ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
On This Page
- Ի՞նչ է կրիպտոարժույթային ETF-ը և ինչպես է այն աշխատում
- Ի՞նչ է կրիպտոարժույթային ETF-ը
- Ինչպե՞ս է աշխատում կրիպտոարժույթային ETF-ն
- Ի՞նչ է բիթքոյն ETF-ը
- Ի՞նչ է Ethereum ETF-ը
- Կանոնադրական (SEC) հաստատում կրիպտոարժույթային ETF-ների համար․ Ինչ է կրիպտոարժույթային ETF-ի հաստատումը
- Որո՞նք են կրիպտոարժույթային ETF-ների հաստատման առավելությունները
- Որո՞նք են կրիպտոարժույթի ֆյուչերսային ETF-ները
- Ի՞նչ են իրենցից ներկայացնում սփոթային կրիպտոարժույթների ETF-ները
- Որո՞նք են կրիպտոարժույթային ETF-ում ներդրում կատարելու ռիսկերը
- Արդյո՞ք լավ գաղափար է կրիպտոարժույթային ETF-ում ներդրում կատարելը
- Ինչպես ներդրում կատարել կրիպտոարժույթային ETF-ներում
- Կրիպտոարժույթային ETF-ների ցանկը
- Ի՞նչ է լինելու կրիպտոարժույթային ETF-ների ապագան (ամփոփում)
- ՀՏՀ
Ի՞նչ է կրիպտոարժույթային ETF-ը և ինչպես է այն աշխատում
Ներդրողները կարող են ստանալ թվային ակտիվների հասանելիություն՝ իրենց մոտ չպահելով թվային ակտիվներ, այլ ընդամենը կատարելով ներդրումներ բորսայական առևտրային ֆոնդում (exchange-traded fund- ETF), որը հետևում է մեկ կամ մի քանի կրիպտոարժույթների դինամիկային։
Ինչպես սովորական ETF-ները, որոնք հետևում են արժեթղթերին կամ ապրանքներին, կրիպտոարժույթային ETF-ները նույնպես Ձեզ հնարավորություն են տալիս առքուվաճառք կատարել սովորական արժեթղթերի շուկաներում, ինչը նշանակում է, որ ավելի շատ մարդիկ կարող են օգտվել դրանից։ ETF-ներում կրիպտոարժույթներով առևտուր անելն ավելի հեշտ է, քանի որ ստիպված չեք լինում կառավարել թվային դրամապանակները կամ առնչվել կրիպտոարժույթային բորսաների բարդություններին։
Իմանալով, թե ինչպես են գործում այս ETF-ները՝ ներդրողները կարող են ընդլայնել իրենց կրիպտոարժույթային պորտֆելները և կառավարել անկանխատեսելի կրիպտոշուկան։
Ի՞նչ է կրիպտոարժույթային ETF-ը
Կրիպտոարժույթային ETF -ն (Բորսայական առևտրային ֆոնդ) մշտադիտարկում է մեկ կամ ավելի կրիպտոարժույթների՝ օրինակ Բիթքոյնի, Ethereum-ը կամ թվային ակտիվների խմբերի արժեքները։
Կրիպտոարժույթային բորսաները ներդրողներին հնարավորություն են տալիս շուկա մտնել առանց թվային ակտիվներ գնելու, պահելու կամ օգտագործելու անհրաժեշտության։ Հետևաբար դրանք նպատակահարմար են այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, բայց անհանգստացած են կրիպտոարժույթներ ունենալու հետ կապված տեխնիկական և անվտանգային հարցերով։
Կրիպտոարժույթային ETF-ներն աշխատում են սովորական ETF-ների նման․ ֆոնդը ձեռք է բերում և պահում ակտիվներ, նաև բաշխում բաժնետոմսեր, որոնք իրենցից ներկայացնում են ֆոնդի սեփականության մասը։ Այսպիսով հնարավոր է լինում այդ բաժնետոմսերը գնել և վաճառել բորսաներում, ցանկացած այլ ընկերության բաժնետոմսերի նման։
Ձեռք բերելով կրիպտոարժույթային բորսայական առևտրային ֆոնդեր (ETF)՝ ներդրողները կարող են շահել կրիպտոարժույթների գների փոփոխություններից։ Նրանք կարող են նաև օգտվել բորսայական առևտրային արտադրանքների առավելություններից, ինչպիսիք են իրացվելիությունը, թափանցիկությունը և պետական վերահսկողությունը։ Կարևոր է հիշել, որ արժույթի ETF-ի արժեքը, այնուամենայնիվ, կարող է զգալիորեն փոխվել։ Սա բացատրվում է բազային թվային ակտիվների կանխատեսման բարդությամբ։
Ինչպե՞ս է աշխատում կրիպտոարժույթային ETF-ն
Կրիպտոարժույթային ETF-երը միավորում են ներդրողների միջոցները՝ կրիպտոարժույթների պորտֆել կամ դրանց հետ կապակցված ակտիվներ՝ օրինակ ֆյուչերսային պայմանագրեր կամ կրիպտոարժույթային ընկերության բաժնետոմսեր գնելու և պահելու համար։ Ակտիվների կառավարման ընկերությունը կամ բանկը կառավարում է ֆոնդը և պատասխանատու է բազային ակտիվները լավ վիճակում պահելու համար։ Այնուհետև, գնորդներին տրամադրվում են ETF-ի բաժնոտոմսեր, որոնք իրենցից ներկայացնում են ֆոնդի ակտիվների որոշակի մասեր։
Գնորդները կարող են շուկայական գներով գնել և վաճառել այս բաժնետոմսերը, քանի որ դրանց առքուվաճառքն իրականացվում է սովորական ֆոնդային բորսաներում։ ETF-ի գինը սովորաբար բարձրանում և նվազում է շուկայի միտումներին համապատասխան։ Այս մեխանիզմը, որը չի պարտադրում թվային ակտիիվներ ունենալու, պահպանելու կամ պաշտպանելու անհրաժեշտություն, ներդրողներին հնարավորություն է տալիս շահել կրիպտոարժույթների գներում կատարված փոփոխություններից։
Բացի դրանից, ETF-ն ավելի մեծ անվտանգություն և իրացվելիություն է ապահովում, քան ուղիղ կրիպտոարժույթային ներդրումները, քանի որ դրանց առքուվաճառքն իրականացվում է կանոնակարգված բորսաներում։ Ցավոք, բիթքոյնի բորսայական առևտրային ֆոնդերն ունենում են ռիսկեր, կրիպտոարժույթների ոլորտում ցանկացած այլ երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրման նման։ Այս ռիսկերը ներառում են շուկայի վոլատիլությունը և հնարավոր փոփոխությունները կանոնակարգերում, որոնք կարող են ազդել ֆոնդի վրա։
Ի՞նչ է բիթքոյն ETF-ը
Ներդրողները կարող են ստանալ բիթքոյնի հասանելիություն առանց կրիպտոարժույթներ պահելու՝ պարզապես կատարելով ներդրումներ Բիթքոյնի ETF-ում, որը հետևում է միայն բիթքոյնի գնին։ Ֆոնդը հասանելի է ներդրողների լայն շրջանակի, քանի որ սովորաբար ունենում է բիթքոյն կամ բիթքոյնի ֆյուչերսային պայմանագրեր և դրա բաժնետոմսերի առքուվաճառքնիրականացվում է ավանդական բորսայական շուկաներում։ Օգտագործելով հայտնի և կանոնակագվող ֆինանսական արտադրանք՝ ցանկացած ոք կարող է հիմա ներդրում կատարել բիթքոյնում՝ առանց առնչվելու իր սեփական կրիպտոարժույթը գնելու, պահպանելու և պաշտպանելու հետ կապված դժվարություններին։
Առանց կրիպտոարժույթային բորսաների հետ գործ ունենալու՝ ներդրողները կարող են օգտվել բիթքոյնի գնի տատանումներից՝ կատարելով ներդրումներ այնպիսի բորսայական առևտրային ֆոնդում (ETF), որը հետևում է կրիպտոարժույթի գնին։
Ավելին, այն փաստը, որ ETF-ի առքուվաճառքը կատարվում է լիազորված հարթակներում, անվտանգության և մոնիտորինգի լրացուցիչ աստիճան է տրամադրում այն ներդրողներին, որոնք կարող են վախենալ անվերահսկելի շուկայի հետ կապված ռիսկերից։ Բիթքոյնի ETF-ը պոտենցիալ բարձր ռիսկայնությամբ ներդրում է, չնայած այն բիթքոյնի նման խոցելի է գնի զգալի տատանումների և շուկայական ռիսկի հանդեպ։
Ի՞նչ է Ethereum ETF-ը
Շուկայի կապիտալիզացման ցուցանիշով երկրորդ ամենախոշոր թվային արժույթի՝ Ethereum-ի վաճառքի գնին հետևում է Ethereum ETF-ը (բորսայական ներդրոմային ֆոնդ)։ Առանց ուղղակիորեն կրիպտոարժույթը գնելու, պահելու կամ կառավարելու անհրաժեշտության՝ այն ներդրողներին օգնում է ստանալ Ethereum-ի հասանելիություն։ ETF-ը բաշխում է բաժնետոմսեր, որոնց առքուվաճառքը կատարվում է սովորական ֆոնդային բորսաներում, և ընդհանրապես, ունենում է Ethereum կամ Ethereum հիմքով ֆյուչերսային պայմանագրեր։
Կատարելով ներդրումներ Ethereum ETF-ում մարդիկ ստանում Ethereum-ի զարգացմանը և այն խթանող բլոկչեյն տեխնոլոգիային մասնակցելու ուղիղ մեթոդ։ Ethereum-ի գնին հետևում են ETF-ի արժեքով, ներդրողներին տրամադրելով հնարավորություն՝ շահել Ethereum-ի գնի փոփոխություններից։ Բայց ինչպես ցանկացած այլ կրիպտոարժույթի գնման դեպքում, Ethereum ETF-ը նույնպես ունի ռիսկեր, ինչպիսիք են շուկայի վոլատիլությունը և գնային մեծ փոփոխությունների հավանականությունը։
Կանոնադրական (SEC) հաստատում կրիպտոարժույթային ETF-ների համար․ Ինչ է կրիպտոարժույթային ETF-ի հաստատումը
Շուկայի կապիտալիզացման ցուցանիշով երկրորդ ամենախոշոր թվային արժույթի՝ Ethereum-ի վաճառքի գնին կարելի է հետևել Ethereum ETF-ի (բորսայական առևտևային ֆոնդ) միջոցով։ Առանց ուղղակիորեն կրիպտոարժույթը գնելու, պահելու կամ կառավարելու անհրաժեշտության՝ այն ներդրողներին օգնում է ստանալ Ethereum-ի հասանելիություն։ ETF-ը բաշխում է բաժնետոմսեր, որոնց առքուվաճառքը կատարվում է սովորական ֆոնդային բորսաներում, և ընդհանրապես, ունենում է Ethereum կամ Ethereum հիմքով ֆյուչերսային պայմանագրեր։
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովն (SEC) իրականացնում է երկարատև ստուգումների գործընթաց՝ ուսումնասիրելով արդյոք տվյալ կրիպտոարժույթի բորսայական առևտրային ֆոնդը (ETF) համապատասխանում է կանոնավոր ֆոնդային շուկաներում առևտրի համար անհրաժեշտ խիստ կանոնակարգերին: Կան կանոններ ներդրողներին պաշտպանելու, շուկան հստակեցնելու, խարդախություններն ու մանիպուլացումները դադարեցնելու վերաբերյալ, և վերոնշյալ գործընթացով պետք է երաշխավորվի ETF-ների կողմից դրանց պահպանումը։ SEC հաստատումը նշանակում է ETF-ի կառուցվածքը, կառավարմումը և ներդրումների առարկա հանդիսացող կրիպտոարժույթի գնին հետևելու կարողությունը վստահություն են ներշնչում։
Որպեսզի խոշոր և անհատ ներդրողները ETF-ն համարեն օրինական, անհրաժեշտ է SEC հաստատումը, որը ներդրողների համար ապահովում է կրիպտոարժույթների ոլորտում գործունեության անվտանգությունը։ Շուկայի վոլատիլության, իրացվելիության և մանիպուլացման հնարավորությունների հետ կապված մտահոգությունների պատճառով SEC-ը չէր շտապում հաստատել բիթքոյնի բորսայական առևտրային ֆոնդերը (ETF), հատկապես նրանք, որոնք հիմնված են սփոթային շուկաների վրա։ Սա SEC-ն առաջին քայլն է կրիպտոարժույթների գործածումը կանոնավոր ֆինանսական շուկաներում թույլատրելու ուղղությամբ։ Նրանք թույլատրել են որոշ կրիպտոարժույթների բորսայական առևտրային ֆոնդեր, որոնք հիմնականում ֆյուչերսային պայմանագրերի վրա հիմնված ֆոնդեր են։
SEC-ի կողմից թույլատրվել են բիթքոյնի մի քանի ETF-ներ։ Սակայն սրանք հիմնականում հիմնված են բիթքոյնի ֆյուչերսային պայմանագրերի, այլ ոչ թե սփոթային շուկայի վրա, ինչը նշանակում է, որ ներդրողներն ուղղակիորեն ունեն բիթքոյն։ 2021 թ․ հոկտեմբերին հաստատվեց ԱՄՆ առաջին բիթքոյնի ֆյուչերսային ETF-ը։ Սա հնարավորություն տվեց գնորդներին ստանալ բիթքոյնի հասանելիություն ֆյուչերսային պայմանագրերի միջոցով, որոնք վաճառվում են Չիկագոյի ապրանքային բորսայում (CME)։
Այս պահի դրությամբ SEC-ը չի հաստատել սփոթային բիթքոյնի ETF, որի ակտիվը կհանդիսանար բիթքոյնը։ Սփոթային կրիպտոարժույթի ETF-ների հաստատումը դժվարացել էր շուկայի մանիպուլացումների, ներդրումային անվտանգության և իրացվելիության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Սակայն, բիթքոյնի ֆյուչերսային ETF-ների ընդունումը մեծ քայլ էր դեպի կրիպտոարժույթային ներդրումների անվտանգության ապահովումը և հեշտացումը։
Որո՞նք են կրիպտոարժույթային ETF-ների հաստատման առավելությունները
Սկսնակների դեպքում կրիպտոարժույթային ETF-ների ընդունումը ներդրողներին ապահովում է կրիպտոարժույթների ոլորտ մուտք գործելու անվտանգ, կանոնակարգված և հեշտ տարբերակով՝ առանց թվային ակտիվներ գնելու, պահելու կամ ունենալու անհրաժեշտության։ Սա հեշտացնում է այն մարդկանց գործը, որոնք ցանկանում են փորձել իրենց ուժերը կրիպտոաշխարհում, բայց անհանգստացած են կրիպտոարժույթներ ունենալու հետ կապված տեխնիկական և անվտանգային հարցերով։
Բացի դրանից, հաստատված ETF-ն կարող է ներգրավել ինստիտուցիոնալ գնորդների, որոնք սովորաբար ի վիճակի չեն լինում ներդրումներ կատարել չկարգավորվող ակտիվներում։ Սա շուկան դարձնում է ավելի իրացվելի և կայուն։
Ներկայացնում ենք բիթքոյնի ETF-ն հաստատելու որոշ առավելություններ․
- Կառավարվող ակտիվ․ գնորդներին տրամադրում է կրիպտոարժույթների ոլորտ մուտք գործելու անվտանգ և վերահսկվող տարբերակ՝ առանց դրանք ուղղակիորեն գնելու կամ կառավարելու։
- Մուտքի համար նվազագույն խոչընդոտներ․ հեշտացնում է ներդրումների կատարումը այն մարդկանց համար, որոնք որոշակի կասկածներ ունեն անվտանգային ռիսկերի և արժույթների ուղիղ սեփականության հետ կապված բարդությունների պատճառով։
- Վստահելիություն և ինտեգրում․ ավելի վստահելի է դարձնում կրիպտոարժույթների շուկան, ինչի արդյունքում շատանում են գործածողները, և այն ներառվում է սովորական բանկային համակարգերում։
- Թափանցիկություն․ ստեղծում է ճշգրիտ գործարքների հնարավորություն կարգավորվող բորսաներում, ինչը երաշխավորում է գործարքների և գների վերահսկողությունը։
- Պարզ առքուվաճառք․ հեշտ է գնել ու վաճառել բաժնետոմսեր, որոնք օգնում են գնորդներին հետևել իրենց ունեցած կրիպտոարժույթային ակտիվներին։
- Շուկայի աճ․ այն կապակցում է սովորական ֆինանսները կրիպտոարժույթային շուկայի հետ, ինչը մարդկանց համար հեշտացնում է մասնակցությունը շուկային և շուկայի աճի խթանումը։
Որո՞նք են կրիպտոարժույթի ֆյուչերսային ETF-ները
Կրիպտոարժույթների ֆյուչերսային ETF-ները ներդրումային ֆոնդեր են, որոնք կրիպտոարժույթներ պահելու փոխարեն հետևում են, թե ինչպես են աշխատում կրիպտոարժույթների ֆյուչերսային պայմանագրերը։ Այս ֆյուչերսային պայմանագրերն իրենցից ներկայացնում են ապագայում կոնկրետ օրվա համար սահմանված գնով մետաղադրամի առքուվաճառքի գործարքներ։ Բորսայական առևտրային ֆոնդը (ETF), որը առևտուր է կատարում ֆյուչերսային պայմանագրերով, փորձում է իր ակտիվների միջոցով հետևել բիթքոյնի կամ Ethereum-ի նման բազային կրիպտոարժույթների գնային փոփոխություններին։
Երբ մարդիկ գնում են ֆյուչերսային ETF, նրանք ստանում են կրիպտոարժույթի գնի մի մասը՝ առանց թվային ակտիվներ ունենալու կամ պահելու։ Սա կարող է հատկապես գրավիչ լինել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են կատարել կրիպտոարժույթների առքուվաճառք, բայց չեն ցանկանում գործ ունենալ կրիպտոարժույթներ պահելու բարդությունների հետ։ Բայց ֆյուչերսային պայմանագրերը կարող են նաև հակառակ ուղղությամբ զարգանալ, ինչը կարող է փոխել նաև ETF-ի արդյունավետությունը՝ մետաղադրամի սփոթային գնի համեմատ։ Այդ իսկ պատճառով ֆյուչերսային ETF-ների հաջողությունը կարող է չհամընկնել կրիպտոարժույթների գնային փոփոխություններին։ Ֆյուչերսային ETF-ները նույնպես ենթարկվում են որոշակի կանոնների և սահմանափակումների, որոնք կապակցված են ֆյուչերսային պայմանագրերով գնումներ կատարելու հետ։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում սփոթային կրիպտոարժույթների ETF-ները
Ներդրողները կարող են գնել սփոթային կրիպտոարժույթների ETF-ներ, որոնք ունենում են կրիպտոարժույթ (օրինակ բիթքոյն կամ Ethereum) ֆյուչերսային պայմանագրերից կամ այլ ածանցյալներից կախված լինելու փոխարեն։ Այս բորսայական առևտրային ֆոնդերը պահում են թվային ակտիվների ֆիզիկական ռեզերվներ, որպեսզի փորձեն համապատասխանել մետաղադրամի իրական գնին։ Երբ ներդրողները գնում են սփոթային կրիպտոարժույթների ETF, նրանք ստանում են հասանելիություն բուն կրիպտոարժույթին։ Սա նշանակում է, որ նրանք կարող են ուղղակիորեն շահել կրիպտոարժույթի գնային փոփոխություններից։
Սփոթային ETF-ի հիմնական առավելությունն այն է, որ այն ավելի սերտորեն է հետևում մետաղադրամի իրական գնին։ Նաև, հաշվի առնելով, որ տվյալ ETF-ն ունենում է իրական կրիպտոարժույթ, սա ներդրողների համար ավելի հեշտ ձև է համարվում՝ խուսափելով ուղղակիորեն թվային ակտիվներ ունենալու և պաշտպանելու հետ կապված բարդություններից։ Սակայն, սփոթային կրիպտոարժույթների ETF-ներին անհրաժեշտ են թվային ակտիվները պահելու անվտանգ ձևեր, ինչպես նաև կառավարական հաստատումներ՝ հավաստելու համար թվային ակտիվների ապահով պահպանումը։ Այս հարցում սփոթային կրիպտոարժույթների ETF-ները որոշակի խնդիրներ են ունեցել կանոնակարգողների հետ և նույնքան պոպուլյար չեն, որքան ֆյուչերսային ETF-ները։
Որո՞նք են կրիպտոարժույթային ETF-ում ներդրում կատարելու ռիսկերը
Կան որոշ ռիսկեր, որոնց մասին մարդիկ պետք է տեղյակ լինեն, երբ գնում են կրիպտոարժույթային ETF։
- Վոլատիլություն․ Կրիպտոարժույթների գները, ինչպես գիտեք, շատ են փոխվում, և կրիպտոարժույթային ETF-ի արժեքը նույնպես կարող է շատ փոխվել, ինչը կարող է նշանակել կորուստներ։
- Կանոնակարգում․ Եթե կանոնները փոխվում են, դա կարող է ազդել թվային արժույթների ETF-ների արդյունավետության և օրինականության վրա, ինչն էլ իր հերթին կարող է ազդել դրանց արժեքի և գործածման շրջանակի վրա։
- Իրացվելիություն․ անգամ հաշվի առնելով, որ ETF-ները վաճառվում են բորսաներում, կրիպտոարժույթի շուկայի իրացվելիությունը կարող է ազդել ETF-ի իրացվելիության վրա, հատկապես երբ շուկան շատ անկայուն է։
- Հետագծման ձախողում․ Ֆյուչերսների հիմքով ETF-ների դեպքում արդյունքները կարող են չհամընկնել կրիպտոարժույթի սփոթային գնին։
- Անվտանգություն․ Սփոթային ETF-ները որոշ ռիսկեր են պարունակում բազային մետաղադրամների անվտանգության պահպանման առումով, օրինակ հնարավոր գողությունների կամ կիբերհարձակումների դեպքում։
- Կառավարման վճարներ․ ETF-ների կառավարման համար կան որոշակի վճարներ, ինչը կարող է ժամանակի ընթացքում կրճատել եկամտաբերությունը, հատկապես եթե ETF-ներն այնքան արդյունավետ չեն լինում, որքան կրիպտոարժույթի ուղիղ գնումները։
- Կառավարչական ռիսկեր․ ETF-ի աղբյուրի կողմից վատ կառավարման կամ թղթաբանության հետ կապված խնդիրները կարող են ազդել արդյյունավետության և ներդրողների եկամուտների վրա։
Որպեսզի գնորդները կատարեն խելացի ընտրություն և սահմանափակեն փող կորցնելու ռիսկը, նրանք պետք է տեղեկացված լինեն այդ ռիսկերի մասին։
Արդյո՞ք լավ գաղափար է կրիպտոարժույթային ETF-ում ներդրում կատարելը
Կրիպտոարժույթային բորսայական առևտրային ֆոնդը (ETF) ոմանց համար կարող է լավ ներդրում լինել, ինչը կապակցված է նրանց կարճաժամկետ ներդրումի կամ երկարաժամկետ ռազմավարության, ֆինանսական նպատակների և ռիսկի հարմարավետ մակարդակի հետ։ Կրիպտոարժույթային ETF-ն կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու անվտանգ և հեշտ ձև է ՝ առանց ուղիղ սեփականության հետ կապված մարտահրավերների։ Սա նշանակում է, որ ավելի մեծ քանակությամբ գնորդներ կարող են օգտվել դրանից։ Ոմանք նախընտրում են այս տարբերակը, քանի որ այն տալիս է հնարավորություն դիվերսիֆիկացնել իրենց կրիպտո պորտֆոլիոն թվային ակտիվներով՝ առանց կրիպտոարժույթներն ինքնուրույն կառավարելու և պաշտպանելու անհրաժեշտության։
Փոխարենը, կարևոր է մտածել ռիսկերի՝ օրինակ շուկայի վոլատիլության, կանոնակարգման անհստակությունների և վերահսկման հետ կապված սխալների մասին։ Կրիպտոարժույթների գների փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ կրիպտոարժույթային ETF-ների արդյունավետության վրա, և կառավարման ծախսերը կարող են ավելի ցածր լինել, քան ընդհանուր եկամուտները։ Բացի դրանից, ներդրողները պետք է իմանան տարբերությունները ֆյուչերսային և սփոթային ETF-ների մասին, քանի որ դրանցից յուրաքանչյուր ունի իր հեռանկարներն ու ռիսկերը։ Մինչև ընտրություն կատարելը Դուք պետք է շատ ուսումնասիրություններ կատարեք և մտածեք այն մասին, թե ինչպես է կրիպտոարժույթային ETF-ը համապատասխանում Ձեր ընդհանուր ներդրումային ռազմավարությանը։
Ինչպես ներդրում կատարել կրիպտոարժույթային ETF-ներում
Մետաղադրամային ETF-ներում ներդրում կատարելու համար Դուք պետք է կատարեք մի քանի կարևոր բաներ։ Համոզվեք, որ Ձեր ընտրած կրիպտոարժույթային ETF-ն համապատասխանում է Ձեր ֆինանսական նպատակներին և ռիսկի մակարդակին։ Սա նշանակում է իմանալ արդյոք ETF-ը ստեղծված է ֆյուչերսային պայմանագրերի վրա թե պահում է իրական կրիպտոարժույթներ, քանի որ այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի ի՛ր ռիսկերը և առանձնահատկությունները։
Այնուհետև, ստացեք բրոքերային հաշիվ, եթե դեռ չունեք: Համոզվեք, որ հաշիվը հնարավորություն է տալիս մուտք գործել այն ETF, որը ցանկանում եք գնել: Եւ վերջ: Դուք կարող եք օգտագործել բրոքերային գործիքը՝ ETF-ի բաժնետոմսերը գնելու պատվեր տեղադրելու համար, ինչպես կանեիք ցանկացած այլ բաժնետոմսի կամ ETF-ի դեպքում: Հետևեք Ձեր ներդրումներին և իմացեք շուկայի փոփոխությունների և կարգավորումների մասին, որոնք կարող են ազդել ETF-ի վրա:
Բացի դրանից, Դուք պետք է ուսումնասիրեք ETF-ների կառավարման վճարները և այլ ծախսեր, քանի որ դրանք կարող են ազդել Ձեր շահույթի վրա։ Կարող եք խոսել ֆինանսական խորհրդատուի հետ և համոզվել, որ կրիպտոարժույթային ETF-ի մեջ ներդրում կատարելը համապատասխանում է Ձեր ընդհանուր ներդրումային ռազմավարությանը և ֆինանսական նպատակներին։
Կրիպտոարժույթային ETF-ների ցանկը
Կան այս ETF-ներում ներդրումներ կատարելու մի քանի տարբեր ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական շրջանակն ու ռիսկերը։ Մինչև ներդրում կատարելը Դուք պետք է իմանաք յուրաքանչյուր ETF-ի ներդրումային ծրագրի և այն ակտիվների մասին, որոնց վրա այն հիմնված է։
Ներկայացնում ենք բիթքոյնի մի քանի հայտնի բորսայական առևտրային ֆոնդեր (ETF-ներ), որոնք կարող են հասանելի չլինել բոլոր տարածքներում։
- ProShares Bitcoin Strategy ETF (BITO): ԱՄՆ-ում գործող այս բորսայական առևտրային ֆոնդն (ETF) ապահովում է ազդեցություն բիթքոյնի գնի տատանումների վրա՝ չպահանջելով կրիպտոարժույթի ուղիղ սեփականություն։ Այն ներդրում է կատարում բիթքոյնի ֆյուչերսային պայմանագրերի վրա։
- BlackRock Cryptocurrency ETF: The BlackRock Cryptocurrency ETF-ն ներդրումներ է կատարում թվային ակտիվներում, հիմնականում այն ընկերություններում, որոնք աշխատում են բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթային էկոհամակարգի հետ։ Այս ETF-ն փորձում է ընդլայնել ներդրողների ակտիվները՝ ներառելով տարբեր կրիպտոարժույթների հետ առնչություն ունեցող բիզնեսներ, ինչպիսիք են մայնինգային գործողությունները և թվային ակտիվների շուկաները։
- The Vanguard Group Cryptocurrency ETF․ Vanguard-ի կրիպտոարժույթային բորսայական ներդրումային ֆոնդի (ETF) նպատակն է ներդրողներին հասանելի դարձնել կրիպտոարժույթների և բլոկչեյնի հետ կապված ակտիվների լայն շրջանակ՝ կենտրոնանալով երկարաժամկետ աճի ներուժի վրա: Այն փորձում է հետ չմնալ այն ընկերություններից, որոնք ակտիվ ներառված են թվային ֆինանսների և կրիպտոարժույթային տեխնոլոգիաների ոլորտում։
- Purpose Investments Bitcoin ETF (BTCC): Այս կանադական ETF-ն առաջարկում է ուղիղ ազդեցություն բիթքոյնի սփոթային գնի վրա՝ պահելով իրական բիթքոյն։ Հյուսիսային Ամերիկայում այս տեսակի ազդեցություն առաջին անգամ է առաջարկվել է հենց այս ETF-ի կողմից։
- Greyscale Bitcoin Trust (GBTC): Սա սովորական ETF չէ, բայց գնորդներին հնարավորություն է տալիս ներդրում կատարել բիթքոյնի մեջ՝ առևտրային այնպիսի մեխանիզմի միջոցով, որն ունի կրիպտոարժույթ։
- VanEck Bitcoin Strategy ETF (XBTF): Սա մեկ այլ ամերիկյան ETF է, որը ներդրումներ է կատարում բիթքոյնի ֆյուչերսային պայմանագրերում, որպեսզի հետևի, թե ինչպես են բիթքոյնի գները փոխվում ժամանակի ընթացքում։
- Evolve Ether ETF (ETHH): Այս կանադական ETF-ն ներդրողներին տալիս է Ethereum-ի ուղիղ հասանելիություն՝ պահելով կրիպտոարժույթ և ցուցադրելով դրա սփոթային գինը։
- Evolve Bitcoin ETF (EBIT) կանադական բորսայական առևտրային ֆոնդ է, որն ունի իրական բիթքոյն։ Այն ներդրողներին տալիս է բիթքոյնի ուղիղ հասանելիություն, ինչպես օրինակ Purpose Bitcoin ETF-ն։
- ProShares Ethereum Strategy ETF (EFT): Այս ամերիկյան ETF-ն ներդրումներ է կատարում Ethereum-ի ֆյուչերսային պայմանագրերում, ինչը ներդրողներին հնարավորություն է տալիս տեսնել Ethereum-ի գնային փոփոխությունները ածանցյալների միջոցով։
Nazdaq.com-ի համաձայն մի քանի ETF-ներ են փակվել 2023-ին գների անկման և ներդրողների կողմից գնումներ կատարելու դժկամության պատճառով։ Հիմա երբ RIGZ-ը և DAM-ը փակված են, բիթքոյնի մայնինգ իրականացնող միակ ETF -ն Ամերիկայում WGMI-ն է։ Չնայած փակված ETF-ների քանակին՝ ԱՄՆ-ում դեռ մոտավորապես 25 կրիպտոարժույթային ETF-ներ կան։ Դրանք բոլորը տարբեր բաներ են կատարում և գնորդներին տալիս են ընտրության տարբեր հնարավորություններ։ Ահա այդ տեսակներից մի քանիսը․
Ի՞նչ է լինելու կրիպտոարժույթային ETF-ների ապագան (ամփոփում)
Շուկայի փոփոխություններին համընթաց՝ կրիպտոարժույթների բորսայական առևտրային ֆոնդերի ապագան հեռանկարային է թվում։ Ապագայում կրիպտոարժույթային բորսայական առևտրային ֆոնդերի քանակը կարող է ավելանալ, ներառյալ այնպիսի ֆոնդերը, որոնք սփոթային շուկաների վրա են կառուցված, այլ ոչ թե ֆյուչերսային պայմանագրերի, քանի որ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը աճում է, իսկ կանոնադրական շրջանակները՝ բարելավվում։ Այս աճը կարող է գնորդներին առաջարկել ավելի շատ տարբերակներ՝ իրենց ակտիվները դիվերսիֆիկացնելու համար՝ հեշտացնելով թվային ակտիվների ներգրավումը կանոնավոր ֆինանսական համակարգերում։
Կրիպտո ETF-ների ապագան կախված է լինելու կանոնակարգման հստակությունից։ Պատճառն այն է, որ նոր մշակումներն ու հաստատումները ազդելու են ETF-ների տեսակների և դրանց գործունեության վրա։ Ավելին, տեխնոլոգիական առաջընթացը և շուկայական ենթակառուցվածքների արդիականացումներն օգնում են լուծել ընթացիկ խնդիրները, ինչպիսիք են անվտանգությունն ու անկայունությունը։ Մենք կարող ենք ակնկալել ավելի շատ նոր ֆինանսական ապրանքներ, որոնք համապատասխանում են բազմազան ներդրումային ոճերի և ռիսկերի մակարդակների՝ կրիպտոարժույթային էկոհամակարգի աճի պայմաններում։
Խելացի ընտրություն կատարելու համար ներդրողները պետք է համընթաց շարժվեն կանոնադրական փոփոխություններին և շուկայի միտումներին։ Քանի որ կրիպտոարժույթների բորսայական առևտրային ֆոնդերը շարունակում են աճել և փոխվել, դրանք կարող են բացել նոր հնարավորություններ՝ Ձեր ներդրումների դիվերսիֆիկացման և թվային ակտիվների անվտանգ հասանելիության համար։
ՀՏՀ
- Ինչի՞ համար է գործածվում կրիպտոարժույթային ETF-ը
Կրիպտոարժույթային բորսայական առևտրային ֆոնդը (ETF) գնորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել թվային ակտիվներ կամ բաժնետոմսեր բլոկչեյն տեխնոլոգիաների ընկերություններում՝ առանց առանձին կրիպտոարժույթներ գնելու կամ կառավարելու անհրաժեշտության։
- Ինչպե՞ս է պետք ներդրում կատարել կրիպտո ETF-ներում
Ինչպես բաժնետոմսերի կամ այլ ավանդական ETF-ների գնման դեպքում, այս դեպքում նույնպես Դուք կարող եք առևտուր կատարել կրիպտո ETF-ներով՝ բացելով բրոքերային հաշիվ և գնելով բաժնեմասեր։
- Արդյո՞ք կրիպտո ETF-ներն ապահով են
Կրիպտո ETF-ներն ունեն նույն ռիսկերը, ինչ մյուս ներդրումները, դրանցից են շուկայի վոլատիլությունը և լիազոր մարմինների կողմից կարգավորման ոչ հստակությունը, բայցևայնպես դրանք Ձեզ տալիս են ավելի մեծ հնարավորություն՝ կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու համար։
- Ո՞ր ETF-ներն են համարվում լավագույնը
Լավագույն կրիպտո ETF-ները նրանք են, որոնք համապատասխանում են Ձեր ներդրումային նպատակներին, դա կախված է նաև ռիսկի մակարդակից և ETF-ի կողմից գործածվող ակտիվներից կամ ռազմավարություններից։
- Ինչպե՞ս ներդրում կատարել կրիպտո ETF-ներում
Կրիպտո ETF-ներ գնելու համար Դուք պետք է ETF-ներ առաջարկող բրոքերի մոտ գրանցեք հաշիվ, ուսումնասիրեք Ձեր ընտրության տարբերակները և հետո գնեք բաժնեմասեր հարթակի միջոցով։
- Ո՞ր կրիպտոարժույթներն են ներառված ETF պորտֆոլիոյում
Յուրաքանչյուր կրիպտո ETF-ի պորտֆոլիոյում կան կրիպտոարժույթների տարբեր հավաքածուներ։ Դրանք կարող են լինել բիթքոյնի և Ethereum-ի նման մետաղադրամներ, ինչպես նաև այլ թվային ակտիվներ կամ բաժնետոմսեր, որոնք առնչվում են բլոկչեյնին։
Հրաժարում պատասխանատվությունից․ ներառում է երրորդ կողմի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհրդատվություն։