Web3-ով առաջնորդվող Fastex էկոհամակարգն այս օրերին մասնակցում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայացող Consensus 2023 համաժողովին` ներկայացնելով ընկերության ձեռքբերումները և գրանցած հաջողությունները: Համաժողովը մեկ հարկի տակ է միավորել ոլորտի առաջատար գործիչներին, փորձագետներին և կրիպտո էնտուզիաստներին:
Fastex էկոհամակարգի գլխավոր առանձնահատկությունը Fastex Chain-ն է (Բահամուտ chain), որի հիմքում ընկած է իր տեսակի մեջ եզակի PoSA կոնսենսուս մեխանիզմը:
Consensus 2023 համաժողովի շրջանակում Fastex-ը ներկայանում է վավերացնողների ծրագրով, որը ցանցի մասնակիցներին հնարավորություն է տալիս ապահովել Fastex Chain-ի (Բահամուտ chain) բնականոն և անխափան աշխատանքը:
Բացի իր տեխնոլոգիական բազում լուծումներից` Fastex-ն օգտատերերին առաջարկում է կրիպտոաշխարհը բացահայտելու արագ, պարզ և ապահով փորձառություն:
Fastex-ի մասնակցությունը Consensus 2023-ին տպավորիչ ձեռքբերում է Web3 ոլորտում նոր հաջողություններին ընդառաջ: