ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Ի՞նչ է կրիպտոարժույթը։ Սկսնակների ուղեցույց
Կրիպտոարժույթները թվային արժույթներ են, որոնք գործում են ապակենտրոնացված բլոկչեյն հարթակների վրա և կիրառվում են որպես տարբեր թվային արժույթների ընդհանրացնող տերմին: Սա նշանակում է, որ կրիպտոարժույթները չեն վերահսկվում որևէ կառավարության կամ ֆինանսական հաստատության կողմից, և այդպիսով ապահովում են նման-առ-նման գործարքներ ցանցում։
Կրիպտոարժույթները հասանելի են եզակի կրիպտո դրամապանակների միջոցով, և չնայած տարածված կարծիքին, դրանք պահվում են ապակենտրոնացված բլոկչեյններում, այլ ոչ թե դրամապանակներում։ Դուք կարող եք մտածել, թե կրիպտոների օգտագործումը սահմանափակվում է միայն փոխանակման միջոց հանդիսանալով, սակայն դրանց պահանջարկն աճել է մինչև խելացի պայմանագրեր, NFT-ներ (ոչ փոխարկելի թոքեններ), DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) և ավելին։
Պարզ ասած, այս հոդվածը ձեզ համար կլինի կրիպտոարժույթի ուղեցույց՝ ֆինանսական շուկայի նորարարության առանձնահատկություններն ավելի լավ հասկանալու համար:
Ինչպես են աշխատում կրիպտոարժույթները
Որպես անվտանգության լավագույն միջոց՝ կրիպտոարժույթները օգտագործում են կրիպտոգրաֆիա կամ ավելի հասկանալի բառերով՝ բարդ մաթեմատիկական ալգորիթմներ։ Դրանք օգնում են ապահովել տվյալների անվտանգությունն ու թափանցիկությունն ամբողջ ցանցում, ինչպես նաև իրականացնում են արագ և սահուն գործարքներ։
Կրիպտոարժույթներով կատարված բոլոր գործարքները վերիֆիկացվում և գրանցվում են բլոկչեյնում համակարգիչների ցանցի միջոցով, որը կոչվում է «հանգույցներ»: Ցանցի յուրաքանչյուր հանգույց ունի բլոկչեյնի պատճեն, իսկ նոր գործարքները բլոկներով ավելացվում են բլոկչեյնին:
Տիպիկ ապակենտրոնացված հարթակում գործարքներն իրականացվում և հաստատվում են կենտրոնական մարմնի կողմից։ Ապակենտրոնացված կառուցվածքը հնարավորություն է տալիս անհատներին կատարել ուղղակի գործարքներ և չտրվել երրորդ կողմերի ազդեցությանը կամ կախված լինել նրանցից: Սա չեզոքացնում է խարդախության, չարամիտ գործունեության և ներթափանցման վտանգը:
Յուրաքանչյուր բլոկչեյն օգտագործում է որոշակի կոնսենսուսի մեխանիզմ: Սրանք հատուկ ծրագրեր են մատյանի կարգավիճակի վերաբերյալ բաշխված համաձայնագրի պահպանման համար, որոնք կարևոր են հարթակի ամբողջականության համար: Բլոկչեյնի աշխարհում ամենահայտնի կոնսենսուսի մեխանիզմներն են PoW-ը (proof of work-աշխատանքի կատարման ապացույց) և PoS-ը (proof of stake-բաժնետոմսերի ապացույց)։
Կրիպտոարժույթների համառոտ պատմությունը
Այսպիսով, ի՞նչ է կրիպտոարժույթը, և ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Կրիպտոարժույթների պատմությունը սկսվում է 2000-ականների սկզբից: Առաջին արժույթների թվում էին Bit Gold-ը և B-Money-ն: 2009 թվականին եկավ Բիթքոինը և սկիզբ դրեց կրիպտոարժույթների երկար ու բարդ դարաշրջանին:
2008 թվականին լույս տեսավ Բիթքոինի առեղծվածային «Սպիտակ թուղթը», որի հեղինակն էր ոմն Սատոշի Նակամոտո, կամ այլ կերպ ասած՝ Բիթքոինի հայրը։ Մեկ տարի անց տեխնոլոգիան հասանելի դարձավ հանրությանը և մեկնարկեց մայնինգի միջոցով բլոկների ստեղծման և վավերացման գործընթացը:
Մինչև Բիթքոիններով պիցցա գնելու հայտնի պատմությունը, այս արժույթը որևէ արժեք չուներ։ Արձանագրվեց կրիպտոարժույթներով առևտրի առաջին դեպքը, իսկ հաջորդ տարիներին մենք ականատես եղանք բազմաթիվ ալտքոինների առաջացմանը: Մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կրիպտոարժույթը, և Բիթքոինի արժեքը 2013 թվականին հասավ 1000 ԱՄՆ դոլարի։
Բիթքոինի արժեքի մեծացմանը զուգահեռ, աճում էր նաև խաբեբայության վտանգը։ 2014 թվականին աշխարհն ականատես եղավ Բիթքոինի հետ կապված ամենամեծ հանցագործությանը։ Բիթքոինի ամենամեծ բորսան անհետացավ, իսկ 850,000 սեփականատերեր մնացին առանց գրոշի։ Առայժմ հետաքննությանը չի հաջողվել բացահայտել այս հանցավոր արարքը։ Բիթքոինը շարունակում է աճել և շարունակում է մնալ կրիպտոարժույթների աշխարհում բացարձակ առաջատարը: Բազմաթիվ պատճառներից մեկը մատակարարման սակավությունն է: Այս պահի դրությամբ Bitcoin-ի գինը գերազանցում է $26,000-ը։
Հատկանշական է, որ միակ կրիպտոարժույթը, որը երբևէ մոտեցել է Bitcoin-ի ցուցանիշին, Ether-ն է: Այս արժույթն իրականացնում է խելացի պայմանագրեր և բլոկչեյնի վրա հիմնված հավելվածներ: Ethereum-ը նաև ներկայացրել է մետաղադրամի նախնական առաջարկը (ICO):
Հայտնի կրիպտոարժույթները
Դուք հավանաբար լսել եք, որ շատ մարդիկ օգտագործում են «կրիպտոմետաղադրամ» և «կրիպտոթոքեն» բառերը որպես հոմանիշներ, սակայն դրանց միջև կան շատ էական տարբերություններ: Եկեք հասկանանք՝ ինչու։ Կրիպտոմետաղադրամները իրենց սեփական բլոկչեյնի բնիկ մետաղադրամներն են։ Դուք կարող եք դրանք օգտագործել ավանդական նպատակներով, ինչպիսիք են՝ արժույթի փոխանակումը, արժեքի պահպանումը, վճարումները և փոխանցումները:
Ի տարբերություն կրիպտոմետաղադրամների՝ թոքենները կարող են օգտագործվել գոյություն ունեցող բլոկչեյնի վերևում: Այս թոքեններն առաջարկում են բազմաթիվ գործառույթներ, ինչպիսիք են՝ հարթակի առանձնահատկությունների հասանելիությունը կամ ֆիզիկական օբյեկտի ներկայացումը:
Բիթքոին (BTC) - Բիթքոինը շուկայում ամենահայտնի և առաջատար կրիպտոարժույթն է, և մենք արդեն քննարկել ենք դրա պատճառները։ Մեկ միավորի համար ավելի քան 26000 ԱՄՆ դոլար արժեքով՝ Բիթքոինը մնում է աշխարհի ամենաթանկ արժույթը:
Ether (ETH)- Ether-ը երկրորդ ամենահայտնի կրիպտոարժույթն է։ Ethereum-ի և նրա խելացի պայմանագրերի շնորհիվ՝ այսօր շուկայում գործում են հազարավոր բլոկչեյն հարթակներ: Վիտալիկ Բուտերինը հիմնադրել է Ether-ը 2013 թվականին, իսկ 2 տարի անց այն սկսել է գործել և կատարել է մեծ տեխնոլոգիական հեղափոխություն։
Fasttoken (FTN) - Fasttoken -ը մուտք է գործել Web 3-ի աշխարհ 2017 թվականին՝ որպես Fastex Chain-ի բնիկ թոքեն: Այն գործարկվել է 2023 թվականի հունվարին որպես ERC20 թոքեն և այժմ ծառայում է Fastex էկոհամակարգին։
Litecoin (LTC) – Litecoin-ը ամենավաղ ստեղծված ալտքոիններից է (ցանկացած մետաղադրամ, բացի Բիթքոինից)։Այս կրիպտոարժույթը հիմնադրվել է ոլորտում հայտնի ձեռնարկատեր Չարլի Լիի կողմից: Այն մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս պահպանում է իր տեղը շուկայում՝ ի տարբերություն շատ այլ անհետացած ալտքոինների։
Ի՞նչն է դարձնում կրիպտոարժույթներին այդքան հայտնի:
Այժմ ժամանակն է բացահայտելու, թե որն է կրիպտոարժույթների կախարդանքը: Ինչո՞ւ են այս ֆինանսական միավորներն այդքան տարածված, և ի՞նչ է թաքնված այս ամբողջ աղմուկի ետևում:
- Ֆինանսական ընդգրկվածություն և հասանելիություն։
Կրիպտոարժույթները չեն պահանջում ֆիզիկական ֆինանսական հաստատություններ: Սա երաշխավորում է գաղտնիություն և ավելի մեծ հասանելիություն: Նրանք ապահովում են անխափան միջսահմանային գործարքներ, առանց միջնորդների վարկեր և առավել զարգացած ֆինանսական փորձառություն:
- Թափանցիկություն և անփոփոխություն։
Յուրաքանչյուր կրիպտո գործարք գրանցվում է մատյանում, և այն անհնար է ջնջել կամ փոփոխել: Սա ապացուցում է կրիպտոարժույթների և բլոկչեյն հարթակների թափանցիկությունն ու ընդգրկվածությունը։
- Գործարքների ավելի ցածր վճարներ:
Կրիպտոարժույթները թվային ակտիվներ են, որոնք կարող են փոխանցվել ամբողջ աշխարհում առանց սահմանափակումների: Բիթքոինը և Ether-ն ունեն գործարքների բավականին բարձր վճարներ, բայց կան բազմաթիվ ալտքոիններ, որոնք հիանալի են ամենօրյա գործարքների համար: Դրանցից շատերի համար պահանջվում է ընդամենը մի քանի ցենտ գործարքներ իրականացնելու համար:
- Ներդրումների ներուժ և բարձր եկամտաբերության։
Կրիպտոարժույթն ինքնին այսօր համարվում է շատ շահավետ և «թրենդային» ներդրում: Այն նաև տալիս է շատ շահավետ ներդրումային հնարավորություններ բլոկչեյնում, վճարային համակարգերում և NFT-ներում:
Այս շրջանում բոլորը խոսում են NFT-ների մասին, իսկ դրանցում արված ներդրումները կարող են բերել ոչ միայն բարձր եկամուտներ, այլև զարմանալի փորձառություն՝ «արվեստի» նրբերանգով:Օրինակ, ftNFT Marketplace-ում դուք կարող եք ներդրումներ կատարել NFT հավաքածուներում: Առնվազն մեկ ներդրում ձեզ պետք է ուրախություն և հաճույք պարգևի, այնպես չէ՞։
Մարտահրավերներ և հնարավոր ռիսկեր
Չնայած իր անվտանգությանն ու թափանցիկությանը, նման հայտնի թվային ակտիվը չի կարող խուսափել խարդախ հարձակումներից: Տարբեր կանոնակարգերը, լրատվամիջոցների ազդեցությունը, առաջարկը և պահանջարկը ազդում են հանրաճանաչ կրիպտոարժույթների արժեքների տատանումների վրա:
Կարող են նաև առաջանալ իրավասության հետ կապված խնդիրներ կամ տվյալների և գումարների գողության փորձեր: Այնուամենայնիվ, կրիպտոարժույթների պահանջարկը միայն աճում է, և այս չնչին խնդիրները չեն խանգարում մարդկանց ավելի խորը սուզվել կրիպտո տիեզերքում։
Ինչպես սկսել աշխատել կրիպտոարժույթների հետ
Այժմ, երբ դուք հարուստ գիտելիքներով կրիպտո մասնագետ եք, ժամանակն է անցնել գործնական մասին և սովորել, թե ինչպես սկսել գործունեությունը կրիպտո շուկայում։
- Կրիպտոարժույթի դրամապանակի կարգավորում:
Առաջին բանը, որ պետք է անել կրիպտոարժույթի դրամապանակ ստեղծելն է։ Կրիպտո դրամապանակը այն վայրն է, որտեղ կարելի է պահել, վաճառել և գնել կրիպտոարժույթներ: Դրանք համարվում են բլոկչեյնի հասցեներ, որտեղ ձեր տեղեկատվությունն ապահով է և «կողպված»։ Կան բազմաթիվ կրիպտոարժույթի դրամապանակներ, սակայն ամենից հայտնիներն են՝ Metamask, Coinbase wallet, Electrum, Blue Wallet և այլն։
- Կրիպտոարժույթի հուսալի բորսայի ընտրություն։
Ժամանակն է ընտրել փոխանակման հարթակ։ Կարևոր է գտնել հուսալի և անվտանգ կրիպտո բորսա, որը կարելի է անել՝ վերլուծելով և համեմատելով հաճախորդների սպասարկման ծառայությունները, վճարները, ինտերֆեյսը և այլ կարևոր տեղեկություններ։ Դուք պետք է ունենաք հաշիվ կրիպտոարժույթի բորսայում։
Թեև այս գործընթացը կարող է տարբեր լինել՝ կախված բորսայից, ստորև ներկայացված է մանրամասն ուղեցույց, թե ինչպես է դա սովորաբար տեղի ունենում:
Տվյալ հոդվածը․ Ինչպես են աշխատում կրիպտո բորսաները.
- Կրիպտոարժույթների առք և վաճառք։
Երբ ձեր դրամապանակը և կրիպտո բորսայի հաշիվը լիովին ստեղծվեն և պատրաստ լինեն գործելու, կարող եք սկսել կրիպտոարժույթ գնելու գործընթացը: Կրիպտոարժույթ գնելու համար անհրաժեշտ է որոշակի գումար մուտքագրել ձեր կրիպտոարժույթի հաշվին, այնուհետև ընտրություն կատարել բոլոր հասանելի կրիպտոարժույթների միջև: Շատ բորսաներ առաջարկում են առք ու վաճառքի համար մի շարք կրիպտոարժույթներ․ պարզապես անհրաժեշտ է լավ մտածել և ընտրել ձեզ համար լավագույն տարբերակը։
- Կրիպտոարժույթների պահպանում և անվտանգության ապահովում։
Կրիպտոարժույթի հուսալի բորսա ընտրելուց զատ, անհրաժեշտ է նաև ունենալ ապահով վայր, որտեղ դուք կարող եք պահել ձեր թվային ակտիվները՝ տարբեր փոխանակման հարթակներից մինչև սառը կամ տաք դրամապանակներ։ Եթե վստահում եք փոխանակման հարթակին, կարող եք ձեր դրամապանակը կցված թողնել տվյալ հարթակին։ Մյուս տարբերակը տաք դրամապանակն է, որը միացված է համացանցին և հարմար է օգտագործման համար։ Կան նաև սառը դրամապանակներ, որոնք համարվում են ամենաապահով տարբերակը․ սրանք միացված չեն համացանցին, և ըստ էության, իրենցից ներկայացնում են USB կրիչի կամ կոշտ սկավառակի տեսակ։
Եզրակացություն
Արդյո՞ք կրիպտոարժույթները կփոխարինեն ավանդական ֆինանսական համակարգին, թե՞ միշտ կմնան երկրորդական տարբերակ։ Շատ առաջատար ընկերություններ և հեղինակավոր անձինք կրիպտոարժույթները համարում են շատ հետաքրքրաշարժ երևույթ, և ամենայն հավանականությամբ, դրանք դեռ կզարգանան մի շարք ոլորտներում։ Կրիպտոարժույթները հեղափոխել են թվային գումարի նկատմամբ մեր ավանդական մոտեցումը, սակայն դրանց ապագան դեռ շատերի համար մշուշոտ է: Այն մարդկանց մղում է ստեղծել նոր և ավելի զարգացած տեխնոլոգիաներ: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում բոլորը կսկսեն հասկանալ, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթը, և մենք ականատես կլինենք դրա աճին, համաշխարհային հաջողությանը և դրական ազդեցությանը մեր կյանքի վրա:
ՀՏՀ
- Կրիպտոն իրակա՞ն գումար է։
Կրիպտոարժույթը վիրտուալ գումար է, որը հիմնված է ծրագրային ապահովման վրա: Երբ գնում եք կրիպտոարժույթ, դուք, կարծես, ձեռք եք բերում ալգորիթմ։ Կրիպտոարժույթը հաստատապես տարբերվում է «իրական գումարից»։ Այն ստեղծվել է ավանդական ֆիաթ վճարումները փոխարինելու համար, սակայն դեռևս չունի աջակցություն, ֆիզիկական ակտիվներ և բավականին անկայուն է։ Այնուամենայնիվ, և՛ կրիպտոարժույթը, և՛ իրական գումարները օգտագործվում են ապրանքների և ծառայությունների փոխանակման համար, և դուք կարող եք ներդրումներ կատարել երկուսի մեջ:
- Ո՞րն է կրիպտոարժույթի հիմնական նպատակը։
Իր ստեղծման օրվանից կրիպտոարժույթը հավատարիմ է մնացել մեկ հիմնական փիլիսոփայության՝ հնարավորություն տալ մարդկանց կատարել գործարքներ՝ առանց երրորդ կողմերի մասնակցության։ Անձնական ֆինանսական ակտիվները վերահսկելու հնարավորությունը ստիպում է մարդկանց ձեռք բերել կրիպտոներ։
- Ի՞նչ է մետաղադրամի նախնական առաջարկը (ICO)։
Մետաղադրամի նախնական առաջարկը (ICO) միջոցների ձեռքբերման մեթոդ է, որը հիմնականում տարածված է ստարտափների շրջանում։ Նոր կրիպտոարժույթի սեփականատերերը միջոցներ են հավաքում դրա հանրային մեկնարկից առաջ, իսկ ներդրողները լիահույս են, որ դրանց արժեքը աճ կգրանցի։
Հրաժարում պատասխանատվությունից․ Ներառում է երրորդ կողմերի տեսակետները։ Չի հանդիսանում ֆինանսական խորհուրդ։