ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Ամենահաջողակ ու հայտնի կին թրեյդերները
Ֆինանսական ոլորտում հաջողությունը կախված է մարդու անձնական որակներից, նպատակներից և ջանքերից։ Միջազգային շուկայում առևտրային գործառնություններին մասնակցում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք շահագրգռված են մեծ գումարներ վաստակել։ Ի հեճուկս տարածված կարծիքի և թերագնահատման՝ կանայք ունեն բազմաթիվ օգտակար հմտություններ, որոնք անհրաժեշտ են արժեթղթերի շուկայում հաջող գործունեության համար:
Կանանց միջազգային օրվա առթիվ այս հոդվածի միջոցով կբացահայտենք և կկոտրենք թրեյդինգի ոլորտում կանանց մասին խոչընդոտներն ու կարծրատիպերը՝ պատմելով ամենահաջողակ կանանց մասին։
Միջազգային շուկայում գումար աշխատելու համար պետք է ունենալ սուր միտք, տոկունություն և կարգապահություն: Ժամանակակից աղջիկները համատեղում են այս հատկանիշները և հաջողությամբ օգտագործում դրանք գործնական թրեյդինգում: Շատ դեպքերում կանանց թրեյդինգը բնութագրվում է չափավորված և հավասարակշռված մոտեցմամբ: Թեև կանայք իրենց բնույթով ավելի էմոցիոնալ են, նրանց ներկայացուցիչներն ավելի հազվադեպ են սխալ որոշումներ կայացնում և ավելի հաճախ են առաջնորդվում լավ մտածված ռազմավարությամբ։
Արժեթղթերի և կրրիպտոյի հաջողակ կին թրեյդերներ
Ցանկացած կին, ով կարող է մտածել, վերլուծել և ունի մեկնարկային կապիտալ, տղամարդկանց հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունի դառնալ թրեյդեր և գումար վաստակել արժեթղթերի շուկայում:
Ըստ վարքագծային տնտեսագետներ Թերենս Օդինի և Բրեդ Բարբերի ուսումնասիրության՝ տղամարդիկ հակված են միջինում ավելի շատ թրեյդ անել, քան կին թրեյդերները: Տնտեսագետների հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ 45%-ով ավելի հաճախ են թրեյդ անում, քան կին թրեյդերները, և որ գերթրեյդինգը նվազեցնում է նրանց զուտ շահույթը տարեկան 2,65 տոկոսով՝ կանանց 1,72 տոկոսի համեմատ:
Այդ իսկ պատճառով կին թրեյդերները երբեմն ավելի հաջողակ են, քան իրենց տղամարդ գործընկերները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահաջողակ կանանց, ովքեր հաղթահարել են դժվարությունները բորսաներում:
Լինդա Բրեդֆորդ Ռաշկե
Զուտ ունեցվածքը 2023 թվականին՝ 145 միլիոն դոլար
«Խորհուրդ է տալիս սկսնակ թրեյդերներին չվախենալ սխալներից և միշտ վերլուծել իրենց գործարքները»:
Ռաշկեն սկսել է իր մասնագիտական որեյդինգ կարիերան որպես բաժնետոմսերի ածանցյալ գործիքների ոլորտում մարքեթ-մեյքեր 1981 թվականին: Ֆիլադելֆիայի բորսայում առևտրի և Pacific Coast արժեթղթերի բորսայի անդամ լինելու հետ մեկտեղ նա եղել է թրեյդինգ խորհրդատու (CTA): Նա նաև աշխատել է որպես Պրոֆեսիոնալ տեխնիկական վերլուծաբանների ամերիկյան ասոցիացիայի նախագահ և եղել է Շուկայական տեխնիկների ասոցիացիայի տնօրենների խորհրդում: Այժմ նա ղեկավարում է LBR Group of Asset Management & Trading Business ընկերությունը, որը նա հիմնադրել է 2015 թվականին պաշտոնաթող լինելուց հետո:
Ժառանգությունը․
Որպես ավելի քան 40 տարվա պրոֆեսիոնալ թրեյդեր՝ նրա մասին նշվել է մի շարք գրքերում, և նա ևս կիսվել է իր գիտելիքներով:
- CNBC-ի ֆինանսական թղթակից Սյու Հերերայի "Women of the Street: Making It On Wall Street -- The World's Toughest Business" գրքում և Ջեք Շվագերի "The New Market Wizards" գքրում։
- Լորենս Ա. Քոննորսի հետ միասին նա 1995 թվականին գրել է "Street Smarts—High Probability Short-Term Trading Strategies" գիրքը:
- Նրա "Trading Sardines: Lessons in the Market From a Lifelong Trader" գիրքը գրվել և թողարկվել է նրա պաշտոնաթող լինելուց հետո: Նա նաև խոսել է ռադիոյով, հեռուստատեսությամբ և մի շարք ֆինանսական ամսագրերում և շոուներում:
Նրա հրապարակումները ներառում են հիմնական 80-20 բանաձեւի ռազմավարությունը։ Այն բաղկացած է երկու բլոկից. սկզբնականը բացվում է իր թրեյդինգ միջակայքի ստորին (վերին) 20%-ում և ունի լայն տարածում։ Այս աշխատանքների շնորհիվ շատ թրեյդերներ բացահայտեցին համաշխարհային շուկայի գաղտնիքները, երբ նա պատմեց կարևոր բիզնես մանրամասներ, որպեսզի ընթերցողը կարողանա ծանոթանալ ռազմավարության ստեղծման սկզբունքներին և հասկանալ անձնական ունեցվածքի կառավարման հիմնական կանոնները:
Որոշ թրեյդինգ սկզբունքներ Լինդայից
- Թույլ մի՛ տվեք, որ ձախողվող փոքր գործարքը վերածվի մեծի։
- Ձեր գործարքները ամրագրե՛ք փաստաթղթերով:
- Որքան հեռու է ապագան, այնքան ավելի անհայտ է այն:
- Ֆորմալ կրթությունը թրեյդինգում հաջողության համար պարտադիր պայման չէ:
- Փորձը կարող է բերել հաջողության, բայց ոչ կատարելության:
- Նույնիսկ եկամտաբեր համակարգի հետևից հնարավոր չէ գնալ առանց զգացմունքները կառավարելու
- Սվինգ թրեյդը կարող է տևել 2-3 օր, բայց եթե այն շատ լավ արդյունք է ունենալու, ապա թող անգամ 10 կամ ավելի օր տևի։.
- Գնային գործողությունները ստեղծում են օրինաչափություններ: Ձեր խնդիրն է ճիշտ թրեյդինգ անել այդ օրինաչափությւններով:
- Քիչ կորուստ ունենալը հմտություն է, և Ձեր շահույթը պետք է գերազանցի կորուստը։
- Կորուստներն ու անհաճողությունները հաղթահարելու համար Դուք պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերեք։
Քեթի Վուդ
Զուտ ունեցվածքը՝ 250 միլիոն դոլար, 60 միլիարդ դոլար (ակտիվներ) ARK Invest
"Ամենահզոր շուկաների հիմքում, ուր ես եղել եմ, ընկած է տագնապ։"
Քեթի (Քեթրին) Վուդը ներդրող է և ARK Invest-ի հիմնադիրը: Jennison Associates-ում աշխատելու 18 տարիների ընթացքում Վուդին հաջողվել է զբաղեցնել գլխավոր տնտեսագետի, սեփական կապիտալի հետազոտության վերլուծաբանի, պորտֆոլիո մենեջերի և տնօրենի պաշտոններ: 1998 թվականին Վուդը համահիմադրել է Tupelo Capital հեջ ֆոնդը։ 2001 թվականին նա ընդունվել է Alliance Bernstein որպես պորտֆոլիո մենեջեր և քեյսերի ուսումնասիրման ստրատեգ՝ կառավարելով ավելի քան 5 միլիարդ դոլար: 2018 թվականին Վուդը հայտնվեց Bloomberg-ի ցուցակում՝ բաղկացած բիզնեսի, զվարճանքի, ֆինանսների, քաղաքականության, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներից 50 մարդկանցից, որոնք սահմանում էին համաշխարհային բիզնեսը: Վուդի ներդրումային թեզն ու ոճը հուշում են, որ նորարարությունը թերագնահատված է, և ուշադրությունը պետք է կենտրոնացնել ապագան կերտող հեղափոխիչ ընկերությունների վրա:
Ժառանգությունը․
Վուդը հիմնադրել է ARK Invest (Active Research Knowledge) Investment Management LLC ներդրումային ընկերությունը 2014 թվականի հունվարին՝ 58 տարեկան հասակում: Նա երեք տարվա ընթացքում ներդրել է 5 միլիոն դոլար իր սեփական գումարից, մինչև գաղափարը սկսել է արդյունք տալ: ARK Invest-ն աշխարհում ամենաարագ զարգացող և ամենաարդյունավետ ընկերություններից մեկն է՝ ըստ ամերիկյան Forbes-ի: Հիմնադրամը կենտրոնանում է բացառապես բեկումնային տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտաշինությունը, էներգիայի պահեստավորումը, ԴՆԹ-ի հաջորդականությունը, բլոկչեյնը և ինքնավար մեքենաները: Այսօր ARK-ը մտնում է 5 ամենաշահութաբեր ամերիկյան բաժնետիրական հիմնադրամների մեջ՝ ըստ միջին տարեկան եկամտաբերության: Բացի այդ, Վուդը Իլոն Մասկի Tesla-ի ամենամեծ աջակիցներից մեկն է: Նա կանխատեսում է, որ էլեկտրական մեքենաների ընկերությունը մի օր կգնահատվի ավելի քան 3 տրիլիոն դոլար:
Քեթի Լիեն
Զուտ ունեցվածքը՝ մոտ 5 միլիոն դոլար
«Forex-ի հիմքում ընկած հոգեբանությունը հասկանալը կարող է Ձեզ զգալի առավելություն տալ»:
Քեթին իր կարիերան սկսել է Ուոլ Սթրիթում 18 տարեկանում՝ աշխատելով JPMorgan Chase-ում՝ մարքեթներ ստեղծելով արտարժույթի միջբանկային (FX) շուկաներում, իսկ ավելի ուշ՝ փոխարժեքով ածանցյալ գործիքներ, պարտատոմսեր, բաժնետոմսեր և ֆյուչերսներ գնահատելով: 2003 թվականին Քեթին միացավ FXCM-ին և բացեց DailyFX.com-ը՝ արտարժույթի առաջատար առցանց հետազոտական պորտալը: Որպես գլխավոր ստրատեգ՝ Քեթին ղեկավարում էր վերլուծաբանների թիմ, որը զբաղվում էր արտարժույթի շուկայի վերաբերյալ հետազոտություններ և մեկնաբանություններ տրամադրելով: 2008թ.-ին Քեթին միացավ Global Futures & Forex Ltd-ին որպես արժութային հետազոտությունների տնօրեն, որտեղ նա հետազոտություններ և վերլուծություններ էր տրամադրում հաճախորդներին և ղեկավարում էր համաշխարհային արտարժույթի վերլուծության թիմը: Ներկայումս Քեթին աշխատում է որպես FX ռազմավարության գործադիր տնօրեն Նյու Յորքում BK Asset Management-ում:
Ժառանգությունը․
2007 թվականին նա համահիմնել է BKForex-ը, որտեղ նրա առևտրային ռազմավարությունները ներառում են շուկայական վերլուծություն՝ տնտեսական տվյալների կանխատեսման մեջ BKForex-ի վերլուծական տեխնիկայի հիմնական բաղադրիչներով:
Քեթին հաճախ հիշատակվում է The Wall Street Journal-ում, Reuters-ում, Bloomberg-ում, Marketwatch-ում, Associated Press-ում և այլ առաջատար լրատվական հրապարակումներում: Նա նաև պարբերաբար հայտնվում է CNBC-ում և Sky Business-ում: Քեթին թրեյդինգի մասին միջազգայնորեն հրատարակված գրքերի հեղինակ է։ Այդ գրքերից են հետևյալները․
- Օրվա թրեյդինգ արժույթի շուկայում (2006)
- Միլիոնատեր թրեյդերներ (2007)
- Արժույթով առևտրի փոքրիկ գիրքը (2010)
- Forex թրեյդինգի փաթեթի գրավական. ամբողջական ուղեցույց շահութաբեր առևտրի ռազմավարությունների համար (2013)
- ԱՄՆ Դոլարի/Եվրոյի թրեյդինգ. Թրեյդինգի խորհուրդներ և ռազմավարություններ (2013)
- Օրվա թրեյդինգ արժույթի շուկայում․ Շուկայական փոփոխություններից շահույթ ստանալու տեխնիկական և հիմնարար ռազմավարություններ (2015)
Քեթիի հիմնական ռազմավարությունն է առևտուր անել՝ միտումներին հետևելով, բացահայտել անկման և աճի պատճառները և միտումներն օգտագործել իր օգտին: Երբ միտումը Ձեր կողմից է, շահույթը դառնում է ավելի հեշտ և բարձր:
Ստեֆանի Լինք
ԱՄՆ հիմնական պորտֆոլիոն 3,7 միլիարդ դոլար ակտիվներով
Ստեֆանին CNBC-ի ներդրող է, ԱՄՆ-ի գլխավոր ներդրումային ստրատեգ և պորտֆոլիոյի մենեջեր Hightower-ի ներդրումային լուծումների բաժնում: Նախկինում նա աշխատել է TIAA Global Asset Management-ում որպես կապիտալ ներդրումների և ակտիվ պորտֆոլիոյի կառավարման տնօրեն:
Նա իր կարիերան սկսել է Dean Witter Reynolds-ում՝ ինստիտուցիոնալ վաճառքի բաժնում: Նախքան Nuveen-ին միանալը, Լինքը յոթ տարի անցկացրել է TheStreet-ում որպես գլխավոր ներդրումային տնօրեն և Ջիմ Քրամերի բարեգործական հիմնադրամի համատեղ պորտֆոլիոյի մենեջեր: Մինչ այդ, նա 10 տարի աշխատել է Prudential Equity Group-ում՝ որպես ինստիտուցիոնալ վաճառքի կառավարիչ և հետազոտությունների տնօրեն: Նա ունեցել է ԱՄՆ-ի հիմնական պորտֆոլիո՝ 3,7 միլիարդ դոլարի ակտիվներով և վերահսկում էր 33 ներդրումային մասնագետների, որոնք միասին տնօրինում էին 40 միլիարդ դոլար: Այսօր Լինքը Investment Solutions Group-ի ղեկավարն է, որը ներկայումս ունի 3 մլրդ դոլարի ակտիվներ իր կառավարման տակ:
Ստեֆանին հետևում է Barbell ռազմավարությանը, որի ժամանակ միջոցների 90%-ը տրամադրվում է անվտանգ ներդրումներին և մնացած 10%-ը ծախսվում է բարձր ռիսկային նախագծերի վրա:
Ժառանգությունը․
Ստեֆանին ներկայումս Ներդրումային խորհրդատվական խորհրդի նախագահ է Բասքինգ Ռիջ Պրեսբիտերական եկեղեցում, Նյու Ջերսիում։ Որպես ներդրումային մասնագետ, որն ունի փողի կառավարման ավելի քան 20 տարվա փորձ, Լինքի գաղափարները հաճախ անհրաժեշտ են լինում արդյունաբերության և ֆինանսական իրադարձությունների ժամանակ:
Ռագի Հորներ
Զուտ ունեցվածքը՝ 82 միլիոն դոլարից ավելի
«Ես սիրում եմ թրեյդինգ և սիրում եմ թրեյդերներին: Դա այն է, ինչ ես անում եմ, և ես այդպես եմ նայում աշխարհին: Իմ նպատակն է ամեն օր օգնել թրեյդերներին գտնել իրենց ճանապարհը շուկաների միջոցով դեպի հաջողություն»:
Ռագին Futures Trading-ի գործադիր տնօրենն է: Շուրջ 35 տարի լինելով թրեյդինգի շուկաներում, Ռագին ստեղծել է իր սեփական համակարգային մոտեցումը և հաջորդական ընթացքը: Նա առավել հայտնի է իր հատուկ գործիքներով (օրինակ՝ իր GRaB Candles, 34EMA Wave, Propulsion Dots, JT Multi Trend, Darvas 3.0 և VWAP գործիքները):
Միտումներ ստեղղծող թրեյդերի իր փորձի համաձայն՝ նա ասում է, որ դոմինանտ շուկայի բացահայտումը ներդրումների ոլորտում առաջին քայլն է: Սենտիմենտը, պահը և միտումը տեսողականորեն ներկայացնելու համար նա օգտագործել է երեք էքսպոնենցիալ շարժվող միջիններ՝ գույներով կոդավորված մոմերի հետ միասին: Ակտիվների ցանկացած դաս (ֆյուչերսներ, օպցիոններ, բաժնետոմսեր, ETF, արժույթներ) կարող է օգուտ քաղել նրա ռազմավարությունից և գործիքներից:
Ռագին առաջարկում է թրեյդերներին նայել շուկային օբյեկտիվորեն՝ զերծ դատողություններից և զգացմունքային գործողություններից՝ համատեղելով հիմնարար գործոնները, տեխնիկական գործոնները և գնային գործողությունները: Forex-ի համար նրա ռազմավարությունը հիմնված է մի քանի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ տարբեր ժամանակային վերլուծություններ՝ հետևելով միտումներին և ռիսկերի դինամիկ կառավարմանը:
Ժառանգությունը․
Ռագիի հրապարակումները նախատեսված են թրեյդերների լայն խմբի համար, որոնք գործում են ֆինանսական շուկայում: Ռագիի որոշ գրքերից են.
- Forex առևտուր թրեյդինգ առավելագույն շահույթի համար. Ուոլ Սթրիթի ամենալավ պահված գաղտնիքը (2004)
- Forex թրեյդինգ երեսուն օրում. թրեյդինգ, մարտավարություն և տեխնիկա (2006)
- Forex շաբաթական հինգ ժամ. Ինչպես գումար վաստակել Ձեր սեփական ժամանակով թրեյդինգ անելով (2010)
Էլիզաբեթ Ստարկ
Զուտ ունեցվածքը՝ 2-5 միլիոն դոլար
«Դա Բիթոյն է, դուք չեք կարող մարդկանց ասել, թե ինչ անել»: CoinShares
Էլիզաբեթը ինտերնետի հայտնի ջատագով է, հրահանգիչ և բլոկչեյն ձեռներեց: Նա ակտիվորեն ներգրավված է բիթքոյն համայնքում և աշխատում է որպես մենթոր բազմաթիվ ստարտափ ընկերությունների համար, որոնք օգտագործում են Բլոկչեյն տեխնոլոգիան:
Սթարքը նախկինում հրավերով աշխատել է Սթենֆորդի և Յեյլի տեղեկատվական հասարակության նախագծում և դասախոսել ինտերնետ տեխնոլոգիաների մասին: Նրա՝ որպես խորհրդատուի փորձը հասնում է ապակենտրոնացված տեխնոլոգիայից մինչև արհեստական ինտելեկտ, և նա եղել է Stanford StartX-ի ռեզիդեդենտ ձեռնարկատեր:
Ժառանգությունը․
Սթարքը Lightning Labs-ի գործադիր տնօրենն է և համահիմնադիրը, որտեղ նա օգտագործում է արագ, մասշտաբային բլոկչեյն գործարքներ՝ ստեղծելու ծրագրավորվող ֆինանսական շերտեր, որոնք հեշտացնում և արագացնում են Բիթքոյնով վճարումները: Ավելին, նա ուղղորդում է Chia ընկերությունը, որը մշակում է նոր բլոկչեյն համակարգ՝ հիմնված տարածության և ժամանակի ապացույցների վրա, և աշխատում է Coin Center-ում՝ թվային արժույթի քաղաքականության աշխարհի առաջատար կենտրոնում:
Մելթեմ Դեմիրորս
Զուտ ունեցվածքը 1 միլիարդ դոլար
«Կարծում եմ, որ աշխարհը «արդյո՞ք» թվային արժույթները հաջողության կհասնեն հարցից անցել է«ինչպե՞ս և ե՞րբ» թվային արժույթները կդառնան մեյնսթրիմ հարցին»:
Մելթեմ Դեմիրորսը իրավաբան է, խորհրդատու և բիթքոյնի ներդրող: Մինչև 2018 թվականը Դեմիրորսը զբաղեցնում էր զարգացման տնօրենի պաշտոնը Digital Currency Group (DCG) կազմակերպությունում, որը զարգացնում և աջակցում է բլոկչեյն և բիթքոյն բիզնեսներին: 2016 թվականից մինչև 2018 թվականը Մելթեմ Դեմիրորսը եղել է բլոկչեյնի խորհրդի Global Future-ի անդամ:
Սթարքը Lightning Labs-ի գործադիր տնօրենն է և համահիմնադիրը, որտեղ նա օգտագործում է արագ, մասշտաբային բլոկչեյն գործարքներ՝ ստեղծելու ծրագրավորվող ֆինանսական շերտեր, որոնք հեշտացնում և արագացնում են Բիթքոյնով վճարումները: Ավելին, նա ուղղորդում է Chia ընկերությունը, որը մշակում է նոր բլոկչեյն համակարգ՝ հիմնված տարածության և ժամանակի ապացույցների վրա, և աշխատում է Coin Center-ում՝ թվային արժույթի քաղաքականության աշխարհի առաջատար կենտրոնում:
Նաև Դեմիրորսը 2017 թվականից կառավարում է Shiny Pony Ventures-ը՝ իր սեփական միջոցներով։
Դժվարությունները թրեյդինգում, որոնց բախվում են կանայք
Արժեթղթերի շուկայում թրեյդինգը վերջերս մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ֆիլմերում: Օրինակ՝ «Լավ տարի», «Ուոլ Սթրիթի գայլը» և «Իջեցման խաղ» ֆիլմերն արժեթղթերի շուկայի մասին ֆիլմերի միայն մի քանի օրինակներ են։ Եվ չնայած շատ կանայք իրական կյանքում աշխատում են այս ոլորտում, այս ֆիլմերի գլխավոր հերոսները տղամարդիկ են:
Թեև ֆինանսական շուկայի հնարավորությունները բաց են բոլորի համար, կան ընդհանուր կարծրատիպեր, ինչպիսիք են.
- Թրեյդերի մասնագիտությունն ավելի շատ տղամարդու է, քան կանացի։
- Կանանց մարմինը հարմարեցված չէ փողի պրոֆեսիոնալ կառավարման համար:
- Եթե կինն արդեն մտել է թրեյդինգի դաշտ, նա ուշադիր կլինի և կվերլուծի ոչ միայն կորուստները, այլև շահույթը։
- Կանայք անում են փոքր, բայց խոստումնալից քայլեր, և այդ պատճառով շահույթը կարող է քիչ լինել:
Խորհուրդներ հաջողության հասնելու համար որպես կին թրեյդեր
Հաջողակ կին թրեյդերներն ունեն մի քանի կարևոր առավելություն. Օրինակ՝ նրանք ավելի քիչ կախվածություն ունեն ազարտային զբաղմունքներից, քան տղամարդիկ։ Այստեղ կանայք ավելի ուշադիր են պլանավորում գործարքները, հաշվարկում են ռիսկերը և չեն վհատվում անհաջողություններից հետո։ Աստիճանաբար յուրացնելով բորսայում թրեյդինգի գիտությունը՝ կին թրեյդերները երբեմն ավելի լավ արդյունքների են հասնում:
Համաձայն Քերի Է. Ուեյրի "The Leadership Experiences of Female Special Education Administrators" (2017) գրքի, կանանց մեծամասնությունը ավելի լավ է կարողանում «արագ մեկ առաջադրանքից մյուսն անցնել», ինչը կարող է օգտակար լինել թրեյդինգի քաոսային միջավայրում: Նրանք կարողանում են միանգամից մի քանի բան ուշադրության կենտրոնում պահել, հատկապես այն դեպքում, երբ պետք է հետևեն միանգամից մի քանի գործարքների:
Ահա մի քանի խորհուրդ հաջողակ կին թրեյդեր լինելու համար, որոնք Դուք պետք է իմանաք։
- Ինքնակրթվե՛ք․
Հաջողությունը թրեյդինգում պահանջում է շարունակական ուսուցում: Օգտագործե՛ք հասանելի առցանց ռեսուրսներ, լայվ վեբինարներ, հոդվածներ, գրքեր և այլ դասընթացներ, որոնք ուղղված են տարբեր թրեյդինգ ռազմավարությունների: Թրեյդինգ խմբերին միանալը նույնպես կարող է նաև Ձեզ սովորել պրոֆեսիոնալ թրեյդերներից, մասնակցել քննարկումներին և հարցեր տալ: Բացի այդ, հետևե՛ք շուկայի միտումներին և բաժանորդագրվե՛ք ֆինանսական նորությունների հուսալի աղբյուրների:
- Կազմե՛ք թրեյդինգ պլան․
Սահմանե՛ք Ձեր թրեյդինգ նպատակները սկզբում, ներառյալ այն, թե այդյո՞ք դրանք երկարաժամկետ կամ կարճաժամկետ շահույթ են, թե երկուսի խառնուրդ: Պարզե՛ք ռիսկի հանդեպ հանդուրժողականության Ձեր մակարդակը և սահմանեք հատուկ կանոններ գործարքների ճշգրիտ ժամանակի համար: Երբ ունեք սահմանված ռազմավարություն, հավատարի՛մ մնացեք դրան և խուսափե՛ք էմոցիաների կամ շուկայում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությա տակ դրանից շեղվելուց: Ձեր ծրագրին մշտապես հավատարիմ մնալն օգնում է լինել կազմակերպված և ի վերջո հասնել Ձեր նպատակներին:
- Կառավարե՛ք ռիսկերը․
Ձեր կապիտալը պահպանելը և երկարաժամկետ հաջողություն ապահովելը պահանջում է արդյունավետ ռիսկերի կառավարում: Օգտագործե՛ք տարբեր մեթոդներ, ինչպիսիք են «stop-loss» օրդերները՝ թրեյդինգում հնարավոր կորուստները նվազեցնելու համար: ուշադի՛ր եղեք Ձեր դիրքերը գնահատելիս և խուսափե՛ք գերլծակավորումից, քանի որ չափազանց մեծ ռիսկը կարող է հանգեցնել ավելի մեծ կորուստների: Ռիսկերի կառավարումը առաջնահերթություն դարձնելը կարող է օգնել խնայել Ձեր գումարը և մշակել թրեյդինգ պլան, որը կարող է դիմակայել շուկայում տատանումներին:
- Եղե՛ք տեղեկացված․
Շուկայի միտումներին հետևելը կենսական նշանակություն ունի խելամիտ առևտրային ընտրություն կատարելու համար: Նորությունները, տնտեսական վիճակագրությունը և քաղաքական զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ակտիվների թրեյդինգի վրա: Օգտագործե՛ք թրեյդինգի համակարգեր, որոնք առաջարկում են իրական ժամանակում շուկայական տվյալներ և բաժանորդագրվե՛ք շուկայական տեղեկագրերին: Դուք կարող եք ավելի ճշգրիտ կանխատեսել շուկայի միտումները, գտնել լավ թրեյդինգ հնարավորություններ և զարգացնել Ձեր ռազմավարությունը: Մյուս կողմից, երբեք մի՛ ապավինեք նորությունների անորոշ աղբյուրներին և հաստատե՛ք տեղեկատվությունը մի քանի կայքերից:
- Պահպանե՛ք ինքնավստահություն․
Ձեր ուժերին հավատալը կարող է որոշումների կայացման և ընդհանուր կատարողականի վրա դրական ազդեցություն ունենալ: Ձե՛ռք բերեք ինքնավստահություն՝ որպես կին թրեյդեր՝ շեշտը դնելով Ձեր ունակությունների, փորձառության և թրեյդինգի նախորդ արդյունքների վրա: Շրջապատե՛ք Ձեզ թրեյդերներով, որոնք կարող են աջակցել և ոգեշնչել Ձեզ կառուցողական բանակցությունների մեջ մտնելու և փորձ ձեռք բերելու համար: Ձեր ինքնավստահ տրամադրվածությունը կարող է օգնել լավ արդյունքներ գրանցել թրեյդինգում։
Եզրակացություն
Ինչպես տեսնում եք, յուրաքանչյուր ոք, ով դրսևորում է նպատակասլացություն, համբերատարություն և կազմակերպչական հմտություններ, կարող է հաջողության հասնել թրեյդինգում: Դա բացառապես տղամարդկանց կամ բացառապես կանանց գործունեություն չէ:
Կանայք հակված են չափից շատ մտածել և մանրակրկտորեն հաշվի առնել ռիսկերը՝ նախքան որոշելը, թե ինչ ներդրումներ անեն և աշխատում են հնարավոր կորուստներից խուսափելու ուղղությամբ։ Շատ ընկերություններում կանանց հաճախ նշանակում են բարձր պաշտոնների, քանի որ նրանք ավելի խորն են մոտենում փողի հետ կապված խնդիրներին:
Կանայք Forex-ում նույնպես առավելություն ունեն կազմակերպչական հմտությունների առումով: Նրանց համար արտարժույթով առևտուրը ինտուիտիվ և ստեղծագործ աշխատանք է, քանի որ նրանք օգտագործում են իրենց հուզական ինտելեկտը և օբյեկտիվ մտածողությունը, ինչը նաև ակնհայտ է կրիպտոարժույթների թրեյդինգում: Նրանց հմտությունները հնարավորություն են տալիս ավելի արագ կատարել խելացի ընտրություններ և կանխատեսել շուկայի միտումները՝ դիտարկելով մանրուքներ: Օբյեկտիվ որոշումների կայացումը նրանց հնարավորություն է տալիս հաշվի առնել եզակի ծրագրեր և կարգավորել անկանխատեսելի իրավիճակները:
Որպես եզրակացություն կարող ենք ասել, որ թրեյդեր տղամարդկանց և կանանց միջև շատ տարբերություններ չկան: Եվ եթե Դուք միշտ ցանկացել եք ինքներդ Ձեզ փորձել ներդրումների և թրեյդինգի ոլորտում, մի՛ վախեցեք հետևել Ձեր երազանքներին և իրացնել Ձեր ներուժը:
Հրաժարում․ առկա են երրորդ կողմի կարծիքներ։ Չկան ֆինանսական խորհուրդներ։