ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Բարձրացող եռանկյունու մոդելը
Բարձրացող եռանկյունին գների աճի ցլային մոդելն է, որը ձևավորվում է աճող միտումի ժամանակ և ցույց է տալիս միտումի շարունակականությունը։ Սա եռանկյունու մոդելի տեսակ է, որն ազդարարում է միտումի շրջանակում կատարվող ճեղքումը։ Ինչպես հասկանալի է դառնում անվանումից՝ բարձրացող եռանկյունին գծապատկերի վրա ձևավորվում է, երբ գինը հայտնվում է բարձրացող միտումին աջակցող գծի և հորիզոնական դիմադրության գծի միջև։
Կարևոր է ճանաչել աճող եռանկյունիները՝ պոտենցիալ ճեղքումը և գնի վերընթաց շարժումը նույնականացնելու համար։ Այս հոդվածում մենք կիմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում աճող եռանկյունու մոդելը և ինչպես է այն դրսևորվում, կուսումնասիրենք նաև թրեյդինգի մարտավարությունները, գծապատկերներում այս մոդելն օգտագործելու առավելություններն ու թերությունները։
Հիմնական թեզիսներ
- Բարձրացող եռանկյունին որպես օգտակար մոդել՝ պոտենցիալ միտումները բացահայտելու համար։
- Գնորդների և վաճառողների վարքագիծը՝ աճող եռանկյունու հիման վրա։
- Մոդելի ցլային թեքումն ընկալվում է որպես միտումի շարունակման ազդանշան։
- Մեծ ծավալով ուղեկցվող ճեղքումը ենթադրում է շուկայի ավելի ակտիվ մասնակցություն։
Ի՞նչ տեսք է ունենում բարձրացող եռանկյունին
Բարձրացող եռանկյունու մոդելը մի մարմին է, որը կանխատեսում է գնի հնարավոր աճը։ Սա ցլային գծի շարունակության մոդել է, որը որպես կանոն ձևավորվում է վերընթաց միտումի ժամանակ։
Այն բաղկացած է դիմադրության հորիզոնական գծից (վերևի գիծը) և բարձրացող գծից (ներքևի գիծը)։ Հորիզոնական գծի սկիզբը և ավարտը նույն մակարդակի վրա են, իսկ ներքևի գիծը բարձրանում է ներքևից վերև և դրա ձախ եզրակետը ավելի ցածր դիրքում է, քան աջը։ Գինը տատանվում է այս երկու գծերի միջև, ստեղծելով եռանկյունի։
Միտումի հորիզոնական վերին գիծը ցույց է տալիս վաճառողների կողմից զգալի ճնշման բացակայությունը։ Վաճառողները չեն կարողանում հետևողականորեն նվազեցնել գինը, ինչի արդյունքում կրկնվում են առավելագույն կետերը՝ գնի նույն մակարդակի միջակայքում։ Երբ գնորդներն ավելի ակտիվ են դառնում, նրանք կարողանում են ավելի շատ ազդել գնի բարձրացման վրա` ստեղծելով աճող մինիմումներ, ինչը վկայում է գնորդների կողմից ճնշման աճի մասին։
Բարձրացող եռանկյունիների տրամաբանությունը
Բարձրացող եռանկյունու ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ որոշակի սեգմենտում վաճառողների հետաքրքրությունը թուլանում է, քանի որ յուրաքանչյուր հաջորդ մինիմումը սեգմենտում "ավելի թանկարժեք" է, քան նախորդը։ Այդ իսկ պատճառով մոդելի ներքևի գիծը "ներս է սեղմվում"։ Միևնույն ժամանակ, բարձրացող եռանկյունու մեջ գնորդի հետաքրքրությունն աճում է՝ մաքսիմումները հորիզոնական գիծ են կազմում, որը դիմադրության մակարդակի դեր է կատարում։ Նման իրավիճակում կա մեծ հավանականություն, որ դիմադրության մակարդակը կկոտրվի, և ավելի մեծ քանակությամբ թրեյդերներ կհայտնվեն։ Եթե բարձրացող եռանկյունու գծապատկերը հայտնվում է ցլային միտումի մեջ, ապա այդ մոդելն ընկալվում է որպես միտումը շարունակելու ազդանշան։
Մեկնաբանություն և առևտրային ազդանշաններ
Իսկ հիմա անդրադառնանք այն գնորդներին, որոնց ազդեցությամբ գինն աստիճանաբար բարձրանում է, մինչ վաճառողները ի վիճակի չեն զգալիորեն նվազեցնել այն, ինչպես երևում է վերևի հորիզոնական գծից։
Գնորդների կողմից ճնշման ուժգնացում
Եռանկյունու մոդելում միտումի վերևի հորիզոնական գիծն իրենից ներկայացնում է մի մակարդակ, որտեղ վաճառողները հետևողականորեն փորձում են նվազեցնել գինը։ Սակայն, չնայած նրանց ջանքերին, գինը չի հասնում ավելի ցածր մինիմումների, ինչը ցույց է տալիս, որ գնորդները սկսում են գնել ավելի բարձր գներով։ Գինը նվազեցնելու հարցում վաճառողների անկարողությունը վկայում է վաճառողների կողմից ճնշման թուլացման մասին։
Մինչդեռ ստորև նշված միտումի վերընթաց գիծը ցույց է տալիս, որ գնորդներն ավելի ագրեսիվ են դառնում և ցանկանում են գնել ավելի բարձր գներով։ Այս վերընթաց միտումի գիծը վկայում է գնորդների կողմից ճնշման ուժգնացման մասին։
Հավասարակշռության ժամանակաշրջանը
Երբ գինը շարունակում է տատանվել միտումի այս երկու գծերի միջև, դա վկայում է գնորդների և վաճառողների միջև հավասարակշռության ժամանակաշրջանի մասին։ Սակայն քանի որ միտումի ավելի ցածր գիծը վերև է բարձրանում, դա նշանակում է, որ գնորդներն աստիճանաբար ստանում են վերահսկողություն, ժամանակի ընթացքում ավելի բարձրացնելով գինը։
Կուտակման ժամանակահատված
Աճող մոդելը հիմնականում հանգեցնում է դեպի վերև ճեղքման, երբ գնորդները գերազանցում են վաճառողներին, ինչը հանգեցնում է գների զգալի աճի։ Այս ճեղքումը սովորաբար ուղեկցվում է աճող ծավալով, ինչը հաստատում է մոդելի հավաստիությունը և ազդարարում նախորդ վերընթաց միտումի շարունակականությունը։
Ընդհանուր առմամբ բարձրացող եռանկյունիները ցույց են տալիս կուտակման ժամանակահատվածները, երբ գնորդներն աստիճանաբար ազդում են գնի բարձրացման վրա, իսկ վաճառողներն անկարող են ճնշել այն, ինչը նկատելի է վերևի հորիզոնական գծից։ Այս դինամիկան արտացոլում է ցլային տրամադրությունները շուկայում և ակտիվի հանդեպ աճող պահանջարկը։
Եռանկյունու ճեղքումների նշանակությունը
Բարձրացող մոդելը սովորաբար ձևավորվում է կայուն վերընթաց միտումների ժամանակ։ Տեխնիկական վերլուծաբանների մեծ մասը սա համարում են "շարունակականության մոդել" այն իմաստով, որ շուկայի ընդհանուր միտումը ամենայն հավանականությամբ կշարունակվի։
Ճեղքումը տեղի է ունենում, երբ գինը կտրուկ բարձրանում է աճող եռանկյունու մոդելի վերևի հորիզոնական գծից, ցույց տալով փոփոխությունները շուկայի տրամադրություններում։ Դա վկայում է այն մասին, որ գնորդները գերազանցում են վաճառողներին, ինչը հանգեցնում է ավելի բարձր գնով ակտիվի հանդեպ մեծ պահանջարկի։ Ճեղքումները կարևոր են, քանի որ դրանք հաճախ ցույց են տալիս նոր միտումի սկիզբը կամ գոյություն ունեցող միտումի շարունակությունը, իսկ թրեյդերները փնտրում են հաստատումներ, ինչպիսիք են առևտրային ծավալի աճը՝ ճեղքումը հավաստիացնելու համար։
Այս օրինակում մենք տեսնում ենք, թե բարձրացող եռանկյունու ձևավորումից հետո ինչպես է գինը ճեղքում դրա վերևի գիծը և մակարդակի վերափորձարկումից հետո սրընթաց վերև բարձրանում։
Բարձրացող եռանկյունու ճեղքման օրինակ
Ինչպես հաստատել բարձրացող եռանկյունու ճեղքումը (Ծավալի դերը)
Ծավալը կարևոր դեր է կատարում ճեղքումները հաստատելու հարցում՝ վավերացնելով գնային շարժման ուժը։ Առևտրային բարձր ծավալով ճեղքումը ենթադրում է շուկայի անդամների մասնակցությունը, մեծացնելով ճեղքման հավաստիության հավանականությունը։
Միևնույն ժամանակ փոքր ծավալով ճեղքումը կարող է նվազ հուսալի լինել և հակված լինել կեղծ ազդանշանների, քանի որ այն ցույց է տալիս շուկայի սահմանափակ հետաքրքրությունը և վստահության պոտենցիալ պակասը թրեյդերների շրջանում։ Այդ իսկ պատճառով թրեյդերները հաճախ փնտրում են մեծ ծավալ՝ ճեղքումները հաստատելու և գնային շարժման հիման վրա դիրքեր զբաղեցնելու հարցում իրենց վստահությունը բարձրացնելու համար։
Թիրախային գին և ռիսկերի կառավարում
Աճող եռանկյունուց ցլային ճեղքումից հետո թրեյդերները հաճախ չափում են պոտենցիալ թիրախային գինը՝ վերցնելով եռանկյունու բարձրությունը և ավելացնելով այն ճեղքման կետին։ Այս մեթոդը ենթադրում է, որ վերընթաց ազդակը կշարունակվի, կանխատեսելով թիրախային գինը՝ մոդելի նախորդ միջակայքի հիման վրա։
Եռանկյունու բարձրության միջև հեռավորության մասին (տարբերությունը միտումի վերևի և ներքևի գծերի միջև)
Թրեյդերները գնահատում են վերընթաց միտումի համար թիրախային գինը բարձրացող եռանկյունու գծապատկերից ցլային կորից հետո՝ պրոյեկտելով ճեղքման կետի և եռանկյունու բարձրության միջև հեռավորությունը։ Այս մեթոդը ենթադրում է, որ վերընթաց ազդակը շարունակվելու է, ձգտելով հասնել թիրախային գնին, որը հավասար է եռանկյունու բարձրության և ճեղքման կետի գումարին։
Միտումի վերևի գծից վեր կեղծ ճեղքումների հավանականությունը
Բարձրացող եռանկյունու միտումի վերևի գծից բարձր կեղծ ճեղքումները տեղի են ունենում, երբ գինը ճեղքում է դիմադրության մակարդակը, սակայն չի կարողանում պահպանել վերընթաց ազդակը, ընկնելով հետ՝ շաբլոնի մեջ։ Այս կեղծ ճեղքումները կարող են ապակողմնորոշել թրեյդերներին, որոնք սկսում են հավատալ, որ ձևավորվում է նոր վերընթաց միտում, ինչը հանգեցնում է վաղաժամ գնման պատվերների, որոնք կարող են կորուստների պատճառ դառնալ, երբ գինը նվազի։ Առևտրային ցածր ծավալները, շուկայի մանիպուլացումները կամ շուկայի տրամադրություններում անսպասելի փոփոխություններն այն տարածված գործոններից են, որոնք կեղծ ճեղքումների պատճառ են դառնում։ Թրեյդերները հաճախ են հաստատումներ փնտրում լրացուցիչ ցուցիչների միջոցով, ինչպիսիք են ծավալի աճը կամ մոմակալների կրկնվող փակումները թրենդի գծից վերև՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
Օգտակար խորհուրդներ
Խորհուրդ է տրվում օգտվել այնպիսի հաստատող ազդանշաններից, ինչպիսիք են ծավալը կամ այլ տեխնիկական ցուցիչներ, որոնք կարող են ուժեղացնել ցլային կորի ազդանշանը բարձրացող եռանկյունուց։
Թրեյդինգի հիմնական տեխնիկաները, ինչպիսիք են "Ստոպ- լոսս" և "Վերցնել շահույթ" մակարդակները, օգտակար են ռիսկերի կառավարման առումով, երբ եռանկյունին գործածվում է կրիպտոարժույթների առևտրում։ Մակարդակները որոշվում են այդ պահին ձևավորված եռանկյունու մոդելով, ինչպես նաև Ձեր թրեյդինգի պլանով, որը կարող է ներառել գործարքների կատարումը հետագայում կամ ճեղքումի կանխատեսումը։
Օրինակ՝
- Բարձրացող եռանկյունու շաբլոնները թրեյդերների կողմից գործածվող ամենատարածված գծապատկերային ցուցիչներից են, բայց դրանք ոչ միշտ են կանխատեսում աճը։ Պահպանողական ռազմավարության դեպքում բարձրացող եռանկյունու վրա ստոպ-լոսս մակարդակը սահմանվում է կոր գծի ետևում։ "Վերցնել շահույթը" մակարդակը թրեյդերն ինքն է որոշում՝ իր ռիսկերի կառավարման ռազմավարության հիման վրա։
- Առաջադեմ ռազմավարության դեպքում բարձրացող եռանկյունու վրա դիրքի մուտքը կկատարվի ոչ թե ճեղքման, այլ կոր գծի ետադարձի վրա։ "Ստոպ-լոսս" մակարդակը նույնպես սահմանվում է կոր գծի ետևում, իսկ "վերցնել շահույթը" մակարդակը կարող է սահմանվել կամ գնային մոմի հատման կետում և եռանկյունու վերևի կողմում, կամ ավելի բարձր մակարդակի վրա, ըստ ռիսկերի կառավարման ռազմավարության։
Ճեղքման տարբերակներ և աճող եռանկյունիների համապատասխան շաբլոններ
Աճող եռանկյունու ճեղքումները կարող են տարբերվել մի քանի ձևով։
Հետ քաշումով ճեղքումը տեղի է ունենում, երբ գինը բարձրանում է միտումի վերին գծից, այնուհետև կարճ ժամանակով վերադառնում է դեպի ճեղքման կետը, նախքան դեպի վեր շարժումը շարունակելը, հաստատելով ճեղքման վավերականությունը:
Զրոյացումով ճեղքումը տեղի է ունենում, երբ գինը բարձրանում է միտումի գծից վերև, բայց հետո իջնում է դրանից ներքև, ստեղծելով նոր կոնսոլիդացման փուլ նոր ճեղքումից առաջ։
Իսկ կրկնակի հատակով ճեղքման դեպքում գինը նախ ճեղքում է կատարում, այնուհետև ետ է գալիս, որպեսզի ձևավորի կրկնակի հատակով մոդել ճեղքման մակարդակի մոտ, որը հաճախ ազդարարում է կայուն վերընթաց շարժման համար ավելի ուժեղ ներուժի մասին, հենց կրկնակի հատակը հաստատվում է։
Բարձրացող, սիմետրիկ թե իջնող եռանկյունիներ
Բարձրացող եռանկյունիներն ունեն միտումի հարթ վերևի գիծ և բարձրացող ներքևի գիծ, որը ցույց է տալիս ցլային ազդակը, քանի որ գնորդները մշտապես գինը վերև են հրում։ Սիմետրիկ եռանկյունիները,հակառակը, ունեն միտումների համընկնող գծեր, որոնցից ոչ մեկը գերիշխող չէ, ինչի արդյունքում ձևավորվում է այնպիսի օրինաչափություն, որը չունի ուղղորդված բեկում, և ճեղքումը կարող է լինել կամ դեպի վեր, կամ դեպի ներքև։ Իջնող եռանկյունիները, սակայն, ունեն միտումի հարթ ներքևի գիծ և վերևի իջնող գիծ, ինչը վկայում է ցլային տրամադրությունների մասին, քանի որ վաճառողներն անընդհատ իջեցնում են գնի մակարդակը։ Յուրաքանչյուր շաբլոն արտացոլում է շուկայի տարբեր դինամիկաներ և գնի պոտենցիալ ապագա շարժումները։ Մինչև ընտրություն կատարելը պետք է լավ մտածել և տեխնիկական լավ վերլուծություն կատարել՝ լավ շահույթ ստանալու և կորուստներից խուսափելու համար։
Ամփոփում
Բարձրացող եռանկյունին կրիպտոարժույթների և բաժնետոմսերի գծապատկերներում հայտնաբերված հիմնական օրինաչափություններից մեկն է: Այն բավականին օգտակար տեխնիկական վերլուծության գործիք է, որը հիմնականում գործածվում է թրեյդերների կողմից՝ հայտնաբերելու համար պոտենցիալ ցլային շարունակականության ազդանշանները։ Այստեղ հորիզոնական դիմադրության գիծը ցույց է տալիս առանցքային մակարդակը, որտեղ վաճառողները գործի են անցնում, իսկ միտումի բարձրացող գիծը ցույց է տալիս գնորդների աճող ճնշումը։ Այնպես որ, երբ գինը վեր է բարձրանում դիմադրության գծից, դա հաճախ ազդարարում է գնման լավ հնարավորության մասին, քանի որ վերընթաց շարժումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։
Թրեյդերները գնահատում են բարձրացող եռանկյունները՝ մուտքի և ելքի հստակ միավորներ ապահովելու կարողության համար։ Սակայն թրեյդերների համար կարևոր է հաստատել ճեղքումները լրացուցիչ ցուցիչների կամ ծավալի վերլուծությունների միջոցով, որպեսզի նվազեցնեն այդ կեղծ ազդանշանների վտանգը։ Շուկայի համատեքստն ավելի լավ հասկանալն ու նորույթների մասին տեղեկացված լինելը կարող է բարձրացնել այս մոդելի արդյունավետությունը։
Ամփոփելով նշենք, որ բարձրացող եռանկյունին արժեքավոր մոդել է ցլային շուկայի վարքագիծը կանխատեսելու համար։ Դրա հստակ կառուցվածքն ապահովում է միտումի մասին օգտակար տեղեկություններ թրեյդերների համար։ Սակայն, բոլոր մյուս առևտրային ռազմավարությունների նման, այն պետք է համադրել այլ վերլուծական գործիքների և շուկայի մասին գիտելիքների հետ, դրա կանխատեսելի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար։
ՀՏՀ
Բարձրացող եռանկյունը ցլայի՞ն կառուցվածքի է
Այո, բարձրացող եռանկյունը սովորաբար համարվում է ցլային։
Որոնք են հիմնական վիզուալ առանձնահատկությունները, որոնք օգնում են հայտնաբերել բարձրացող եռանկյունին կրիպտոգծապատկերում։
Կրիպտոգծապատկերի վրա բարձրացող եռանկյունու հիմնական վիզուալ առանձնահատկություններն են միտումի բարձրացող ներքևի գիծը և հորիզոնական վերևի գիծը, որոնք ձևավորում են եռանկյունի։
Ի՞նչ դեր է կատարում ծավալը բարձրացող եռանկյունու ճեղքումը հաստատելու հարցում։
Ծավալը կարող է հաստատել բարձրացող եռանկյունու ճեղքումը՝ ցույց տալով առևտրային ընդլայնվող գործունեություն, որն ուղեկցում է ճեղքումը։
Բարձրացող եռանկյունին կարո՞ղ է ձևավորվել վերընթաց, վարընթաց կամ թեք շարժման ընթացքում։
Բարձրացող եռանկյունին կարող է ձևավորվել վերընթաց, վարընթաց կամ թեք շարժումների ընթացքում, բայց երբ այն ստեղծվում է վերընթաց շարժման ժամանակ, այն հաճախ երևում է որպես ցլային մոդելի շարունակության գծապատկեր։
Հրաժարում պատասխանատվությունից, ներառում է երրորդ կողմի տեսակետներ։ Ֆինանսական խորհրդատվություն չէ։