգնությամբ շուկայի շրջադարձի ճշգրիտ կետերը որոշելու համար, կոչվում են ներդաշնակ մոդել։ Հիմք ընդունելով Ֆիբոնաչչի թվերը, ներդաշնակ մոդելները կարելի է օգտագործել տեխնիկական ցուցիչներ ստեղծելու համար։
Ամենահայտնի ներդաշնակ մոդելներից են Գարթլին, թիթեռն ու խեցգետինը։ Դրանց ասորտիմենտը բավականին բազմազան է, բայց այդ տեսակները ամենագործածականներն են։
Գարթլի մոդել
Գարթլին այս մոդելի մասին առաջին անգամ պատմել է իր “Շահույթը ֆոնդային բորսայում” գրքում, հետագայում ավելացնելով Ֆիբոնաչչի թվերը։ Գարթլի մոդելը կազմված է ABCD չորս ալիքներից և կարող է հայտնվել թե ցլային, թե արջային շուկաներում։
Գարթլի մոդելը նշանակում է որոշակի միտումի շարունակություն։ Գարթլի ցլային մոդելում միտումը շարժվում է X-ից մինչև A, շրջվում է AB կետում, վերականգնվում է BC կետում և նորից է շրջվում CD կետում։ Արջային մոդելը ցլային մոդելի հակադիր կողմն է։
Թիթեռ մոդել
Թիթեռը հինգ կետից բաղկացած հետադարձային ներդաշնակ մոդել է, որն ունի որոշակի ձևեր և հեռավորություններ մոդելի ոտքերի միջև։ Մոդելը ձևավորվում է չորս շարժումներով։ X կետը առաջին ոտքն է և մոդելի սկզբնական կետը, իսկ A կետը վերջին կետն է, մոդելի ամենաբարձր կամ ամենացածր կետը։ AB, BC, CD սեգմենտները համապատասխանաբար հայտնվում են ալիքի մեջ։
Խեցգետին մոդել
Թիթեռ մոդելի նման՝ խեցգետին մոդելը նույնպես հետադարձային ներդաշնակ մոդել է, որը բաղկացած է չորս ոտքերից՝ XA, AB, BC, CD:
Խեցգետին մոդելը ցույց է տալիս, թե երբ կարող է ավարտվել գնի ընթացիկ շարժումը, և շատ այլ մոդելների նման, ունի ցլային և արջային տեսակներ։ Խեցգետնի ավարտի կետն իրենից ներկայացնում է XA ալիքի 161.8% Ֆիբոնաչչի ընդլայնում։
Մուտքը պետք է իրականացվի այն բանից հետո, երբ մոդելը հասնի D կետին, իսկ ստոպ- լոսսը պետք է տեղադրվի հենց D կետի տակ։
Եզրակացություն
Կան բազմաթիվ գծապատկերային մոդելներ, որոնք գործածվում են թրեյդինգում, բայց դրանցից մի քանիսը մյուսներից ավելի ակտիվ են գործածվում։ Մեր հոդվածում մենք դիտարկել ենք կրիպտոարժութային գծապատկերների մոդելների հիմնական տեսակները, վերլուծել ենք, թե ինչպես են դրանք աշխատում և ինչ առանձնահատկություններ ունեն։ Յուրաքանչյուր մոդել եզակի է և կարող է առաջարկել մուտքի և ելքի տարբեր կետեր շահավետ առևտրի համար։ Կարևոր է ուսումնասիրել յուրաքանչյուր ֆորմացիան և գտնել իդեալական տարբերակ յուրաքանչյուր թրեյդերի համար։
Հրաժարում պատասխանատվությունից․ Ներառում է երրորդ կողմերի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհուրդ։