ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Այս էջում
- Ովքե՞ր են կրիպտո խաբեբաները
- Ինչպես են աշխատում կրիպտո խարդախությունները
- Կրիպտո խարդախությունների ընդհանուր տենդենցները
- Որո՞նք են կրիպտո խարդախության հիմնական տեսակները
- Ինչպես բացահայտել և խուսափել կրիպտո խարդախություններից
- Զգուշացեք չպահանջված առաջարկներից
- Օգտագործեք ապահով դրամապանակներ
- Լիցենզիաներ/վկայականներ վստահելի մարմիններից
- Տնօրենների խորհրդի պատմությունը
- Ընկերության պատմությունը
- Թոքենի/ նախագծի պոտենցիալ օգտագործումը, իրացվելիությունը և կիրառումը
- Թոքենի տեսլականը
- Ու՞մ կողմից է աջակցվում։
- Ով է ներգրավված նախագծում
- Անտեղի մի տրամադրեք ձեր անձնական տվյալները
- Խուսափեք անծանոթ վեբկայքերից
- Օգտագործեք երկգործոն նույնականացումը
- Եզրակացություն
Կրիպտոարժույթի խարդախություններ․ ինչպես բացահայտել և խուսափել դրանցից
Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին աճում է, և մի շարք օգտակար գործառույթների շնորհիվ՝ կրիպտոարժույթները շարունակում են մնալ ցանկալի թիրախ խաբեբաների համար: ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) հաղորդում է կրիպտոյի շուրջ 1 միլիարդ դոլարի կորստի մասին 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31 ընկած ժամանակահատվածում, և այս թիվը կարող է լինել այսբերգի գագաթը։
Կրիպտոարժույթները հիմնականում լիազորված չեն որևէ կենտրոնական մարմնի կողմից, և հետևաբար, դրանք ավելի խոցելի են դառնում խաբեբայությունների և կրիպտո խարդախությունների համար։ Կրիպտոարժույթներով զբաղվող մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե ինչպես է աշխատում համակարգը, կամ որ կրիպտոարժույթի փոխանցումը հնարավոր չէ հետարկել, քանի որ այն կատարվում է բլոկչեյնում: Սույն հոդվածը միտված է օգնել մարդկանց հասկանալ, թե ինչ է կրիպտո խարդախությունը և ինչպես կարելի է բացահայտել այն՝ հնարավոր հարձակումներից խուսափելու համար:
Ովքե՞ր են կրիպտո խաբեբաները
Կրիպտո խաբեբաներին բացահայտելու համար՝ պետք է հասկանալ, թե ովքեր են նրանք։
Ինչպես ամենուր, խաբեբաները սահմաններ չեն ճանաչում, և սա վերաբերում է նաև կրիպտոարժույթներին, որտեղ ձեր գումարը փոխանցելուց հետո դրան հետևելու շանսերը զրոյի են հավասարվում։ Կարևոր է իմանալ, որ խաբեբաները պատրաստ են ամեն ինչի ձեր գումարը ստանալու համար։ Որպեսզի խուսափեք նրանց խարդախությունների զոհը դառնալուց, դուք պետք է իմանաք այն նշանները, որոնց միջոցով կարող եք ճանաչել խարդախներին և կրիպտոարժույթների հետ կապված ցանկացած գործողություն:
Ինչպես են աշխատում կրիպտո խարդախությունները
Հիմնական պատճառները, թե ինչու են կրիպտոարժույթները գրավում խաբեբաներին կամ գողերին կարող են տարբեր լինել՝ կեղծանուն օգտագործելու հնարավորությունից մինչև լիազորված ուժի կամ իրավական պաշտպանության բացակայություն և գործարքներ, որոնք գրեթե երբեք չեն կարող հետարկվել։Խաբեբաները կարող են հասնել ձեր գումարին՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք կասկածի տեղիք չեն տալիս, օրինակ՝ խաբեությամբ ստիպել միամիտ օգտատիրոջը կիսվել անձնական տեղեկություններով կամ ուղարկել կրիպտոարժույթներ կասկածելի, անհայտ դրամապանակի։
Կրիպտո խարդախությունները հաճախ նպատակ ունեն վստահություն և հավատարմություն շահել բազմաթիվ նվերների, մետաղադրամների նախնական առաջարկների (ICO), ոչ փոխարկելի թոքենների (NFT) բաշխումների և նույնիսկ կեղծ ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու փորձերի միջոցով՝ իրենց խարդախության հետագա սցենարները մշակելու համար:
Կրիպտո խարդախությունների ընդհանուր տենդենցները
Կրիպտոարժույթի խարդախությունների սցենարները հիմնականում գողության ավանդական մեթոդներ են, որոնք երբեմն պարզապես լրացվում են նոր գործիքներով: 2022 թվականին գրանցվել է կրիպտո խարդախությունների աճ, որը 2021 թվականի համեմատ աճել է շուրջ 10%-ով: Ամեն տարի կրիպտո խարդախությունների կամ հարձակումների մեծ մասը հաղորդվում է բորսային հարթակներից, բլոկչեյն կամուրջներից, ինչպես նաև DeFi արձանագրություններից, որոնք պարզապես նպատակ ունեն կարգավորել, թե ինչպես են կրիպտո ակտիվներն օգտագործվում բլոկչեյնում:
Մարդկանց մեծ մասը ենթարկվում է ռագփուլերի (rugpull), երբ նախագծի սեփականատերերը հեռացնում են իրացվելիությունը՝ վերցնելով ներդրողների գումարները և անհետանալով առանց որևիցե հետքի: Ստորև ներկայացված են մի քանի ակնհայտ նախազգուշացումներ, որոնք կօգնեն ձեզ հայտնաբերել խաբեբաներին կամ կասկածելի նախագծերը։
Բարձր շահույթի խոստումներ
Կրիպտոյում և կրիպտոյի հետ կապված այլ ոլորտներում խոշոր ներդրումների մասին կրիպտո միլիոնատերների հաջողության պատմությունները փաստացի կարող են գրավել շատ ներդրողների, որոնք կցանկանան փորձել իրենց բախտը կրիպտո ոլորտում և վայելել իրենց ներդրված գումարի պտուղները: Ասում են, որ նրանք, որոնք խոշոր խաղադրույքներ են կատարում, ի վերջո խոշոր պարտություն են կրում․ նման պատմություններն արդեն իսկ սկսել են ի հայտ գալ, և դրանք կշարունակվեն նաև այս տարի:
Կրիպտո խարդախության սցենարների ամենաակնհայտ ահազանգերից մեկը բարձր շահույթի խոստումն է՝ միաժամանակ ռիսկերը զրոյի հասցնելով: Պետք է միշտ հաշվի առնել, որ ոչ ոք չի կարող ձեզ խոստանալ ռիսկերից զերծ ներդրում, ուստի մինչ խարդախության մատնվելը՝ կատարեք որոշակի ուսումնասիրություններ և ծանոթացեք կրիպտոարժույթների առանձնահատկություններին: Հիշեք, որ տեղեկացված և զգոն լինելը ձեր լավագույն պաշտպանությունն է կրիպտո խարդախությունների դեմ պայքարում:
Գումար փոխանցելու պահանջ
Ահա կրիպտո խարդախության ևս մեկ հնարավոր սցենար: Շատ խաբեբաներ կարող են ձեզ ստիպել փոխանցել նրանց որոշակի գումար կամ կրիպտոարժույթ, որպեսզի նրանք, իրենց հերթին, «օգնեն» ձեզ ներդրումներ կատարել: Դուք պետք է զգույշ լինեք նման առաջարկներից, քանի որ խորհուրդների կամ օգնության փորձերի մեծ մասը հնարավոր խարդախություններ են։
Այն ամենը, ինչ գրավում կամ ոգեշնչում է մարդկանց, ներառվում է խաբեբաների ռազմավարության մեջ։ Այս դեպքում նրանք կարող են օգտագործել հուզականորեն ներազդելու հնարքը։ Խաբեբաները հիմնականում երաշխավորում են մեծ վճարումներ և խոշոր գումարներ, այդպիսով արթնացնելով ձեր՝ որպես գնորդի որոշումներ կայացնելու հուզական կողմը։ Զգոն եղեք հոգեբանորեն ներազդող զեղծարարների նկատմամբ, որոնք ցանկանում են շորթել ձեր գումարները, քանի որ նրանց մեկ անգամ կրիպտո կամ ցանկացած տեսակի այլ գումարներ փոխանցելու դեպքում՝ դրանք հավերժ կանհետանան։
Ներկայանալ որպես անհատի օրինական ընկերություն
Խաբեբաները ձևացնում են, թե վստահելի մարդիկ են, որպեսզի համոզեն ձեզ գնել և փոխանցել իրենց կրիպտոարժույթներ։ Նրանք կարող են հանդես գալ որպես հայտնի ընկերություններ, վստահելի անհատներ, կառավարական գործակալություններ կամ ներկայանալ որպես հայտնի մարդիկ, որոնք կարող են բազմապատկել ձեր եկամուտը որոշակի կրիպտոարժույթով։
Նրանք կարող են ձեզ գովազդներ, էլ. նամակներ կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել հայտնի ընկերությունների անունից, խրախուսել ձեզ տրամադրել ձեր հաշվի մանրամասները կամ ուղարկել նրանց կրիպտոարժույթներ, քանի որ ձեր հաշիվն իբրև թե վտանգի տակ է կամ արդեն հարձակման է ենթարկվել: Սա կարող է կրկնվել մի քանի անգամ, այնպես որ նրանց զանգերին պատասխանելու, հղումներին սեղմելու կամ նկարները բացելու դեպքում՝ դուք կապ եք հաստատում խաբեբաների հետ։
Կոմնակի եկամուտ առանց որևիցե ռիսկի
Կրիպտո խաբեբաները գրավում են մարդկանց այնպիսի հաղորդագրություններով, ինչպիսիք են՝ «հարստացեք չափազանց արագ» կամ «կատարեք ներդրում կրիպտոարժույթներում՝ առանց որևիցե ռիսկի»՝ խոստանալով շահութաբեր և երաշխավորված եկամուտ՝ առանց որևէ ռիսկի: Իրականում սա կարող է շատ դժվար լինել, և ցավոք, շատ մարդիկ տարվում են մի քանի օրվա ընթացքում իրենց ֆինանսները բազմապատկելու գաղափարով՝ ամիսներով կամ նույնիսկ տարիներով աշխատելու փոխարեն: Եվ այս իդեալական ռազմավարությունը լավագույնս աշխատում է խարդախության սցենարներում:
Մինչ ցանկացած տեսակի ներդրում կատարելը, հատկապես կրիպտոարժույթներում, միշտ ուսումնասիրեք ռիսկերը, պարզեք, թե որտեղ են ուղղվում ձեր գումարները կամ որոնք են ձեր գումարները կորցնելու հնարավորությունները: Ազնիվ խորհրդատուները և օրինական ընկերությունները ձեզ կծանոթացնեն ձեր գործարքի բոլոր դրական և բացասական կողմերին և կտրամադրեն բոլոր կարևոր մանրամասները:
Օրինական KYC գործընթացների բացակայություն
Կրիպտոարժույթի փոխանակման հարթակում գրանցվելիս՝ ID վերիֆիկացումը և KYC ընթացակարգերը պարտադիր են և հանդիսանում են իրավական պահանջ։ KYC-ն («Ճանաչիր քո հաճախորդին») ինքնությունը հաստատող գործընթաց է, որն իրականացվում է յուրաքանչյուր ֆինանսական հաստատության կամ կազմակերպության կողմից՝ առավելագույն պաշտպանություն ապահովելու համար ինչպես իր պրոդուկտի, այնպես էլ իր հաճախորդների համար, քանի որ այս ոլորտը գրավում է դրամաշորթներին, խարդախներին և խաբեբաներին:
Անկախ նրանից, թե որքան ապահով են դրանք, փոխանակման շատ հարթակներ դեռևս չեն պահանջում KYC պատշաճ ստուգում, և այս փաստը ստիպում է մեզ կասկածել դրանց իսկության և օրինական ամբողջականության վրա: Ներդրումներ կատարելը այնպիսի բորսաներում, որտեղ բացակայում է KYC ստուգումները, կարող են արժենալ Ձեր ամբողջ գումարը կամ բիզնեսը, եթե դուք խաբեբայության զոհ դառնաք: Փորձեք խուսափել դրանցից՝ ապագայում ինքներդ ձեզ պաշտպանելու համար:
Որո՞նք են կրիպտո խարդախության հիմնական տեսակները
Կրիպտոարժույթի խարդախությունն ամենուր է և ունի բազմաթիվ ձևեր։ Ստորև ներկայացված են կրիպտո խարդախության մի քանի ձևեր, որոնց նկատմամբ պետք է զգոն լինել 2023 թվականին։
- Պոնցիի սխեմաներ
- Ֆիշինգ խարդախություններ
- «Ներդրման և բացթողման» սխեմաներ (Pump and dump)
- «Մետաղադրամի նախնական առաջարկի» (ICO) խարդախություններ
- Բուրգային սխեմաներ
- Կեղծ բորսաներ
Պոնցիի սխեմաներ
Լինելով, թերևս, խարդախության ամենատարածված տեսակներից մեկը, Պոնցիի սխեմաները ներկայանում են որպես ներդրումային խարդախություն, որը ներառում է գոյություն ունեցող ներդրողներին ենթադրյալ եկամուտների վճարում՝ օգտագործելով նոր ներդրողների կողմից տրամադրված միջոցները:
Պոնցիի սխեմաների կազմակերպիչները սովորաբար օգտագործում են նորագույն ոլորտները, տեխնոլոգիաները կամ նորարարական նախագծերը՝ կրիպտոարժույթներում նոր ներդրողներ ներգրավելու համար: Նոր նախագծերը ներդրողներին գրավում են անսպասելի հնարավորություններով, որոնք նրանք կարող են բերել իրենց հետ, և հենց այստեղ են ներդրողները սկսում թերագնահատել ռիսկերը:
Կրիպտոարժույթները նոր թիրախ են խաբեբաների համար, որոնք գործարքների շրջանակներում ունեն մեծ առավելություններ։ Այս առավելությունները հնարավորություն են տալիս խաբեբաներին առաջարկել ներդրողներին բարձր եկամուտներ և ցածր ռիսկեր՝ որպես ինտերնետային զարգացող ֆենոմեն:
Պոնցիի սխեմաների մեծամասնությունը ունեն նմանատիպ բնութագրեր, ինչպիսիք են՝ չափազանց կայուն եկամտաբերությունը, չլիցենզավորված վաճառողները, չգրանցված ներդրումները և վերջին, բայց ոչ պակաս կարևոր բնութագիրը՝ անսահմանափակ եկամտաբերությունը, որը գործնականում ռիսկեր չի պարունակում:
Ցանկացած նոր ներդրող պետք է չափազանց թերահավատորեն վերաբերվի յուրաքանչյուր փաստաթղթի՝ կապված իր ներդրումների հեռանկարների հետ։ Ռիսկերը միշտ առկա են, հատկապես կրիպտոարժույթների դեպքում, այնպես որ լավ է զգուշություն ցուցաբերել նախքան ձեր գումարը փոխանցելը՝ առանց վերադարձի երաշխիքի:
Ֆիշինգ սխեմաներ
Ֆիշինգ խարդախությունները տևական ժամանակ է գոյություն ունեն, սակայն խաբեբաները դեռ չեն հրաժարվում դրանցից, քանի որ այժմ դրանք կիրառվում են կրիպտոարժույթներում: Ֆիշինգ սխեմաների դեպքում՝ հարձակվողները սպառողներին ուղարկում են էլ․ նամակներ, որոնք պարունակում են վնասակար հղումներ դեպի «խոշոր» կայքեր՝ շահավետ ներդրումային առաջարկներով, որոնք դուք չեք կարող բաց թողնել:
Այս կայքերի միջոցով խաբեբաները կարող են ստանալ ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են՝ ձեր կրիպտոարժույթի դրամապանակի հասցեի մասին տեղեկությունները։ Այս հիմնական տեղեկատվությունը գողանալուց հետո ձեր դրամապանակը կկորչի, քանի որ յուրաքանչյուր դրամապանակ ունի իր յուրահատուկ բանալին, ինչը ենթադրում է, որ օգտատերը պետք է ստեղծի ամբողջությամբ նոր դրամապանակ:
Ֆիշինգ սխեմաներից խուսափելու համար, կարևոր է ուղղակիորեն ստուգել վեբկայքերը, անկախ նրանից, թե որքան անվտանգ կամ հայտնի են դրանք:
«Ներդրման և բացթողման» սխեմաներ (Pump and dump)
Մոտ 1700-ական թվականներից ի վեր տնտեսական պայմաններում առկա ներդրման և բացթողման սխեմաները զարգացել են և այժմ ավելի են տարածվում: Այստեղ հիմնական ակտիվը մանիպուլյացիան է, ուստի այս սխեմաներն ուղղված են հիմնականում միկրո և փոքր ընկերությունների բաժնետոմսերին:
Ներդրման և բացթողման սխեմաները գործնականում որոշակի ապրանքի (այս դեպքում կրիպտոարժույթների) կուտակնում է խաբեբաների կողմից, որոնք ապատեղեկատվության միջոցով բարձրացնում են դրա արժեքը․ սա հայտնի է որպես «ներդրում» (pumping)։ Այնուհետև, խաբեբաները վաճառում են իրենց ակտիվները բավականին անտեղյակ ներդրողներին/ գնորդներին ավելի բարձր արժեքով․ սա կոչվում է «բացթողում» (dumping):
Նախքան «ներդրման և բացթողման» գործարք կնքելը, կարևոր է պարզել դրա իրավական հիմքերը: Այնուամենայնիվ, կրիպտոարժույթների և փոխանակման հարթակները դեռևս համարվում են «ավելի անվտանգ» վայր խաբեբաների համար, քանի որ, ի տարբերություն ֆոնդային շուկայի, դրանք շատ կանոնակարգեր չունեն:
Որոշակի կրիպտոարժույթի աճի մասին տեղեկատվություն տարածելով՝ խաբեբաները ձգտում են գրավել մարդկանց FOMO-ով (բաց թողնելու վախ)՝ այդ նպատակով բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներ օգտագործելու բացառիկ հնարավորությամբ:
Անկախ նրանից, թե որքան անորոշ են «ներդրման և բացթողման» սխեմայի խարդախության նշանները, դուք, այնուամենայնիվ, կարող եք զգուշանալ նոր աճող արժույթի շուրջ տարածվող ցանկացած աղմուկից՝ որպես նախազգուշացնող նշան։ Անհայտ նախագծի մեջ ներգրավվելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք բոլոր դրդապատճառները, որոնք ստիպում են մարդկանց մասնակցել դրա առաջխաղացմանը, ինչպես նաև քննարկեք յուրաքանչյուր մանրուք:
«Մետաղադրամի նախնական առաջարկի» (ICO) խարդախություններ
Նոր կրիպտոարժույթ, նոր մետաղադրամի նախնական առաջարկներ (ICO): Նոր կրիպտոարժույթների ծնունդը միշտ գայթակղում է ներդրողներին, սակայն միևնույն ժամանակ գրավում է խաբեբաներին։ Կեղծ ICO-ներից պաշտպանվելու համար՝ կարող եք փնտրել որոշակի եղանակներ, որոնք ինչ-որ ձևով կերաշխավորեն Ձեր՝ խարդախության չենթարկվելու հավանականությունը։
- Առաջարկը սովորաբար կասկածելի է թվում, երբ այն իրականում այդպիսին է։ Եթե նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ներառյալ դրա կայքը, հղումները կամ «սպիտակ թուղթը», դեռ ունեք կասկածներ, ապա ավելի լավ է խնայել Ձեր ժամանակը և հեռու մնալ դրանից:
- Հասկացեք նախագիծը 100%-ով։ Թույլ մի տվեք, որ «նոր տեխնոլոգիաներ», «հեղափոխական», «բլոկչեյն» կամ «արհեստական ինտելեկտ» բառերը ձեզ շփոթեցնեն կամ մոլորեցնեն։ Գտեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը այս գրավիչ բառերի մեջ:
- Հետևեք թոքենների վաճառքի մանրամասներին: Եթե ընկերությունը ձեզ համար դժվարացնում է ICO-ի առաջընթացին հետևելը, ապա սա կարող է լուրջ նախազգուշացում լինել ձեզ համար, որին դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք։
- Տրամադրեք ժամանակ և ծանոթացեք թիմին։ Լավագույն բանը, որ կարող եք անել մանրակրկիտ ուսումնասիրել նախագծի թիմին, և երբ նրանք շահեն ձեր վստահությունը, Դուք կարող եք մտածել ներդրումներ կատարելու մասին:
Բուրգային սխեմաներ
Բուրգային սխեմաները բազմաթիվ նմանություններ ունեն Պոնցիի սխեմաների հետ, սակայն դրանք ամբողջապես նույնական չեն: Տիպիկ բուրգային սխեման իր ներդրողներին առաջարկում է մեծ գումարներ վաստակելու հնարավորություն՝ ներգրավելով նոր անդամներ և հավաքագրելով նրանց խարդախ նախագծի մեջ:
Շատ հաճախ բուրգային սխեմաները նման են օրինական շուկայավարման պրակտիկայի, սակայն դրանք ներառում են շատ քիչ օրինական վաճառքներ, որոնք ներդրողներին վճարվում են նոր անդամների մուտքային միջոցներից, այլ ոչ թե իրական շահույթից: Խաբեբաները կարող են ձեզ առաջարկել կրիպտոարժույթ գնելու հնարավորություն, և կրիպտոարժույթի արժեքի բարձրացմանը համապատասխան, նրանք կարող են ավելի մեծ շահույթ ստանալ:
Ուստի ավելի լավ է հեռու մնալ եկամտաբեր առաջարկներից, որոնք նման են բարդ հնարավորությունների:
Կեղծ բորսաներ
Կրիպտոարժույթի բորսաները կրիպտոարժույթ գնելու, վաճառելու կամ առևտուր անելու ամենակարևոր հարթակներն են: Կեղծ և չկանոնակարգվող հարթակները պոտենցիալ նախազգուշացնող նշաններ են, որոնք իրենց օրինական են ներկայացնում օգտատերերին գրավելու համար:
Այս կեղծ հարթակները զարգացնելու համար՝ խաբեբաները վճարում են հայտնի անձանց, որպեսզի վերջիններս ներկայացնեն այն սոցիալական մեդիայում՝ խոստանալով խոշոր եկամուտներ և բարձր վճարումներ՝ առանց ռիսկերի: Նրանք կարող են նույնիսկ բռնության դիմել, որպեսզի ձեզ ստիպեն ավելի շատ ներդրումներ կատարել, և կարող են ստեղծել բազմաթիվ խոչընդոտներ վճարների տեսքով, եթե դուք փորձեք ետ վերցնել ձեր ներդրումները:
Պոտենցիալ կեղծ բորսաները հայտնաբերելու համար՝ կարևոր է ուսումնասիրել դրանց պատմությունը, հաշվի առնել, թե ինչ են նրանք առաջարկում և գրանցման կամ դուրսբերման ինչ արտասովոր վճարներ կան:
Ինչպես բացահայտել և խուսափել կրիպտո խարդախություններից
Կրիպտոարժույթի խարդախությունները բացահայտելու և խուսափելու մի քանի եղանակներ կան։ Յուրաքանչյուր անգամ, երբ ցանկանում եք ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, ուսումնասիրեք բոլոր դրական և բացասական կողմերը, ինչպես նաև պարզեք, թե ինչպես կարող եք պաշտպանել ձեզ և ձեր ակտիվները։
Զգուշացեք չպահանջված առաջարկներից
Ուշադրություն դարձրեք կրիպտոարժույթում ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ ցանկացած առաջարկի, որի աղբյուրը ձեզ հայտնի չէ, և ավելին, երբեք մի խնդրեք դա: Չպահանջված հաղորդագրությունները կրիպտո խարդախության ամենալուրջ նախազգուշական նշաններից մեկն են, որոնց դեպքում խաբեբաները կապ են հաստատում ձեզ հետ հեռախոսազանգերի կամ էլ․նամակների միջոցով՝ առաջարկելով այնպիսի հրաշալի գործարք, որը դուք չպետք է բաց թողնեք։
Օգտագործեք ապահով դրամապանակներ
Կրիպտո ենթակառուցվածքում դրամապանակների անվտանգությունը բարդ թեմա է, քանի որ կրիպտո դրամապանակի անվտանգությունը հավասար է դրանում պարունակվող բոլոր ակտիվների անվտանգությանը: Ձեր կրիպտո միջոցները չկորցնելու համար՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ներբեռնում ձեր համակարգչում կամ թվային սարքում, ինչպես նաև խուսափեք այն ձեր կրիպտո դրամապանակներին միացնելուց։
Օգտագործեք այնպիսի դրամապանակներ, որոնք տրամադրում են առավելագույն անվտանգություն ձեր կրիպտո ակտիվների համար և կարող են առաջարկել լրացուցիչ պահեստային մեթոդներ խարդախ հարձակումների դեպքում:
Լիցենզիաներ/վկայականներ վստահելի մարմիններից
Կրիպտո լիցենզիաները ընկերություններին կամ նախագծերին իրավունք են տալիս առևտուր անել, գնել կամ վաճառել կրիպտոարժույթներ և այլ թվային ակտիվներ՝ հնարավորություն տալով նրանց ստեղծել կրիպտոարժույթների փոխանակման հարթակներ և ներդրողներին առաջարկել առևտրային ծառայություններ:
Իրենց նախագծի համար լիցենզիա կամ վկայական ստանալու համար ընկերությունները պետք է համապատասխանեն ֆինանսական կանոնակարգողի կողմից սահմանված բոլոր չափանիշներին ու պահանջներին: Սա ներառում է կապիտալի կառավարման համապատասխան ընթացակարգերի ապահովումը, թվային ակտիվների հետ աշխատելու տեխնիկական իրավասությունը և փողերի լվացման դեմ պայքարի ընթացակարգերի բոլոր կանոնակարգերի պահպանումը:
Պարզ ասած՝ կրիպտո լիցենզիաները իրավական անվտանգություն են ապահովում ինչպես ընկերության, այնպես էլ ներդրողների համար՝ երաշխավորելով օգտատերերի տվյալների և ակտիվների պաշտպանությունը։
Տնօրենների խորհրդի պատմությունը
Տնօրենների խորհուրդը պատասխանատու է կրիպտոարժույթների անվտանգության և ամբողջականության համար, և եթե ընկերությունը վստահում է նրանց դառնալ խորհրդի անդամ, ապա ընկերության վստահությունն ու հեղինակությունը հայտնվում են նրանց ձեռքերում:
Մանրամասն ուսումնասիրեք խորհուրդի յուրաքանչյուր անդամին, ծանոթացեք նրանց պատմությանը, պարզեք՝ արդյոք նրանց կարիերայում կան մութ անկյուններ, թե ոչ։ Ցանկացած անհասկանալի և կասկածելի տեղեկատվության դեպքում՝ դուք կարող եք վերանայել ձեր ներդրումային ընտրությունը:
Ընկերության պատմությունը
Առաջնային դարձրեք ձեր տեղեկատվության և կրիպտո ակտիվների անվտանգությունը և վստահեք միայն հեղինակավոր ընկերություններին: Կան բազմաթիվ խաբեբաներ, որոնք ներկայանում են որպես հաջողակ ընկերություններ և գրավում հաճախորդներին թեժ առաջարկներով։ Անախորժություններից ձեզ զերծ պահելու համար՝ կարևոր է ուսումնասիրել այն թիմին, որը կանգնած է տվյալ նախագծի ետևում։ Google-ում փնտրեք ընկերության մասին կարծիքներ և մեծ ուշադրություն դարձրեք նրանց անցած ճանապարհին։
Ստուգեք նրանց սոցիալական մեդիայի գործունեությունը և փնտրեք ընկերության անդամների պրոֆիլները Linkedin-ում կամ այլ հարթակներում, որպեսզի համոզվեք, որ ձեր գումարը վստահում եք ճիշտ մարդկանց:
Նրանց պատմության ցանկացած կասկածելի բաց կամ թյուրիմացություն իրականում կարող է լուրջ նախազգուշական նշան լինել։
Թոքենի/ նախագծի պոտենցիալ օգտագործումը, իրացվելիությունը և կիրառումը
Կրիպտոարժույթը ներկայումս գերժամանակակից և հետաքրքիր ակտիվ է, որը երբեմն կարող է շատ սպեկուլյանտական լինել։ Ավելին, ձեր ներդրումը կարող է բոլորովին ավելորդ լինել, եթե դուք դրա վերաբերյալ բավականին տեղեկացված չեք։
Կրիպտո իրացվելիության մայնինգը, որքան էլ որ բարդ լինի, կատարյալ վայր է կրիպտո հանցագործությունների համար: Եղեք զգոն և մի հայտնվեք իրացվելության միավորումներում, որոնք երբեք էլ գոյություն չեն ունեցել, այլապես ականատես կլինեք ձեր ամբողջ ներդրումների անհետացմանը: Խարդախ թոքենները կամ Պոնցիի սխեմաները բավականին տարածված են այնտեղ, որտեղ չկան կանոնակարգեր։
Թոքենի տեսլականը
Ընկերության կամ կրիպտոարժույթի վերաբերյալ հստակ տեսլական ունենալն օգնում է նրանց առանձնանալ՝ սահմանելով որոշակի նպատակներ։ Թոքենի տեսլականը պետք է միանգամից մի քանի խնդիր լուծի:
Նախևառաջ այն օգնում է ապագա պոտենցիալ ներդրողներին ունենալ ավելի լավ պատկերացում և բավականաչափ մանրամասներ նախագծի մասին, և թե ինչ լուծումներ է այն առաջարկում։ Հստակ սահմանումները և տեսլականի գաղափարի ճշգրիտ ձևակերպումը շատ կարևոր են, դրանք պետք է կարողանան ապացուցել, որ ընկերությունն իսկապես պաշտպանում է իր տեսլականը և կարող է այն իրականացնել դրանց օգնությամբ:
Կրիպտոարժույթների մեծ մասն այսօր խոսում է ապագայի և այն բոլոր լուծումների մասին, որոնք առաջարկում է կրիպտոարժույթը՝ ապագան ավելի լավն ու առանձնահատուկ դարձնելու համար: Այնուամենայնիվ, ամեն արժույթ չէ, որ կարող է ավարտին հասցնել այս տեսլականը: Տեսլականի անորոշ նկարագրությունը կարող է իրապես դառնալ նախազգուշական նշան ներդրողների համար, որի նկատմամբ վերջիններս պետք է զգոն լինել։
Ու՞մ կողմից է աջակցվում։
Մեր օրերում հաջողակ կրիպտոարժույթի նախագծի հիմքը ձևավորվում է ուժեղ և աջակցող համայնքի միջոցով։ Որոշակի համայնքի գործունեությունն է որոշում, թե արդյոք նախագիծը ունի ապագա և կարող է աճել, թե այն զուտ էմոցիա է և պահի հուզմունք։
Կրիպտո նախագծի հուսալիության վրա մեծ ազդեցություն ունի համայնքը, սակայն առավել կարևոր է, թե ով է կանգնած տվյալ նախագծի ետևում և մեծ ջանքեր է գործադրում դրա հաջողության համար: Ընկերության արմատներն ուսումնասիրելը հրաշալի պատկերացում է հաղորդում դրա մասին։ Օրինակ, Fastex-ը աջակցվում է հաջողակ և ՏՏ հսկա ընկերության՝ SoftConstruct-ի կողմից, որն ունի միլիոնավոր օգտատերերի հսկայական ցանց և երկար ճանապարհ է անցել ոլորտում:
Որպես ամփոփում նշենք, որ կրիպտոարժույթի մասին տեղեկատվության հուսալի աղբյուր ունենալու իդեալական հուշումն այն ընկերությունն է կամ այն անձը, որը խթանում է այն:
Ով է ներգրավված նախագծում
Հաջողակ և օրինական կրիպտոարժույթի նախագծերը հիմնականում ունենում են առաջնորդների հզոր բանակ, որը կատարում է իր պարտականությունները և անդադար հետևում նախագծի բնականոն աշխատանքին։ Գործադիր թիմից զատ, կան նաև ծրագրավորողներ և ճարտարապետներ, որոնք կազմում են նախագծի ողնաշարը:
Նախագծում ներգրավված թիմը կարող է օգնել Ձեզ որոշել՝ արդյոք արժե ներդրումներ կատարել,թե ոչ։ Նրանց ուսումնասիրելու հրաշալի տարբերակ է հետևել նրանց Linkedin պրոֆիլներին, սոցիալական մեդիայի գործունեությանը և ծանոթանալ նրանց աշխատանքային փորձառությանը։
Չի բացառվում նաև, որ նախագիծը կարող է անանուն լինել, սակայն միևնույն ժամանակ մեծ հաջողության հասնել, ինչպես Bitcoin-ը,Verge-ը և Beam-ը։ Այնուամենայիվ, առկա են բազմաթիվ խարդախություններ, ուստի թիմի մի փոքր ուսումնասիրությունը չի խանգարի Ձեր ներդրումներին։
Անտեղի մի տրամադրեք ձեր անձնական տվյալները
Մշտապես գաղտնի պահեք ձեր ֆինանսական տեղեկությունները, անկախ նրանից, թե որքան վստահելի է թվում հարթակը կամ ընկերությունը: Դուք պետք է լինեք միակը, որը տիրապետում է ձեր ֆինանսական հաշիվների հասանելիության մանրամասներին։
Խուսափեք անծանոթ վեբկայքերից
Եթե դուք հաստատապես որոշել եք ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, ապա առնվազն պետք է ապահովեք ձեր պաշտպանությունը՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր հարթակ և ակտիվ։ Նույնը վերաբերում է նաև այն վեբկայքերին, որոնք կապված են հարթակների և հավելվածների հետ, որոնք դուք օգտագործում եք կրիպտոյի համար:
Արդյո՞ք դրանք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելու համար: Որքա՞ն բարձր է նրա վարկանիշը Google-ում: Ո՞վ է ստեղծել վեբկայքը, և ովքե՞ր են թիմի անդամները։ Միլիոնավոր միանման հավելվածների և վեբկայքերի աշխարհում հեշտ է հայտնվել խաբեբաների թակարդում։ Համոզվեք, որ ընտրել եք այնպիսի վեբկայք, որն ունի լավ հեղինակություն և ձեզ համար բոլորովին անծանոթ չէ:
Օգտագործեք երկգործոն նույնականացումը
Անվտանգության բազմաշերտ միջոցները աշխատում են ձեր օգտին՝ ապահովելով առավելագույն պաշտպանություն խաբեբաների ցանկացած տեսակի խարդախ հարձակումներից:
Երկգործոն նույնականացումն ապահովում է ձեր պաշտպանությունը և հնարավորություն չի տալիս հաքերներին ձեռք բերել ձեր անձնական տեղեկությունները կամ հավատարմագրերը, և եթե նույնիսկ նրանց մոտ ստացվի ձեռք բերել այս ամենը, համակարգը երբեք թույլ չի տա նրանց տիրանալ ձեր դրամապանակին կամ կրիպտոարժույթի առևտրային հաշվին։
Ձեր հաշվի վրա հարձակման դեպքում՝ ձեզ կուղարկվի ծածկագիր՝ մուտքի փորձը հաստատելու համար։ Անսպասելիորեն ծածկագիր ստանալը կարող է նախազգուշացնող նշան լինել, ըստ որի՝ ձեր հաշվում ինչ-որ բան այն չէ, և անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները։
Ինչպես հաղորդել կրիպտոարժույթի խարդախությունների մասին
Եթե կարծում եք, որ թիրախ եք դարձել խաբեբաների համար կամ կեղծ բորսայի կամ վերոնշյալ այլ սխեմայի զոհ եք դարձել, ապա անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել այդ մասին տեղական իշխանություններին, ձեր բանկին կամ կրիպտոարժույթի բորսային:
Վստահությամբ կարելի է նշել, որ կրիպտոարժույթով գործարքների արդյունքում կորցրած գումարը դժվար է, և նույնիսկ երբեմն անհնար է վերադարձնել՝ կախված տարբեր հանգամանքներից: Դրա հիմնական պատճառը կրիպտոարժույթով գործարքներին հետևելու անկարողությունն է, երբ դրանք տեղի են ունենում ապակենտրոնացված հարթակներում:
Ստորև ներկայացված են որոշակի քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, եթե հայտնվել եք նմանատիպ իրավիճակում՝ խաբեբաներին թիրախավորելու կամ վնասը սահմանափակելու համար։
Կապ հաստատեք իշխանությունների հետ
Կան մի քանի կազմակերպություններ, որոնք կօգնեն ձեզ դիմակայել կրիպտոարժույթի խարդախություններին: Այդ կազմակերպությունների թվին են պատկանում ձեր տեղական իշխանությունները։ Դուք կարող եք կապ հաստատել նրանց հետ՝ խաբեությունների մասին հայտնելու և ձեր գործի մասին տեղեկություններ տրամադրելու համար:
Ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել, ներառյալ հեռախոսահամարը, որով նրանք կապ են հաստատել ձեզ հետ, ինչպես նաև վեբկայքը կամ հարթակը, որտեղ գրանցվել եք նրանց հորդորով: Դուք նույնիսկ կարող եք նկարագրել նրանց արտաքին տեսքը կամ օգնել գտնել նրանց, եթե նախկինում որևէ անմիջական շփում եք ունեցել նրանց հետ:
Կիբերհանցագործության մասին հաղորդումը, ինչպիսին է կրիպտոարժույթների խարդախությունը, կարող է մեծ օգնություն լինել ձեր իշխանությունների համար՝ իրենց հետաքննությունը շարունակելու համար:
Հաղորդեք խարդախության մասին համապատասխան կանոնակարգող մարմիններին
Կրիպտոարժույթների կանոնակարգերը և դրանց համար պատասխանատու մարմինները կարող են տարբեր լինել ամբողջ աշխարհում, քանի որ կրիպտոարժույթներով հետաքրքրվողների թիվը շարունակում է աճել։ Եթե դուք կրիպտո խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է անհապաղ բողոք ներկայացնեք և դիմեք կրիպտոարժույթների կանոնակարգման համար պատասխանատու տեղական մարմիններին:
Հավաքագրեք ապացույցներ
Խարդախության վերաբերյալ հայց ներկայացնելու համար՝ պատրաստ եղեք ապացուցել ձեր սեփականությունը և հնարավորինս շատ մանրամասներ տրամադրել գործի վերաբերյալ: Դուք պետք է ունենաք ապացույցներ, ըստ որոնց՝ գողացված կամ հափշտակված միջոցների աբյուրը ձեզ է պատկանում, ինչպես պահանջում են իրավապահ մարմինները։
Պահպանեք ձեր հաշիվները և հաշվի հասանելիության մանրամասները ձեզ մոտ, քանի որ ձեզանից կարող է պահանջվել որոշակի թոքեններ փոխանցել ձեր դրամապանակին՝ դրա վավերականությունն ու սեփականությունն ապացուցելու համար: Կասկածի ցանկացած նշույլ, որը դուք զգացել եք գործարքի ընթացքում, պետք է մանրամասնորեն նկարագրվի ձեր զեկույցում:
Զգուշացրեք ձեր բանկին կամ վարկային քարտի ընկերությանը
Տեղեկացրեք ֆինանսական մարմիններին խարդախությունների մասին, եթե ձեր դրամապանակին կցված է որևիցե քարտ՝ հետագա դրամական կորուստներից խուսափելու համար։ Բանկերը կամ վարկային քարտերի ընկերությունները պետք է տեղյակ լինեն, որ ձեր ֆինանսական տեղեկատվությունը վտանգված է, որպեսզի նրանք կարողանան օգնել ձեզ սառեցնել ձեր հաշիվները՝ հետագա կորուստներից խուսափելու համար։
Որքան էլ հիասթափեցնող լինի խաբեբաների զոհ դառնալը, պետք է պահպանել հանգստություն և ձեռնարկել բոլոր անմիջապես քայլերը։ Կարևոր է նշել, որ ձեր գումարը շատ դեպքերում հնարավոր չի լինի վերադարձնել, սակայն սրանով դուք կօգնեք այլ մարդկանց՝ չդառնալ նմանատիպ սցենարներով խարդախությունների զոհ։
Կապ հաստատեք այն հարթակի կամ բորսայի հետ, որն օգտագործել եք
Խարդախության նախազգուշական նշաններ նկատելուց հետո պետք է անմիջապես ձեռնարկել համապատասխան գործողություններ: Ընդհանուր առմամբ ընդունված է,որ գրանցվելով որևիցե կրիպտո բորսայի հարթակ, դուք տրամադրում եք նրանց որոշակի գաղտնի տեղեկատվություն։ Ե՛վ դուք, և՛ մյուս կողմը/ կազմակերպությունը պարտավորություն եք կրում այդ տեղեկատվության անվտանգության ապահովման համար։
Ամեն դեպքում, հարթակի պարտականությունն է, ողջամտորեն կիրառելի չափով, ապահովել ձեր ակտիվների անվտանգությունը։ Արտակարգ իրավիճակների դեպքում՝ կապ հաստատեք նրանց հետ, ներկայացրեք խարդախության մանրամասները և ցանկացած փոփոխություն կամ գործունեություն ձեր հաշվում, ինչը ստիպում է ձեզ մտածել, որ դուք կրիպտո խարդախության զոհ եք դարձել։
Կիսվեք ձեր փորձառությամբ
Ինչպես ասում են՝ «Կիսվելը հոգատարության դրսևորում է»։ Երբ հասկանաք, որ դարձել եք կրիպտո խարդախության զոհ կամ նկատել եք դրա նշանները, ամենայն հավանականությամբ, ձեր դեպքում արդեն իսկ ուշ կլինի փորձել վերադարձնել ձեր միջոցները, սակայն դուք, անկասկած, կարող եք մեծ օգնություն ցուցաբերել հետագա հետաքննության և խարդախության դեպքերի ուսումնասիրության համար:
Ձեզ ծանոթ մարդկանցից խաբեության սցենարներ լսելը կամ պարզապես նրանց մասին առցանց կարդալը նույնպես խթանում է այս գործընթացը, քանի որ մարդիկ լսում են պատմությունը և սկսում են ուշադրություն դարձնել, երբ խոսքը վերաբերում է կրիպտոարժույթի հետ կապված իրենց սեփական փորձառությանը:
Սոցիալական իրազեկումն ամենաուժեղ գործիքներից մեկն է, որն օգնում է իշխանություններին բացահայտել խաբեբաներին, նախքան նրանք կթիրախավորեն ուրիշներին: Ուստի կիսվեք ձեր պատմությամբ և դրա հնարավորինս շատ մանրամասներով։
Եզրակացություն
Վերոնշյալ տեղեկատվությունից մենք կարող ենք եզրակացնել, որ ոչ ոք ապահովագրված չէ խաբեբաների հարձակումներից, հատկապես կրիպտոարժույթների ոլորտում, որտեղ կան միլիոնավոր սցենարներ, և շատ դեպքերում խաբեբաների ինքնությունը հնարավոր չէ բացահայտել, ինչի արդյունքում հնարավոր չի լինում վերադարձնել կորցրած գումարը։
Կրիպտոարժույթները ապահովագրված չեն դաշնային օրենքով: Սա նշանակում է, որ ձեր տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով գաղտնի և անվտանգ պահելը շատ կարևոր է: Այս հոդվածը տրամադրում է մի քանի խորհուրդներ, թե ինչպես խուսափել կրիպտոարժույթների խարդախություններից և ինչպես հաղորդել դրանց մասին։
Հիշեք, որ կրիպտոարժույթի խաբեբաները մշտապես զարգացնում են նոր ուղիներ՝ ձեր ֆինանսական միջոցներին հասնելու համար, և ինքնակրթությունն ու տեղեկացվածությունը լավագույն զենքն են դրանց դիմակայելու համար:
Հրաժարում պատասխանատվությունից․ Ներառում է երրորդ կողմերի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհուրդ։