Fastex-ը ներկայացնում է առաջին NFT խանութը ԱՄԷ-ի և Մերձավոր Արևելքի տարածքում: Իր տեսակի մեջ եզակի NFT սրահի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ Mall of the Emirates առևտրի կենտրոնում:
ftNFT խանութն առաջարկում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք եք NFT-ների գործարկման, գնման և վաճառքի հնարավորությունները, որոնք նախկինում չեն եղել: Խանութ-սրահի այցելուները տեղում կարող են ծանոթանալ արվեստի նմուշների, ինչպես նաև ստեղծել իրենց եռաչափ ավատարները՝ պրոֆեսիոնալ 3D սքաների օգնությամբ: Խանութի բացմանը կլինի բացառիկ հնարավորություն անձամբ հանդիպել NFT արտիստների հետ և ծանոթանալ նրանց աշխատանքներին: Այցելուների ցանկում կլինի ԱՄԷ-ի առաջին NFT արտիստ Ամրիթա Սեթհին, ով Voice Note Art-ի միջոցով ստեղծել է յուրօրինակ ոճ՝ արվեստի վիրտուալ նմուշները տեղափոխելով իրական աշխարհ և հակառակը:
ftNFT խանութ-սրահի բացման շրջանակում կներկայացվի նաև AKNEYE՝ աչքի ձև ունեցող ձեռագործ քանդակների շարքը, ինչպես նաև Chiko & Roko խաղալիքների բացառիկ հավաքածուն:
Սրահում ցուցադրվող արվեստի բոլոր նմուշները հնարավորություն են տալիս սուզվել յուրօրինակ վիրտուալ աշխարհի մեջ՝ ստանալով աներևակայելի զգացողություններ:
ftNFT խանութ-սրահն իր հետ բերում է վիրտուալ տիրույթից իրական աշխարհ տեղափոխվելու նոր և տպավորիչ փորձառություն: Սա նոր հարթակ է՝ լի մետավերս տիրույթի անսահմանափակ հնարավորություններով, ինչպես նաև NFT-ի կիրառման նոր տարբերակներով:
Այս բացառիկ միջոցառմանը մասնակցելու համար ստեղծվել է հատուկ անցաթուղթ՝ անվճար NFT-ի տեսքով:
Առաջին ftNFT խանութ-սրահը կբացվի Mall of the Emirates-ում, որին կհաջորդի թվով երկրորդ խանութը՝ Dubai Mall-ում: ԱՄԷ-ի ամենաշքեղ առևտրի կենտրոններում մեր երկու խանութների բացումը հնարավորություն կտա յուրաքանչյուրին այցելել և ծանոթանալ մեր մարկետփլեյսի բոլոր առավելություններին: