ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Դրոշակաձև գծապատկերի մոդել
Դրոշակաձև գծապատկերի մոդելը տեխնիկական վերլուծության տեսակ է, որն օգտագործվում է թրեյդինգի շուկայում՝ թրենդի տևողությունը կանխատեսելու նպատակով։ Մարդիկ հաճախ են ասում, որ այս գծապատկերը նման է եռանկյունաձև դրոշակի, քանի որ այն հիշեցնում է փոքր հավասարասրուն եռանկյունի՝ գների կտուկ աճից հետո։ Այս մոդելին բնորոշ են թրենդի գծերը, որոնք իրար են միանում կայունության կարճատև ժամանակաշրջանում։
Համարվում է, որ Դրոշակները, ինչպես նաև Դրոշաձև գրաֆիկական մոդելները, լավ կանխատեսում են շուկայի տրամադրությունները, և բնորոշ են թե՛ ցլային, թե արջային շուկաներին։
Ինչպե՞ս ճանաչել դրոշակաձև գծապատկերը
Դրոշակաձև մոդելը ձևավորվում է դրոշակաձողի տեսքով գնային ուժեղ փոփոխությունից հետո և բնութագրվում է կայունացման կարճատև ժամանակահատվածով, որի ընթացքում գինը շարժվում է թրենդի գծերի սահմաններում, ձևավորելով եռանկյունու տեսք։ Այս կոնսոլիդացիան այն ժամանակահատվածն է, երբ գնորդները վստահ չեն, թե ինչ է պետք անել, այդ իսկ պատճառով գնումների և վաճառքի հանդեպ ճնշումը գրեթե հավասար է։ Սովորաբար այդ մոդելը տևում է մի քանի օրվանից մինչև մի քանի շաբաթ, որից հետո ավարտվում է։ Ճեղքումին հաճախ հաջորդում է ծավալի մեծացումը, ինչը նշանակում է նախորդ թրենդի վերականգնում։ Դրոշակաձև մոդելը տարբերակելու կարողությունը կարող է օգնել գնորդներին ողջամիտ ընտրություն կատարել, քանի որ այս մոդելները հաջող թրեյդինգի դրական նախանշաններ են։
Դրոշակաձև գծապատկերային մոդելը ցույց է տալիս, որ թրենդը որոշ ժամանակով կդադարի, իսկ հետո կշարունակվի։ Գծապատկերի վրա թրեյդերները գտնում են հնարավոր նշաններ, որ գինը կշարունակի շարժվել նույն ուղղությամբ։ Սովորաբար դա տեղի է ունենում գնի կտրուկ փոփոխությունից հետո, ինչպես օրինակ դրոշակաձողի դեպքում, որը կարող է շարժվել թե դեպի վերև, թե դեպի ներքև։ Առաջին շարժումից հետո գալիս է կոնսոիդացիայի ժամանակաշրջանը, երբ գինը շարժվում է թրենդի գծերի սահմաններում, որոնք միանում են՝ ձևավորելով փոքր սիմետրիկ եռանկյունի, կամ "դրոշակ"։ Կոնսոլիդացիայի փուլը կարճատև դադար է շուկայում, երբ գնորդները դադար են տալիս, որպեսզի վճռեն հետագա անելիքները։
Ինչպես նույնականացնել Դրոշակաձև մոդելը
Դրոշակաձև մոդելի ձևավորման առավել կարևոր բնութագրերից են․
- Թրենդի հատվող գծերը․ կան թրենդի երկու գծեր, որոնք միանում են և ձևավորում փոքր, հավասարակշռված եռանկյունի, որը նման է դրոշի կամ եռանկյունաձև դրոշակի։
- Ծավալի անկումը․ դրոշակի ձևավորման ժամանակ թրեյդինգի ծավալը սովորաբար անկում է ապրում, ինչը նշանակում է շուկայի կոնսոլիդացիա։
- Ծավալի մեծացում ճեղքման ժամանակ․ ճեղքմանը հաճախ հաջորդում է ծավալի մեծացում, ինչը վկայում է թրենդի շարունակության մասին։
- Ճեղքման ուղղությունը․ Մոդելը հաստատվում է, երբ գինը դուրս է գալիս դրոշակի սահմաններից՝ նախորդ թրենդի ուղղությամբ։
- Մոդելին նախորդող թրենդը․ Մոդելը ձևավորվում է գնի կտրուկ շարժումից հետո, ինչպես ցլային, այդպես էլ արջային ուղղությամբ։
- Կարճատևություն․ Դրոշակաձև առևտրային մոդելները շարունակվում են միջինը մեկից երեք շաբաթ։
- Շարունակություն․ կարճատև կայունացումից հետո նախորդ թրենդը, ամենայն հավանականությամբ, վերականգնվում է։
Որոնք են Դրոշակաձև մոդելների առավելություններն ու թերությունները
Թրեյդերները կարող են դրոշակաձև մոդելներից օգտվել տարբեր ձևերով։ Դրանց լավագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք հոյակապ կանխատեսում են թրենդի շարունակությունը։ Դա օգնում է գտնել շուկա մտնելու տեղերը ուժեղ թրենդի ժամանակ։ Մոդելը տարբերակելը բավականին հեշտ է, քանի որ այն ունի հստակ ձև, իսկ գներն արագ են շարժվում, ինչից հետո սկսվում է կայունության կարճ ժամանակահատված։ Բացի դրանից, դրոշակաձև առևտրային մոդելները կարելի է գործածել տարբեր աևտրային ժամանակահատվածներում, ինչն ավելի շատ հնարավորություններ է տալիս թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ գործարքներ կատարող թրեյդերներին։
Այդուհանդերձ, կան որոշ սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ կատարել դրոշակների օգնությամբ։
Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կարող են լինել կեղծ ճեղքումներ, երբ գինը շարժվում է ճեղքման ուղղությամբ, բայց հետո շրջվում է, ինչը կարող է հանգեցնել կորուստների։ Պետք է ունենալ մեծ փորձ՝ այս մոդելը ճիշտ նույնականացնելու համար, քանի որ այն կարող է նման լինել այլ գծապատկերների, օրինակ դրոշների և եռանկյունիների։ Այս մոդելը նաև նվազ ճշգրիտ է, երբ շուկան շատ անկայուն է կամ ծանրաբեռնված, քանի որ գնի փոփոխությունները կարող են լինել պատահական և նվազ կանխատեսելի։ Միայն դրոշակաձև մոդելների գործածումը, առանց հաշվի առնելու մյուս ցուցիչները կամ շուկայական գործոնները, նույնպես կարող է հանգեցնել ոչ լիարժեք վերլուծության և առևտրային սխալ ընտրության։
Ինչպես կատարել թրեյդինգ Դրոշակաձև մոդելների օգնությամբ
Դրոշակաձև մոդելների օգնությամբ առևտրից առավելագույն օգուտ ստանալու համար անհրաժեշտ է ձեռնարկել մի քանի քայլ։ Նախ, գտեք գնի կտրուկ շարժումը, որը հայտնի "դրոշակաձող" անունով։ Այնուհետև որոնեք կոնսոլիդացիայի ժամանակը, երբ գինը շարժվում է թրենդի գծերի սահմաններում, որոնք միանում են և նմանվում փոքր դրոշակի կամ հավասարասրուն եռանկյունու։ Այդ ժամանակ թրեյդերները պետք է ուշադրություն դարձնեն ծավալի նվազմանը, որը նշանակում է, որ շուկայում փոքր ընդմիջում է։
Ճեղքումը կոնսոլիդացիայի փուլից ամենակարևոր առևտրային ազդանշանն է Դրոշակաձև մոդելի հայտնաբերումից հետո։ Հիմնականում թրեյդերները զբաղեցնում են դիրքեր աճի ուղղությամբ, քանի որ համարում են, որ նախորդ թրենդը կշարունակվի։ Կեղծ ազդանշաններից խուսափելու համար կարևոր է սպասել հաստատված ճեղքմանը, որը սովորաբար դրսևորվում է ծավալի ավելացումով։ Ռիսկերը նվազեցնելու լավ միջոց է ստոպ- լոսս օրդերների տեղադրումը դրոշակաձև թրենդի ներքևի գծի անմիջապես տակ (ցլային մոդելների համար) կամ թրենդի վերևի գծի վրա (արջային մոդելների համար)։
Թրեյդերները հաճախ գտնում են եկամուտի հնարավոր թիրախներ, չափելով դրոշակաձողի երկարությունը և գնահատելով, թե ինչ հեռավորության վրա է այն գտնվում ճեղքումի կետից։ Այս մեթոդն օգնում է կանխատեսել, թե ինչպես է գինը շարժվելու վերելքից հետո։ Նաև, գործարքներից եկամուտ ստանալու հավանականությունը բարձրացնելու համար ավելի լավ է գործածել դրոշակաձև մոդելը մյուս բազային ցուցիչների և ուսումնասիրության գործիքների հետ համատեղ։ Դա ձևավորում է շուկայի ավելի լիարժեք պատկեր և օգնում ավելի հավասարակշռված որոշումներ կայացնել։
Ինչպես ճանաչել ճեղքումը
Դրոշակաձև մոդելում ճեղքում գտնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ։ Նախ թրեյդերները պետք է հետևեն գնի շարժմանը՝ դրոշակի գագաթին մոտենալու ժամանակ։ Այսպիսով, երբ կոնսոլիդացիայի փուլը մոտենում է ավարտին, գինը սկսում է շարժվել գերազանցաբար մեկ ուղղությամբ։
Իսկական ճեղքումը հաստատվում է, երբ գինը հատում է դրոշակի թրենդի գծի սահմանը՝ մեծ ծավալով։ Վերընթաց ճեղքման դեպքում գինը պետք է գտնվի անմիջապես թրենդի վերևի գծի վրա, մինչդեռ վարընթաց ճեղքման դեպքում գինը պետք է գտնվի թրենդի ներքևի գծի տակ։
Իսկական ճեղքման կարևոր ցուցիչ է ծավալի աճը, որը տեղի է ունենում անմիջապես ճեղքումից հետո։ Որպես իսկական ճեղքման լրացուցիչ ապացույց թրեյդերները կարող են ուշադրություն դարձնել մյուս տեխնիկական նշաններին։ Օրինակ, տեմպի ցուցիչները, ինչպիսիք են Հարաբերական ուժի ինդեքսը (RSI), կարող են օգնել որոշել ճեղքման կայունության հավանականությունը, հուշելով առևտրի պայմանները։
Օգտագործելով տարբեր տեխնիկաների հանրագումարը՝ թրեյդերները կարող են ավելի հեշտությամբ գտնել դրոշակաձև մոդելների ճեղքումները և իրականացնել ավելի արդյունավետ առևտուր։
Դրոշակաձև մոդելով թրեյդինգի ռազմավարությունները
Անհրաժեշտ է լինել կենտրոնացած և ունենալ հստակ ծրագիր։ Համադրելով ռազմավարությունները՝ թրեյդերները կարող են արդյունավետորեն օգտվել դրոշակաձև մոդելներից՝ հաջող գործարքներ կատարելու և միաժամանակ ռիսկերը վերահսկելու համար։ Ահա մի քանի օգտակար ռազմավարություններ․
- Նույնականացրեք մոդելը․ Նախևառաջ, գտեք գնի սկզբնական զգալի շարժումը, որն առաջացնում է դրոշակաձող, իսկ հետո՝ կոնսոլիդացիան, որը ձևավորում է դրոշակ։ Համոզվեք, որ կոնսոլիդացիան ձևավորում է փոքր սիմետրիկ եռանկյունի։
- Հաստատում․ Նախքան գործարք կնքելը խորհուրդ է տրվում սպասել դրոշակի ճեղքման հաստատմանը։ Գինը պետք է դուրս գա դրոշակի թրենդի գծի սահմաններից՝ առևտրի ծավալի մեծացման ֆոնին։ Դա կարող է վկայել իսկական ճեղքման մասին։
- Սահմանեք ստոպ- լոս օրդերներ․ Տեղադրեք ստոպ- լոս օրդերները թրենդի վերևի գծի վրա արջային դրոշակի դեպքում կամ թրենդի ներքևի գծի տակ՝ ցլային դրոշակի մոդելի համար, որպեսզի վերահսկեք ռիսկերը։
- Օգտագործեք լրացուցիչ ցուցիչներ․ մի սահմանափակվեք դրոշակաձև մոդելի վերլուծությամբ և դիտարկեք այն լրացուցիչ տեխնիկական ցուցանիշների՝ օրինակ MACD, RSI-ի կամ շարժվող միջնագծերի հետ համադրելու հնարավորությունը։ Այս ցուցիչները կարող են օգնել որոշել թրենդի ուժն ու տևողությունը, ինչպես նաև ներկայացնել ճեղքման լրացուցիչ ապացույցներ։
- Ադապտացվեք շուկայական պայմաններին․ փոխեք Ձեր ծրագիրը ՝ ավելի լայնամասշտաբ շուկայական իրավիճակի համատեքստում։ Ծայրահեղ անկանխատեսելի շուկաներում դրոշակաձև մոդելները կարող են ոչ այնքան հուսալի լինել։ Հաշվի առեք տնտեսական նորությունները, շուկայի ընդհանուր միտումը և այլ փոփոխականներ, որոնք կարող են ազդել գների փոփոխության վրա։
- Հետևեք ծավալին․ հետևեք, թե ինչպես է փոխվում ծավալը ժամանակի ընթացքում։ Ուժեղ հաստատող ազդանշան է հանդիսանում ճեղքման ընթացքում ծավալի մեծ աճը։ Փոքր ծավալով ճեղքումները հիմնականում անհաջող են լինում, դրա համար էլ կարևոր է տեսնել ծավալի աճը ՝ դրանց աջակցության համար։
Ցլային դրոշակ
Ցլային դրոշակը շարունակության ցլային մոդելի տարատեսակ է, որը սովորաբար դրսևորվում է վերելքի ժամանակ։ Կոնսոլիդացիայի կարճաժամկետ ժամանակահատվածից հետո այն ցույց է տալիս, որ գինը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել։ Այս մոդելը սկսվում է գնի կտրուկ աճից, ինչը վկայում է գնորդների կողմից մեծ հետաքրքրության մասին։ Դրանից հետո գնի աճը անցնում է կոնսոլիդացիայի փուլ, ձևավորելով փոքր սիմետրիկ եռանկյունի։ Թրենդի միացող գծերը ցույց են տալիս, որ շուկայում փոքր դադար է մինչ թրեյդերները ֆիքսում են եկամուտը, իսկ նոր գնորդներ պատրաստվում են միանալ։
Ճեղքման հայտնաբերումը ցլային դրոշակի հետ աշխատանքի ամենակարևոր մասն է։ Երբ գինը բարձրանում է դրոշակի թրենդի վերևի գծից վերև և նորից սկսում է վերև շարժվել, մոդելն ավարտվում է։ Եթե տեղի է ունեցել ճեղքում՝ ապա առևտուրը նույնպես պետք է դառնա ավելի ակտիվ, ինչը վկայում է բարձրացող թրենդի պահպանման մասին։ Այստեղ ծավալը շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան ուժեղ է եղել գնորդների ճնշումը, որը հանգեցրել է աճի։
Ռիսկի կառավարման համար կարևոր է տեղադրել ստոպ- լոս օրդեր դրոշակի թրենդի ներքևի գծի տակ։ Դա կօգնի ապահովագրել առևտուրը այն դեպքերում, եթե ճեղքումը չկայանա, և գինը նորից իջնի։
Արջային դրոշակ
Արջային դրոշակները սովորաբար առաջանում են իջնող թրենդի ժամանակ։ Դրանք ցույց են տալիս, որ գինը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նվազել կայունության կարճ ժամանակաշրջանից հետո։ Այդ մոդելը սկսվում է գնի կտրուկ անկումից, որը կոչվում է "դրոշակաձող", ինչը նշանակում է վաճառքի ուժեղ ճնշում։ Հետո գինը անցնում է կայունության փուլ, ձևավորելով փոքր սիմետրիկ եռանկյունի։ Այս փուլում թրենդի գծերը միանում են իրար, ինչը վկայում է կարճատև դադարի մասին, երբ թրեյդերները ֆիքսում են եկամուտը, իսկ նոր վաճառողները պատրաստվում են շուկա դուրս գալ։
Երբ խոսքն արջային դրոշակի մասին է, ճեղքումի հայտնաբերումը վճռորոշ նշանակություն ունի։ Դրոշակի թրենդի ներքևի գծից ներքև ճեղքումը գինը վերադարձնում է նախորդ նվազմանը, և մոդելն ավարտվում է։ Որպես արջային թրենդի շարունակության ապացույց՝ ճեղքումը պետք է ուղեկցվի ծավալի ավելացումով։ Տվյալ իրավիճակում ծավալը շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքանով ուժեղ է եղել վաճառքի ճնշումը, որը հանգեցրել է շարժմանը։
Ճեղքման հաստատումից հետո կարելի է "որսալ" հաջորդ վարընթաց շարժման սկիզբը։ Դրոշակային թրենդի վերևի գծի վրա ստոպ- լոս օրդերի տեղադրումը կօգնի ապահովագրել առևտուրն այն դեպքում, եթե ճեղքումը չկայանա, և գինը նորից իջնի։
Ռիսկերի կառավարումը և հարակից գործոնները
Դրոշակի ցլային կամ արջային մոդելներով առևտուրը պահանջում է ռիսկերի մանրակրկիտ կառավարում՝ կորուստների հավանականությունը նվազեցնելու և եկամուտն ավելացնելու համար։ Առևտրային պլանում ռիսկերի կառավարման խորհուրդների հավելումը կարող է ավելացնել եկամտաբեր գործարքների կնքման հնարավորությունները և միաժամանակ նվազեցնել գումար կորցնելու ռիսկերը։
- Ստոպ- լոս օրդերներ․ համոզվեք, որ ստոպ-լոս օրդերները տեղադրված են դրոշակային մոդելի սահմաններից դուրս։ Տեղադրեք արջային դրոշակը թրենդի վերևի գծի վրա, իսկ ցլային դրոշակը՝ թրենդի ներքևի գծի տակ։ Ստոպ- լոս օրդերների մակարդակները պետք է փոխել՝ ըստ շուկայական հանգամանքների և վոլատիլության։
- Ծավալի վերաբերյալ հաստատում․ ստուգեք ճեղքումները ավելացած ծավալի օգնությամբ։ Ճեղքման ուժը հաստատվում է բարձր ծավալով, որը նվազեցնում է կեղծ ազդանշանների հավանականությունը։ Ցածր ծավալով ճեղքումները նվազ վստահություն են ներշնչում և կարող են վկայել շրջադարձերի մասին։
- Շուկայական պայմաններ․ Ուշադրություն դարձրեք ընդլայնված տնտեսական տվյալներին և շուկայական միտումներին։ Դրոշակային առևտրային մոդելներն առավել արդյունավետ են թրենդային շուկաներում։ Բարդ և անկայուն իրավիճակներում խուսափեք դրոշակներով առևտուր անելուց, քանի որ ճեղքումները կարող են նվազ հուսալի լինել։
- Այլ ցուցիչներ․ Բազմակի հաստատումներն ավելի հուսալի են դարձնում առևտրային ընտրությունը։ Մոդելի ուժը և հնարավոր ճեղքումը հաստատելու համար օգտագործեք լրացուցիչ տեխնիկական ցուցիչներ, ինչպիսիք են շարժվող միջինը, RSI կամ MACD-ը։
- Ադապտացում․ միշտ ուսումնասիրեք Ձեր գործարքները և ադապտացրեք Ձեր պլանները՝ ըստ դրանց արդյունքների և շուկայի ազդանշանների։ Առևտուրը բարելավելու համար օգտակար են թե հաջող, թե անհաջող գործարքների օրինակերը։
Առաջադեմ հայեցակարգեր
Դրոշակի առավել առաջադեմ մոդելներով առևտուր կատարելու համար պետք է շատ բան իմանալ տեխնիկական վերլուծության մասին։
Թրեյդերները դիտարկում են բազմաթիվ թայմ-ֆրեյմներ և իրականացնում են ծավալների բարդ վերլուծություն, որպեսզի ստուգեն մոդելները և համոզվեն, որ դրանք համապատասխանում են առավել խոշոր թրենդներին։ Առաջադեմ տեխնիկական վերլուծությունն օգնում է բացահայտել դրոշակի անհաջող ձևերը և տարբերել դրոշակի մոդելները դրոշից։
Դրոշակի անհաջող ձևերը
Դրոշակի անհաջող ձևերը թրեյդինգում կարող են հիասթափեցնել, և դրանց հետ աշխատելը բարդ է։ Դրանք լինում են, երբ դրոշակաձև գծապատկերային մոդելի ակնկալվող ճեղքումը տեղի չի ունենում այնպես, ինչպես ծրագրված էր, ինչը կարող է նշանակել կորուստներ կամ բաց թողնված հնարավորություններ։ Դրոշակաձև անհաջող մոդելների ձևավորման պատճառները սրանք են․
Սովորական խնդիրներից մեկն է ճեղքումը հաստատելու համար անբավարար ծավալը։ Եթե Դուք ցանկանում եք համոզված լինել, որ դրոշակաձև մոդելները կշարունակվեն, պետք է նկատվի առևտրային թրաֆիկի մեծ աճ։ Առանց ճեղքումն ուղեկցող մեծ ծավալի՝ ազդանշանը չի վկայում շուկայի այնպիսի ակտիվության մասին, որն անհրաժեշտ է գնի շարժումն աջակցելու համար, ինչը հաճախ հանգեցնում է կեղծ ազդանշանների։
Դրոշակային անհաջող մոդելները նաև կարող են լինել կեղծ ճեղքումների հետևանք։ Դա տեղի է ունենում, երբ գինը արագ դուրս է գալիս դրոշակի գծերի սահմաններից, բայց չի շարունակում շարժվել այդ ուղղությամբ։ Կեղծ ճեղքումները կարող են տեղի ունենալ, երբ շուկան մանիպուլացնում են, երբ արագ հայտնվում են կարևոր նորություններ կամ երբ չկա գնումների կամ վաճառքի բավարար կանոնավոր ճնշում։
Բացի դրանից, իրար հետ չհամընկնող տեխնիկական նշանները կարող են նվազեցնել դրոշակային ձևի հուսալիությունը։ Ոչ միանշանակ ազդանշանների հիման վրա առևտրից խուսափելու համար թրեյդերները պետք է ուշադիր ուսումնասիրեն տեխնիկական գործոնների ընդհանուր պատկերը ու դրանց հնարավոր համադրությունը այլ գծապատկերային մոդելների հետ։
Դրոշակաձև մոդելերը նաև կարող են լինել սխալ, երբ փոխվում է շուկայի տրամադրությունը։ Անսպասելի տնտեսական փոփոխությունները, նորություններն ու գլոբալ իրադարձությունները ազդում են շուկայի վրա և փոխում դրա վարքագիծը, ինչի արդյունքում մոդելն անհաջող է լինում։
Ավելին, մոդելների նույնականացման հարցում սխալները կամ դրոշակների ձևավորման չափից վաղաժամ կանխատեսումը կարող են հանգեցնել անհաջողության։ Թրեյդերները պետք է կարողանան տարբերել դրոշակները մյուս նմանատիպ մոդելներից, ինչպիսիք են դրոշները կամ եռանկյունիները՝ կեղծ ազդանշաններին չվստահելու համար։
Դրոշակաձև և դրոշաձև մոդելներ
Տեխնիկական վերլուծության մեջ գործածվում են դրոշակի և դրոշի մոդելները, որոնք ցույց են տալիս, որ գները կարող են շարունակել շարժումը կարճատև դադարից հետո։ Չնայած այս մոդելներն ունեն որոշ ընդհանուր գծեր, դրանք ունեն նաև առանձնահատկություններ, որոնց մասին գնորդները պետք է իմանան։
Դրոշակները սովորաբար ձևավորվում են հավասարասրուն եռանկյունու տեսքով՝ գնի կտրուկ փոփոխությունից հետո։ Երբ թրենդի գծերն իրար են միանում, դրանք ձևավորում են այնպիսի ձև, որը ցույց է տալիս կոնսոլիդացիայի կարճ ժամանակահատված։ Միևնույն ժամանակ դրոշի մոդելներն ավելի շատ նման են թրենդի զուգահեռ գծերի ներսում ուղղանկյուն կոնսոլիդացիաների։
Դրոշները հիմնականում հանդիպում են գների աճի ժամանակ։ Դրոշակները կարող են հայտնվել թե աճող, թե նվազող թրենդների դեպքում, մինչդեռ դրոշները, հիմնականում, հայտնվում են աճող թրենդների ժամանակ։ Թրենդների ուղղություններում նման փոփոխությունն ազդում է այն բանի վրա, թե ինչպես են թրեյդերները հասկանում այս մոդելները և արձագանքում դրանց տվյալ պահին։
Դրոշները սովորաբար ավելի երկար են տևում, քան դրոշակները, բայց դրոշակները կարող են պահպանվել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Ի տարբերություն դրոշների, որտեղ գները կարող են ավել դանդաղ շարժվել, կայունացման այս ավելի կարճ ժամանակահատվածը հաճախ հանգեցնում է ավելի սրընթաց և կտրուկ ճեղքումների։
Այսպիսով, դրոշակի և դրոշի մոդելների միջև տարբերությունների ընկալումը հնարավորություն է տալիս թրեյդերներին ճանաչել տարբեր գնային հնարավորությունները և կայացնել ճիշտ առևտրային որոշումներ։
Ամփոփում
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ դրոշակային մոդելների նույնականացումը կարող է զգալիորեն կատարելագործել թրեյդերի ունակությունը՝ հայտնաբերել շուկայականան փոփոխությունները և օգտվել դրանցից։
Դրոշակային մոդելներով հաջող առևտրի համար անհրաժեշտ է մանրակրկտորեն հաշվի առնել ծավալը, հաստատման ցուցիչները և ռիսկերի կառավարման մարտավարությունը, օրինակ ստոպ- լոս օրդերները։ Այս մոդելների նրբությունները հասկանալու համար անհրաժեշտ է տեխնիկական հետազոտությունները համադրել առավել մասշտաբային շուկայական գործոնների հետ և մշտապես կատարելագործել առևտրային մոտեցումները՝ փորձի և նոր գիտելիքների միջոցով։
Թրեյդերները, ուսումնասիրելով այդ գաղափարները, կարող են բարելավել որոշումների կայացման պրոցեսը և բարձրացնել ընդհանուր եկամտաբերությունը տարբեր շուկայական սցենարների դեպքում։
ՀՏՀ
Ի՞նչ է իրենից ներկայացնում Դրոշակ գծապատկերային մոդելը
Դրոշակը շարունակականության մոդել է, որը ձևավորվում է գծապատկերի վրա գների կտրուկ շարժումից հետո։ Դրան բնորոշ են թրենդի միացող գծերը, և այն սովորաբար ուղեկցվում է ճեղքումով։
Որքանո՞վ է կարևոր դրոշակային մոդելը
Դրոշակային մոդելը կարևոր է նրանով, որ թրեյդերներին հնարավորություն է տալիս կայացնել ավելի կշռադատված առևտրային որոշումներ և օգնում է նրանց գտնել շարունակության հնարավոր կետերը։
Ինչպե՞ս է աշխատում դրոշակային գծապատկերը
Խոշոր գնային շարժումից հետո դրոշակային մոդելը կոնսոլիդացնում է գինը թրենդի իջնող գծերի ներսում, ազդարարելով դադարի մասին՝ նախկին ուղղությամբ թրենդի շարունակվելուց առաջ։
Որո՞նք են Դրոշակային մոդելի առանցքային առանձնահատկությունները
Առանցքային ասպեկտներ են գնի կտրուկ սկզբնական շարժումը (դրոշակաձող), կարճ, կոնսոլիդացիայի կարճ ու սիմետրիկ փուլը՝ թրենդի իջնող գծերով, և ճեղքումը սկզբնական թրենդի ուղղությամբ։
Կարո՞ղ է արդյոք դրոշակային մոդելը ձևավորվել աճող, նվազող կամ կողային շարժման ժամանակ։
Դրոշակային մոդելը սովորաբար ձևավորվում է վերելքի կամ անկման, այլ ոչ թե կողային շարժման դեպքում։
Որո՞նք են դրոշակային մոդելների տեսակները։
Դրոշակային մոդելները բաժանվում են երկու տեսակի՝ ցլային դրոշակներ, որոնք առաջանում են աճող թրենդների ժամանակ, և արջային դրոշակներ, որոնք առաջանում են իջնող թրենդների ժամանակ։
Ինչպե՞ս է պետք առևտուր անել դրոշակային մոդելով։
Դրոշակի մոդելով առևտրի համար իդեալական մարտավարություն է սպասել սկզբնական թրենդի ուղղությամբ ճեղքմանը, որից հետո միայն սկսել առևտուր ռիսկերի պատշաճ կառավարումով։
Ինչպե՞ս առևտուր անել ցլային դրոշակի մոդելով։
Երբ գինը բարձրանում է ցլային դրոշակի թրենդի վերևի գծից, բացեք երկար դիրք՝ ստոպ- լոսսը տեղադրելով մոդելից ներքև։
Ինչպե՞ս առևտուր անել արջային դրոշակի մոդելով։
Այն բանից հետո, երբ գինը ճեղքի արջային դրոշակի թրենդի ներքևի գիծը, բացեք կարճ դիրք՝ տեղադրելով ստոպ-լոսսը մոդելից վերև։
Ի՞նչ ցուցիչ է ցանկալի գործածել դրոշակային մոդելով առևտրի համար։
Դրոշակային մոդելներով առևտրի ժամանակ կարևոր է ծավալը, քանի որ ճեղքմանը հաջորդում է ծավալի զգալի աճը։
Ճշգրտության ի՞նչ աստիճան ունի դրոշակային մոդելը։
Դրոշակային մոդելները կարող են լինել ոչ ճշգրիտ, բայց եթե դրանք հաստատված են տեխնիկական վերլուծության մյուս գործիքներով, ապա սովորաբար շարունակականության հավաստի մոդելներ են համարվում։
Որքանո՞վ են հուսալի դրոշակային մոդելները։
Դրոշակային մոդելները արժանի են վստահության, երբ ուղեկցվում են մեծ ծավալով և այլ տեխնիկական ցուցիչներով, բայց դրանք պետք է կիրառել վերլուծության մյուս տեսակների հետ միասին։
Ինչպե՞ս տարբերել դրոշակը սիմետրիկ եռանկյունուց։
Դրոշակային մոդելն առաջանում է գների կտրուկ փոփոխությունից հետո, այն սովորաբար չափերով ավելի փոքր է, և տևողությամբ՝ ավելի կարճ։ Մյուս կողմից էլ, սիմետրիկ եռանկյունու մոդելն առաջանում է ավելի երկարատև ժամանակահատվածում և համարվում է ոչ այնքան միանշանակ մոդել։
Հրաժարում պատասխանատվությունից․ պարունակում է երրորդ անձանց տեսակետներ։ Չի հանդիսանում ֆինանսական խորհրդատվություն։