ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Ինչպես է աշխատում կրիպտոարժույթի բորսան
Կրիպտոարժույթները հեղափոխել են ֆինանսական ոլորտը՝ առաջարկելով փոխանակման ապահով և անկախ միջոց։ Բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված այս ապակենտրոնացված ցանցերը հնարավորություն են տալիս գործարքների անխափան վերիֆիկացում՝ ապահովելով մեր մասնակցությունն այս գործընթացում։ Թեև գործընթացը բավականին շփոթեցնող է թվում, կրիպտո բորսան դյուրինացնում է այս ամենը մեզ նման պարզ օգտատերերի համար:
Անկասկած, սա դեռ ամենը չէ, սակայն ընդհանուր առմամբ, կրիպտո բորսաները օգնում են մեզ առևտուր կատարել այնպիսի մետաղադրամներով, ինչպիսիք են՝ Bitcoin, Ethereum, Fasttoken և այլն։ Նպատակը սկսնակների համար հարմար հարթակ ստեղծելն է և կրիպտոարժույթների փոխարժեքների ցուցադրումը, որն ապահովում է թվային ակտիվների անվտանգ պահպանում:
Բացահայտեք կրիպտո բորսաների տարբեր տեսակները
Ձեր ճանապարհորդությունը որպես կրիպտո ջատագով սկսվում է կրիպտո բորսայի ճիշտ ընտրությունից։ Բորսան կրիպտոարժույթներով առևտուր կատարելու միջոց է, ուստի դրանց տեսակները հասկանալը կարևոր է իրազեկված որոշում կայացնելու համար: Սակայն այսքան շատ տարբերակների առկայության դեպքում, ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն:
Մենք կանդրադառնանք կրիպտո բորսաների երեք հիմնական տեսակներին․ կենտրոնացված, ապակենտրոնացված և հիբրիդային։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք տեսակներից յուրաքանչյուրը, ինչպես նաև դրանց առանձնահատկություններն ու առավելությունները:
Կենտրոնացված բորսաներ․ հայտնի տեսակը
Կենտրոնացված բորսաները կրիպտո բորսաների ամենահայտնի տեսակն են, որոնք օգտատերերի համար ապահովում են հարմար ինտերֆեյս և ավելի մեծ իրացվելիություն, քան մյուս տեսակները: Եթե դուք ծանոթ եք ավանդական ֆոնդային բորսաներին, ապա կարևոր է նշել, որ դրանք բավականին նման են: Դրանք երկուսն էլ ունեն կենտրոնական կառավարման մարմին՝ փոխանակումը ղեկավարելու և օգտատերերի միջոցները կենտրոնացված պահելու համար:
Բարեբախտաբար, մի բան, որը ձեզ դուր կգա կենտրոնացված բորսաների վերաբերյալ, դրանց տրամադրած հարմարավետությունն է: Դրանցով հեշտ է նավարկել, ստուգել կրիպտոարժույթների ճշգրիտ փոխարժեքները և առևտուր անել։ Դրանք նաև առաջարկում են հաճախորդների սպասարկում, ինչը բավականին օգտակար է կրիպտո մագնատների և նորեկների համար:
Այնուամենայնիվ, դրանք ունեն որոշակի թերություններ։ Հիմնական խնդիրներից մեկը անվտանգությունն է։ Քանի որ կենտրոնացված բորսաները օգտատերերի միջոցները պահում են կենտրոնացված վայրում, դրանք ավելի խոցելի են դառնում հաքերային հարձակումների և անվտանգության խախտումների նկատմամբ: Այս ամենը կարող է հանգեցնել օգտատերերի միջոցների կորստի, ինչի մասին վկայում են վերջին տարիներին տեղի ունեցած հաքերային հայտնի հարձակումները:
Կենտրոնացված բորսաների մեկ այլ պոտենցիալ թերություն է երկարատև վերիֆիկացման գործընթացը, որը պահանջվում է մինչև օգտատերերի առևտուր սկսելը։ Սա կարող է թերություն լինել թրեյդերների համար, որոնք գնահատում են իրենց գաղտնիությունը և ցանկանում են անմիջապես սկսել առևտուրը: Իսկ դուք նրանցից մե՞կն եք։
Ընդհանուր առմամբ, կենտրոնացված բորսաները հիանալի տարբերակ են սկսնակների կամ այն թրեյդերների համար, ովքեր փնտրում են հարմարավետություն և իրացվելիություն: Այնուամենայնիվ, մի շտապեք գրանցվել։ Ապակենտրոնացված կամ հիբրիդային բորսաները կարող են ավելի լավ տարբերակ լինել, եթե դուք կարևորում եք անվտանգությունը և ապակենտրոնացումը։
Ապակենտրոնացված բորսաներ․ կրիպտո առևտրի ապագա՞ն
Ապակենտրոնացված բորսաները (DEX-եր) կարող են լինել հրաշալի տարբերակ, եթե ձեզ համար կարևոր է ապակենտրոնացված բնույթը։ Դրանք գործում են բլոկչեյն ցանցի վրա՝ հնարավորություն տալով վերահսկել ձեր միջոցները՝ առանց կենտրոնացված միջնորդի:
Դրանց կարևորագույն առավելությունը անվտանգությունն է։ Քանի որ այստեղ բացակայում է ձախողման կենտրոնական կետը, հաքերները չեն կարող օգտվել համակարգից, ինչը այն դարձնում է ավելի անվտանգ տարբերակ, քան կենտրոնացված բորսաները։ Բացի այդ, բոլոր գործարքները գրանցվում են բլոկչեյնում՝ ապահովելով թափանցիկության հավելյալ մակարդակ։
Ապակենտրոնացված բորսաների մեկ այլ կարևոր առավելություն է գաղտնիությունը։ Առևտուրը սկսելու համար՝ հարկավոր չէ տրամադրել անձնական տեղեկություններ կամ անցնել վերիֆիկացման երկարատև գործընթաց։ Բացի այդ, դուք բացարձակ վերահսկողություն ունեք ձեր միջոցների նկատմամբ, քանի որ ձեր անձնական բանալիները հասանելի են միայն ձեզ։
Այնուամենայիվ, DEX-երը այնքան էլ կատարյալ չեն, որքան թվում են։ Դրանք սովորաբար ավելի քիչ հարմար են օգտատերերի համար, քան կենտրոնական բորսաները, և դրանց առևտրային ծավալը հիմնականում ավելի ցածր է։ Բլոկչեյն ցանցի սահմանափակումների պատճառով ապակենտրոնացված բորսաներում գործարքները կարող են ավելի դանդաղ և թանկ լինել: Այո, ավելի թանկ է ձեզ համար:
Չնայած առկա թերություններին, շատ փորձագետներ կանխատեսում են, որ DEX-երը վճռորոշ դեր կունենան կրիպտո թրեյդինգի ապագայում: Պատրա՞ստ եք փորձել DEX-երը, թե դուք նախընտրում եք կենտրոնացված բորսաների տարբերակը։ Երկուսն էլ հիանալի են, ուստի հաջորդ մասում մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես սկսել դրանց հետ աշխատել:
Կրիպտո բորսաներում աշխատանքի մեկնարկի ուղեցույց
Չկա ավելի լավ միջոց հասկանալու համար, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթի փոխանակումը, քան սովորել, թե ինչպես առևտուր անել կրիպտոարժույթներով: Իսկ դրա համար նախևառաջ պետք է ունենալ հաշիվ։ Թեև այս գործընթացը կարող է տարբերվել՝ կախված բորսայից, այնուամենայնիվ ստորև ներկայացված է մանրամասն ուղեցույց, թե ինչպես է այն հիմնականում աշխատում։
Որպես օրինակ վերցնենք Fastex-ը՝ հայտնի կենտրոնացված կրիպտո բորսա.
- Այցելեք Fastex.com կայքը և սեղմեք «Գրանցվել» կոճակը
- Լրացրեք գրանցման ձևաթուղթը ձեր անձնական տեղեկություններով, օրինակ՝ ձեր անունը, էլ․ փոստի հասցեն, ինչպես նաև տրամադրեք անձը հաստատող փաստաթուղթ:
- Փնտրեք Fastex.com-ից ստացված հաստատման նամակը ձեր մուտքի արկղում և սեղմեք լինկի վրա՝ ձեր հաշիվը ակտիվացնելու համար։
- Մուտք գործեք ձեր նոր ստեղծված հաշիվ և անցեք «KYC» վերիֆիկացման գործընթացը՝ անցնելով «Վերիֆիկացում» ներդիրը և սեղմելով «Օգտագործել այս դերը» կոճակը։ Այնուհետև դուք պետք է ներկայացնեք վավեր անձնագիր, ID քարտ կամ վարորդական իրավունք։
- Սպասեք մինչ Fastex.com-ը կստուգի ձեր ինքնությունը․ հաստատում ստանալուց հետո դուք կարող եք սկսել թրեյդինգը։
Fastex-ն առաջարկում է դեպոզիտի և ելքագրման բազմաթիվ միջոցներ ինչպես ֆիաթ արժույթով, այնպես էլ կրիպտոարժույթով։ Անհրաժեշտ է ստեղծել կրիպտոարժույթի դրամապանակ՝ մինչ թրեյդինգ սկսելը։
Ընտրեք հուսալի ու անվտանգ բորսա և դրամապանակ, ուսումնասիրեք հասանելի պատվերների տեսակները և տեղեկացված եղեք բորսայում թրեյդինգի հետ կապված վճարներից։ Հաշվի առնելով այս ամենը՝ դուք պատրաստ եք սկսել ձեր կրիպտո թրեյդինգի ճանապարհորդությունը Fastex-ում կամ ցանկացած այլ կրիպտո բորսայում։
Անհրաժեշտ է ունենալ նաև անվտանգության միջոցների մասին հիմնական պատկերացում։ Մենք չգիտենք, թե որքան գումար դուք կներդնեք կրիպտոյում։ Այնուամենայնիվ, անկախ գումարի չափից՝ անվտանգությունը ձեզ համար պետք է լինի առաջնային։ Ի վերջո, դուք ցանկանում եք, որ ձեր թվային ակտիվները պաշտպանված լինեն հնարավոր սպառնալիքներից: Այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել այնպիսի վստահելի բորսա, որը կապահովի անվտանգության միջոցների համապատասխան մակարդակ։
Մի քանի եղանակ, թե ինչպես պաշտպանել ձեր կրիպտոարժույթի միջոցները․
- Երկգործոն նույնականացում՝ պաշտպանության հավելյալ մակարդակով
- Ձեր միջոցների պաշտպանություն օֆլայն ռեժիմում
- Անվտանգության ապահովում ՃՔՀ վերիֆիկացման միջոցով
Մարտահրավերների և ռիսկերի կառավարումը կրիպտո բորսաներում
Ինչպես թվային ֆինանսներում առկա ցանկացած երևույթ, կրիպտո բորսաները նույնպես բախվում են մարտահրավերների և պոտենցիալ ռիսկերի։Ահա երկու հիմնական խոչընդոտները, որոնց բախվում են կրիպտո բորսաները․
Զգոնություն անվտանգության խախտումների դեմ պայքարում
Չնայած անվտանգության բազմաթիվ միջոցառումների իրականացմանը, կրիպտո բորսաները մնում են խոցելի անվտանգության խախտումների և հաքերային սպառնալիքների համար: Այդ իսկ պատճառով բորսաները պետք է պահպանեն զգոնություն և ձեռնարկեն քայլեր անվտանգության հնարավոր ռիսկերը շարունակաբար կառավարելու համար:
Համապատասխանություն կանոնակարգերին
Քանի որ կրիպտոարժույթները համեմատաբար նոր ակտիվների դաս են, շատ կառավարություններ դեռևս մշակում են կանոնակարգող շրջանակ՝ դրանք կառավարելու համար: Բորսաները պետք է առաջնորդվեն փոփոխվող և կանոնակարգող բարդ պահանջներով, որոնք կարող են նոր մարտահրավերներ ստեղծել։
Տեղական կանոնակարգերին համապատասխանելը մեծ մարտահրավեր է կրիպտո բորսաների համար: Այս բորսայում տեղական օրենքներին համապատասխանելը առաջնահերթություն է օգտատերերի համար անվտանգ և հուսալի թրեյդինգի փորձառություն ապահովելու համար:
Կրիպտո բորսաների ապագան
Կրիպտո բորսաներն ուսումնասիրելուց հետո, մենք պարզեցինք, որ չնայած առկա մարտահրավերներին և ռիսկերին, դրանք ապացուցել են իրենց ճկունությունը, և դեռ երկար կմնան մեզ հետ։ Լավագույնն այն է, որ դրանք աշխատում են և ավելի հասանելի են, քան երբևէ։
Բայց չմոռանանք, որ նույնիսկ ամենաուրախ երեկույթն ունի իր կանոնները։ Բորսաները մեծ աշխատանք ունեն կատարելու ռիսկերի կառավարման և համապատասխանության ուղղությամբ՝ ապահովելով կրիպտոարժույթների ընդունման անվտանգ ընթացք բոլորի համար։
Մի խոսքով, մենք ոգևորված ենք ոլորտի խոստումնալից ապագայով։ Ուստի, կրիպտո ջատագովներ եկեք ընդլայնենք մեր հորիզոնները, ուսումնասիրենք չբացահայտված տարածքները և դարձնենք կրիպտոարժույթները լայնորեն օգտագործվող։
ՀՏՀ
Ո՞րն է կրիպտո առևտրային հարթակի և բորսայի միջև տարբերությունը
Առևտրային հարթակը նման է հանրաճանաչ ֆոնդային բորսաներին, և նախատեսված է շարունակական առևտրի և կրիպտո ակտիվների տեղաբաշխման համար: «Փոխանակումը» դրա սովորական գործառույթներից մեկն է միայն։ Ի տարբերություն առևտրային հարթակների, բորսաները, որոնք բացառապես կատարում են ակտիվների «փոխանակում», չեն պահում ձեր կրիպտոարժույթները և չեն տրամադրում փոխանակման տեղեկագրեր, շուկայական հաշվետվություններ և candlestick աղյուսակներ։ Ուստի, եղեք ուշադիր և մի ընտրեք միայն փոխանակման հարթակ առևտրային նպատակներով։
Ո՞րն է կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու օպտիմալ ժամանակը
Կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու լավագույն ժամանակը շուկայական անկումներն են, երբ բոլոր մետաղադրամների արժեքը նվազում է:
Ո՞րն է մետաղադրամի և թոքենի միջև տարբերությունը։
Այո, գիտենք, որ բազմիցս նշել ենք սրա մասին, և որ այս ամենը բավականին շփոթեցնող է, սակայն ահա, թե ինչում է կայանում իմաստը․ որոշ կրիպտոարժույթներ ունեն իրենց սեփական բլոկչեյնը, իսկ մյուսները օգտագործում են մեկ ուրիշի կողմից ստեղծված բլոկչեյն: Հետևաբար, ի տարբերություն մետաղադրամների, թոքենները չունեն իրենց անձնական բլոկչեյնը, որտեղ նրանք գործում են, այլ նրանք թափառում են ամենատարբեր բլոկչեյններում։
Հրաժարում պատասխանատվությունից․ Ներառում է երրորդ կողմերի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհուրդ։