2023 թվականի հունիսի 1-ից Հոնկոնգն սկսում է վիրտուալ ակտիվների կարգավորման նոր ռեժիմ, որի կանոնները թույլ կտան կրիպտոարժույթի փոխանակման ընկերություններին առաջարկել իրենց առևտրային ծառայությունները ձեռնարկություններին և անհատներին՝ հիմնվելով իրենց լիցենզիայի վրա:
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ Fastex-ը պատրաստվում է սկսել կրիպտոարժույթի փոխանակման Հոնկոնգի լիցենզիայի ձեռքբերման գործընթացը։
Մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը կանոնակարգման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու վրա, որպեսզի կանխենք ցանկացած տեսակի խարդախություն ու անօրինական գործողություն, և ձեռնարկում ենք բոլոր միջոցները՝ առավելագույն համապատասխանությունն ապահովելու համար: Որպես առաջադեմ էկոհամակարգ՝ Fastex-ն ընդլայնվում է և գնում նոր ու արտասովոր քայլերի, որպեսզի ներկա լինի յուրաքանչյուր շուկայում՝ մնալով հավատարիմ, նվիրված և մրցունակ:
Հոնկոնգը վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASP) համար կարգավորող ռեժիմի ներդրման հարցում համաշխարհային առաջատար է: Կարգավորման այս քայլը հիմք կհանդիսանա արտերկրի շուկայի հետ ապագա համագործակցությունը հնարավոր դարձնելու և հեշտացնելու համար:
Նոր կարգավորող ռեժիմ
Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASP) լիցենզավորման նոր ռեժիմի համաձայն՝ ցանկացած անձ, որը ցանկանում է իրականացնել «վիրտուալ ակտիվների ծառայություն» մատուցող բիզնես, պետք է վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողի լիցենզիա ստանա Արժեթղթերի և ֆյուչերսային հանձնաժողովից (SFC):
Այս համատեքստում «վիրտուալ ակտիվների ծառայությունը» սահմանվում է որպես վիրտուալ ակտիվների փոխանակման ընկերության գործունեություն, այսինքն՝ ծառայություններ մատուցում էլեկտրոնային միջոցներով, որոնց օգնությամբ ծառայությունից օգտվողները պարտադիր գործարքներ կիրականացնեն վիրտուալ ակտիվներ գնելու համար, կառաջարկեն վիրտուալ ակտիվների վաճառք՝ գումարի կամ ցանկացած այլ տեսակի վիրտուալ ակտիվի դիմաց և որտեղ նման ծառայություններ մատուցելիս հաճախորդների գումարը կամ վիրտուալ ակտիվները կլինեն ծառայություն մատուցողի ուղղակի կամ անուղղակի տիրապետման տակ։
Լիցենզավորման նոր ռեժիմի համաձայն՝ SFC-ն վիրտուալ ակտիվների ծառայության մատուցողի (VASP) լիցենզիա կտրամադրի միայն տեղական ընկերություններին, որոնց մշտական գործունեության վայրը Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում է, կամ ոչ Հոնկոնգյան ընկերություններին, որոնք գրանցված են Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում: Վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցող յուրաքանչյուր հայտատու պետք է ունենա առնվազն երկու պատասխանատու աշխատակից, որոնք կստանձնեն լիցենզավորված վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողի գործունեությունը վերահսկելու ընդհանուր պատասխանատվությունը: Բացի այդ, անհատները նույնպես կարող են դիմել՝ լիցենզավորված վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողի անունից վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցելու նպատակով լիցենզավորված ներկայացուցիչ դառնալու համար։
Վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողի լիցենզիա տրամադրելու հարցը քննարկելիս SFC-ն պետք է համոզվի, որ հայտատուն, նրա պատասխանատու աշխատակիցները և լիցենզավորված ներկայացուցիչները համապատասխան և պատշաճ անձինք են: SFC-ն հաշվի կառնի այնպիսի գործոններ, ինչպիսիք են հայտատուի ֆինանսական կարգավիճակը կամ վճարունակությունը, կրթությունը և որակավորումը, փորձն ու հեղինակությունը, բնույթը, հուսալիությունը, ֆինանսական ամբողջականությունը, ինչպես նաև այն, թե արդյոք առկա է ՓԼ-ի հետ կապված դատվածությունների մասին որևէ արձանագրություն։
Վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողի լիցենզիա տրամադրելու համար SFC-ն կարող է նաև որոշակի պայմաններ սահմանել: Դրանք կարող են ներառել վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողից պահանջելը ունենալ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, ռիսկերի կառավարման բավարար քաղաքականություն և ընթացակարգեր, հաճախորդի ակտիվների պատշաճ պահպանում, վիրտուալ ակտիվների լիսթինգի և առևտրի համապատասխան քաղաքականություն, պատշաճ ֆինանսական հաշվետվություններ և բացահայտումներ, ինչպես նաև շուկայի շահարկիչ և չարաշահող գործողությունները և շահերի բախումը կանխելու մեխանիզմներ։