ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Կենտրոնացված բորսաներ (CEX-եր)
Վերջին տարիներին կրիպտոարժույթների ոլորտը մեծ ժողովրդականություն է վայելում։ Այնուամենայնիվ, կրիպտոարժույթներով թրեյդինգը մեծ ռիսկեր է պարունակում, և թրեյդերները պետք է լինեն լավ տեղեկացված շուկայի դինամիկայից։ Գները կարող են շատ հաճախ տատանվել՝ առաջացնելով անսպասելի ռիսկեր։ Բարձր ռիսկային գործոնը որոշ մարդկանց հետ է պահում կրիպտոարժույթներից, մինչդեռ մյուսներին չի խանգարում անկայունությունը, և նրանք ակտիվորեն մասնակցում են թրեյդինգին։
Թրեյդինգային հարթակները բաժանվում են երկու տեսակի․ կենտրոնացված բորսաներ (CEX) և ապակենտրոնացված բորսաներ (DEX)։
Ճիշտ բորսայի ընտրությունը կախված է Ձեր ներդրումային նպատակներից և ռիսկերի հանդուրժողականությունից։ Իմացեք ավելին կենտրոնացված և ապակենտրոնացված բորսաների միջև առկա տարբերությունների մասին։
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչ է կենտրոնացված բորսան, և ինչպես է այն աշխատում։ Այս բորսաները սովորական օգտատերերի շրջանում ամենասիրված բորսաներն են, քանի որ դրանք թվային արժույթներ գնելու հիմնական միջոցներն են, հատկապես կրիպտոյի նորեկ ներդրողների համար։
Կենտրոնացված բորսաների նկարագրություն (CEX-եր)
Կենտրոնացված կրիպտոարժույթների բորսան (CEX) հարթակ է, որը ծառայում է թվային արժույթների փոխանակման համար։ Այն գործարկվում է կենտրոնական հաստատության կողմից, որը հանդիսանում է միջնորդ կրիպտոարժույթի գնորդների և վաճառողների համար։ Այն կառավարվում է կենտրոնական կառավարման մարմնի կողմից, որը հաճախ հանդիսանում է այն հիմնադրած ընկերությունը։ Կենտրոնացված բորսան կրիպտոարժույթների թրեյդինգի առաջին տարբերակն է։
Ի սկզբանե, CEX-երը անանուն էին, և թրեյդերներից չէր պահանջվում բացահայտել իրենց ինքնությունը։ Բայց քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին օգտագործել այս բորսաները, իրավիճակը փոխվեց, երբ միջազգային ֆինանսական կանոնակարգողները սկսեցին անհանգստանալ բորսաների անանունության համար։ Այժմ թրեյդինգ կատարելիս՝ օգտատերերից պահանջվում է անցնել ինքնության հաստատում։ Կենտրոնացված բորսաներում հաճախ առկա է օրդերների բազմազանություն, որը ավելի լավ թրեյդինգի հնարավորություններ է ստեղծում։ Սահմանային օրդերները, ստոպ կորուստները, ստոպ սահմանաչափի օրդերները, մարժայի թրեյդինգը, բոլորը հասանելի են CEX-երում։ Բորսաների մեծ մասը իրենց ակտիվները պահում են սառը պահեստներում։ Այս դեպքում համացանցի հասանելիություն չկա, և իրերը պաշտպանված են գողությունից։
Կենտրոնացված բորսան օգտատերերի միջոցների կենտրոնական պահեստն է բորսայում: Սա հանգեցնում է սխեմայի ակնհայտ առավելությունների և թերությունների: Առավելությունները ներառում են հիմնականում կայքի երաշխիքները, գործարքի արագությունը, հուսալիությունը և տեխնիկական աջակցությունը: Այնուամենայնիվ, Ձեր գումարը ուրիշի ձեռքերում է, բոլոր գործարքները թափանցիկ են հարկաբյուջետային և կառավարական մարմինների համար, և միջազգային պատժամիջոցները պահպանվում են ըստ գտնվելու վայրի:
Ճիսուան Ճոուի կողմից անկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ օգտատերերը նախընտրում են CEX-երը՝ շնորհիվ իրենց ընդհանուր լավ փորձառության, հեշտությամբ սովորելու հնարավորությամբ և ցածր գործարքների վճարներով։ Գազի/ գործարքների բարձր վճարները DEX-ի մասնակիցների հիմնական մտահոգություններն են։
Կենտրոնացված բորսաների վերաբերյալ հատկանշական փաստ է այն, որ դրանք հեշտ է օգտագործել, հատկապես սկսնակների համար: Դրանք առաջարկում են օգտատերերի համար հարմար ինտերֆեյս և հաճախ հնարավորություն են տալիս օգտատերերին գնել կրիպտոարժույթ ֆիաթ արժույթով։ Այնուամենայնիվ, ապակենտրոնացված բորսաների (DEX-եր) ժողովրդավարությունն աճում է, և այն առաջարկում է շատ առավելություններ՝ չնայած այն հանգամանքաին, որ դրանք ավելի դժվար է օգտագործել։
Գործառական մոդել
CEX-երը բավականին հեշտ է օգտագործել։ Կենտրոնական բորսան պահպանում է թվային ակտիվները հաճախորդների անունից և հեշտացնում է թրեյդինգային մեխանիզմը՝ ստեղծելով պարզ պայմաններ։ Ահա, թե ինչպես է այն աշխատում․
Ցանկացած կենտրոնացված բորսա աշխատում է, ինչպես սովորական բանկ։ Ուստի, բանկում որևէ արժույթ գնելու համար, Դուք պետք է մի արժույթով դեպոզիտ կատարեք բանկային հաշվին և հետո միայն փոխարկեք այն մեկ այլ արժույթով։ Նույն սխեման կրկնվում է կրիպտոարժույթների դեպքում․ Դուք լիցքավորում եք Ձեր դեպոզիտը քարտով կամ կանխիկ գումարով առցանց կամ փոխանակման կետերում, այնուհետև գնում եք, վաճառում և փոխանակում:
Ապակենտրոնացված բորսաների դեպքում՝ գումարը մնում է բորսայում այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք կատարել ելքագրում։ CEX-երը մատուցում են նաև պահառության ծառայություններ ինչպես ֆիաթ գումարների, այնպես էլ կրիպտոարժույթների համար։ Եթե Դուք կատարում եք դեպոզիտ Ձեր հաշվին, բորսան ապահովում է դրա անվտանգությունը։ Այսպիսով Ձեր միջոցները գտնվում են պահառության մեջ։ Երբ գնում եք կրիպտոարժույթ, այն պահվում է բորսայի Ձեր դրամապանակում։ Մինչև Դուք չփոխանցեք այն Ձեր սեփական դրամապանակին, կրիպտոարժույթը կմնա բորսայի պահառության ներքո։
Հետևաբար, օգտատերերը չեն կարող անանուն կերպով թրեյդինգ կատարել կենտրոնացված բորսաներից։ Հաճախորդները պետք է անցնեն KYC անձնագրային ստուգում (Ճանաչիր քո հաճախորդին) և ուղարկեն փաստաթղթի լուսանկարները, ինչպես նաև անհրաժեշտ է սելֆի դրա հետ՝ անձը հաստատելու համար։ Այս գործընթացի ավարտից հետո Դուք կարող եք ազատ կերպով կատարել թրեյդինգ։ Անձնագրի միջոցով օգտատերերը կարող են վերականգնել իրենց դրամապանակների հասանելիությունը, եթե կորցրել են գաղտնաբառը։
Ինչպես ավանդական ֆինանսների դեպքում, որտեղ կան ստեղծող վճարներ (maker fees) և ստացող վճարներ (taker fees), կրիպտո թրեյդինգն ունի նաև գործարքների վճարներ։ Գործարքի վճարները կենտրոնացված բորսաների եկամտի հիմնական աղբյուրն են և կարող են տարբերվել՝ կախված բորսաներից և թրեյդի տեսակներից (սփոթ կամ մարժա)։ Որպես քլիրինգային կոնտրագենտ՝ CEX-ն օգնում է պաշտպանել օգտատերերի գաղտնիությունը /անձնական տվյալները՝ պատվերները համապատասխանեցնելով պատվերների գրքույկին։ Տեխնիկապես օգտատերերը գնում են կրիպտոարժույթ այլ օգտատերերից։ Այնուամենայնիվ, օգտատերերի ինքնությունը պաշտպանելու համար՝ գործարքն իրականացվում է բորսայի անունից, այլ ոչ թե օգտատիրոջ։
Կենտրոնական կրիպտոարժույթների բորսաների հիմնական առավելությունները
Կենտրոնացված կրիպտո բորսաները ունեն մի շարք առավելություններ, և հենց դա է պատճառը, որ դրանք վայելում են մեծ ժողովրդականություն։ Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը․
Օգտատերերի համար հարմար ինտերֆեյս
Կենտրոնական բորսաներն առաջարկում են մի շարք առավելություններ իրենց օգտատերերին, որոնցից մեկը օգտատերերի համար հարմար ինտերֆեյսն է։ Այս հարթակները հիմնականում նախագծված են հասկանալի ձևով, ինչը հնարավորություն է տալիս նոր և փորձառու օգտատերերին հեշտությամբ կատարել նավիգացիա, դեպոզիտ և իրենց միջոցների ելքագրում։
Իրացվելիություն
Ի տարբերություն ապակենտրոնացված բորսաների (DEX)՝ կենտրոնացված բորսաներն ունեն ավելի մեծ իրացվելիություն։ Իրացվելիությունն ամենակարևոր պայմաններից մեկն է այն թրեյդերների համար, որոնք ցանկանում են կատարել արագ գործարքներ՝ փոքր անկայունությամբ։ Այն թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ գնել կամ վաճառել ակտիվներ՝ առանց դրանց շուկայական արժեքը փոխելու: Որքան ավելի իրացվելի է բորսան, այնքան ավելի հեշտ է վաճառել ակտիվը՝ առանց դրա արժեքը նվազեցնելու:
Կրիպտոարժույթների լայն տեսականի
Կենտրոնական բորսաները սովորաբար առաջարկում են կրիպտոարժույթների ավելի լայն տեսականի թրեյդինգի համար, քան ապակենտրոնացված բորսաները։ Նրանց առաջարկած լայն ընտրությունը շահավետ է նրանց համար, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսական ակտիվները: Շատ բորսաներ առաջարկում են պրոդուկտների և ծառայությունների լայն տեսականի մեկ տեղում, ինչն ավելի է հեշտացնում ակտիվների կառավարումը օգտատերերի համար։ Սա կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ունեցվածքը, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպես դա անել արդյունավետ կերպով:
Ծանոթացեք կրիպտոարժույթների պորտֆոլիոյի դիվերսիֆիկացման մեր ուղեցույցի հետ։
Աջակցություն և պաշտպանություն
Կենտրոնացված բորսաներն ապահովում են աջակցություն և պաշտպանություն, ինչը չափազանց կարևոր է ոչ այդքան փորձառու թրեյդերների համար, և կարող է օգտակար լինել հաքերական հարձակումների և անվտանգության խախտումների ցանկացած դեպք ճանաչելու հարցում։
Նրանք կարող են ապահով կերպով թրեյդինգ կատարել՝ իմանալով, որ իրենց միջոցների անվտանգությունն ապահովված է։ Հարկ է նաև նշել, որ հաքերային հարձակման և միջոցների գողության դեպքում, շատ բորսաներ երաշխավորում են կորուստների փոխհատուցում։ Ըստ այդմ, կենտրոնացված բորսաները պահում են իրենց հաճախորդների դրամապանակների անձնական բանալիները, ինչը արժութային անվտանգ փոխանցումների կարևոր բաղադրիչն է:
Կանոնակարգում և պաշտպանություն
Շատ կենտրոնացված բորսաներ ունեն կանոնակարգող խիստ համակարգեր։ Այստեղ կանոնակարգիչ լանդշաֆտը շատ դինամիկ է, և կրիպտո տարածքում մշտապես հայտնվում են նոր կանոնակարգեր։ Սա կենսական տարր է, որը գրավում է ներդրողներին, որոնք պահանջում են կանոնակարգման որոշակի մակարդակ՝ կրիպտոարժույթների հետ աշխատելիս։ Կենտրոնացված բորսաները հիմնականում պահանջում են հարթակի օգտատերերից անցնել «Ճանաչիր քո հաճախորդին» (KYC) գործընթացը՝ որպես կանոնակարգող պահանջ՝ օգտատերերի ինքնությունը վերիֆիկացնելու և անօրինական գործողությունները, ինչպիսիք են՝ փողերի լվացումը և հաքերային հարձակումները կանխելու նպատակով։
Կենտրոնացված կրիպտոարժույթների բորսաների հիմնական թերությունները
Ցավոք, կենտրոնացված բորսաներն ունեն նաև մի շարք թերություններ։ Դրանք չափազանց կրիտիկական թերություններ չեն, սակայն դրանց իմացությունը կարևոր է։
Դրամապանակների կառավարում
Օգտատերերը չեն կարող կառավարել իրենց կրիպտոարժույթների դրամապանակները, ինչը կենտրոնացված բորսաների օգտագործման ամենամեծ թերություններից մեկն է։ Սա նշանակում է, որ թրեյդերները չեն կարողանում ուղղակիորեն մուտք գործել իրենց ակտիվներ, ինչը կարող է հանգեցնել մեծ կորուստների և հանկարծակի խափանումների: Կենտրոնացված բորսաներն իրավասու են սառեցնել կամ բռնագրավել Ձեր գումարը ցանկացած ժամանակ, քանի որ դրանք ունեն Ձեր դրամապանակի անձնական բանալիները։ Արդյունքում, բորսան պարզապես իր ձեռքն է վերցնում Ձեր գումարի կառավարումը։
Խիստ կանոնակարգեր
Մեկ այլ թերություն այն է, որ շատ կենտրոնացված բորսաներ վերահսկվում են կանոնակարգող կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հերթին կառավարվում են կանոնակարգող մարմինների կողմից։ Կանոնակարգող մարմիննեըը սովորաբար իրավասու են կիրառել խիստ սահմանափակումներ, ինչպիսիք են լիցենզավորման նոր պահանջները և հարթակների համապատասխանության կանոնները, և սա կարող է երբեմն սահմանափակել որոշակի թոքեններին աջակցելու և իրավասության որոշակի շրջանում գտնվող օգտատերերին սպասարկելու նրանց կարողությունները։
Շահերի բախում
Ծառայությունների բացակայությունը կարող է հանգեցնել շահերի բախման բորսայի սեփականատերերի և օգտատերերի միջև, քանի որ նրանց որոշումները կայացվում են շահույթը առավելագույնի հասցնելու նպատակով։ Սպառողների հաշվին իրենց շահույթն ավելացնելու համար՝ շատ կենտրոնացված բորսաներ կարող են դիմել ոչ էթիկական մարտավարության, ներառյալ շուկայական տվյալների կեղծումը, ինչը վատ ազդեցություն կարող է ունենալ օգտատերերի փորձառության վրա:
Գործարքների վճարներ
Գործարքների արժեքը կենտրոնացված բորսաների հետ կապված մեկ այլ խնդիր է։ Բոլոր օրդերները, անկախ նրանցից՝ նրանք գնում են, թե վաճառում, ներառում են գործարքների վճարներ։ Վճարված միջնորդավճարների ընդհանուր գումարը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն աճել, չնայած այն հանգամանքին, որ դրանք հաճախ փոքր գումարներ են:
Հայտնի CEX-ների օրինակներ
Հուսալի և անկողմնակալ հարթակների ընտրությունը հնարավորություն կտա Ձեզ օգտվել կենտրոնացված բորսաների բոլոր առավելություններից՝ միաժամանակ խուսափելով արգելքների և հաքերային հարձակումների վտանգներից։ Հետևեք ներկայացված կրիպտոարժույթի բորսաներին.
Fastex Exchange
Fastex Exchange-ը Fastex էկոհամակարգի մի մասն է, որն առաջարկում է բազմաթիվ կրիպտոարժույթներ և ֆիաթ արժույթներ իր պարզ և արդյունավետ հարթակում։ Այստեղ հնարավոր է թրեյդինգ կատարել այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են՝ սահմանաչափը, ստոպ-սահմանաչափը, շուկան, ստոպ-շուկան և թրեյդինգ API-ը։ Ավելի մեծ հարմարավետության համար՝ հարթակն առաջարկում է գործիքներ շուկայի վերլուծության և մոնիտորինգի համար։ Fastex հարթակը նախատեսված է տարբեր կարիքներ բավարարելու համար՝ առաջարկելով թրեյդինգի բազմազան տարբերակներ։
Առաջարկելով թափանցիկ և անվտանգ թրեյդինգ հարթակ՝ Fastex Exchange-ն օգտագործում է անվտանգային ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են բազմագործոն նույնականացումը և SSL կոդավորումը՝ միջոցների և տվյալների անվտանգությունն ապահովելու համար։ Fastex Exchange-ը նախնական թույլտվություններ է ստացել Դուբայի (ԱՄԷ) VARA-ից և այժմ պատրաստվում է ստանալ Հոնկոնգի VATP լիցենզիա։ Ավելին, ունենալով լիտվական լիցենզիա՝ այն հանդիսանում է վիրտուալ արժույթի բորսայի օպերատոր և դեպոզիտարիայի վիրտուալ արժույթի դրամապանակի օպերատոր:
Bitget
Bitget Exchange-ը տրամադրում է թրեյդինգային հնարավորություններ ավելի քան 20 միլիոն օգտատերերի 100 երկրներից: 24 ժամվա ընթացքում առևտրաշրջանառությունը կազմում է 1 միլիարդ դոլար, իսկ բորսայի հաստատված պահուստները գնահատվում են 1,7 միլիարդ դոլար: Բորսան ունի ամենաշահավետ թրեյդինգային պայմանները ամբողջ կրիպտո շուկայում, քանի որ տեղում միջնորդավճարը կազմում է 0.1%։
Bitget մշակել է ապակենտրոնացված բազմաշղթա դրամապանակ, որն աշխատում է ավելի քան 80 ցանցերով։ Բորսան առաջարկում է Converter, Copy Trading և Grid Trading որպես այլընտրանքային գործիքներ: Ի լրումն այս ամենին՝ թվային լուսանկարների սիրահարների համար դրամապանակի էկոհամակարգն ունի NFT շուկա:
MATBEA
2013 թվականին իր մեկնարկից հետո MATBEA-ն աճել է և դարձել է խոշոր խաղացող թվային արժույթների աշխարհում։ Այն օգտատերերին տրամադրում է հասանելիություն մի շարք հանրաճանաչ կրիպտոարժույթների թրեյդինգ հարթակներին։ MATBEA-ում Դուք կարող եք թրեյդինգ կատարել կրիպտոարժույթների լայն տեսականիով, ներառյալ՝ Tether, Litecoin, Monero, Ethereum և Bitcoin։ Սա թույլ է տալիս լիցքավորել Ձեր հաշվեկշիռը ցանկացած համապատասխան արժույթով ՝ առանց միջնորդավճարի:
MATBEA-ում Դուք կարող եք թրեյդինգ կատարել կրիպտոարժույթներով, համալրել Ձեր դեպոզիտը և ելքագրել միջոցներ P2P առևտրականների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս օգտատերերին ինքնուրույն ընտրել միջնորդավճարների պայմանները, ինչպես նաև գործարքների նվազագույն և առավելագույն չափերը:
Նաև մեծ թվով գործարքներ կատարող հաճախորդների հարմարության համար՝ MATBEA-ն ունի զանգվածային վճարման գործառույթ՝ տարբեր ռեկվիզիտներով միջոցների ելքագրում մեկ հավելվածում:
BYBIT
Թրեյդինգ հարթակը, որը ստեղծվել է 2018 թվականին, սփոթ թրեյդինգային ծավալներով լավագույն 20 հարթակներից մեկն է և ածանցյալ գործիքների առաջատար եռյակում է։
Թրեյդինգ հարթակն ունի լայն գործառականություն, որը հնարավորություն է տալիս իրականացնել սթեյքինգ կրիպտոարժույթներով, գնել ոչ փոխարկելի թոքեններ իր սեփական NFT շուկայում, կատարել սփոթ, ֆյուչերս և P2P թրեյդինգ, ինչպես նաև գնել, վաճառել և փոխանակել տարբեր կրիպտոարժույթներ և ֆիաթ գումարներ։
Բորսան ունի իրացվելիության բավականին բարձր գործակից, որը երաշխավորում է գործարքների ճշգրտությունը և նվազագույնի է հասցնում սայթաքելու հավանականությունը: Միևնույն ժամանակ, BYBIT-ը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում գնել կրիպտոարժույթ ֆիաթով բանկային քարտի միջոցով:
Եզրակացություն
Կենտրոնացված բորսաները կրիպտոարժույթների ոլորտ մուտք գործելու ամենապարզ միջոցն են։ Դրանք հնարավորություն են տալիս գնել կրիպտոարժույթ ֆիաթի միջոցով և տրամադրում են աջակցություն սկսնակներին։
Ցանկացած դեպքում կարևոր է հիշել, որ կրիպտոարժույթները չափազանց անկանխատեսելի և ռիսկային ներդրումներ են, և այս շուկայում պարտվողները գրեթե միշտ ավելի շատ են, քան հաղթողները։
Խորհուրդ է տրվում մեծ գումարներ չպահել կենտրոնացված բորսաներում, քանի որ դրանք հիմնականում ստեղծված են թրեյդինգ կատարելու նպատակով։ Այսպիսով, թրեյդերները ենթարկվում են իրենց հաշիվները սառեցնելու վտանգի, երբ օգտագործում են որևէ հայտնի կամ անհայտ բորսա:
Հրաժարում․ ներառում է երրորդ կողմի կարծիքներ։ Չի հանդիսանում ֆինանսական խորհրդատվություն։