Մարտի 9-ին Պարոնյան 16/2 հասցեում սկիզբ դրվեց Ֆասթեքսի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքին: Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում ելույթ ունեցան էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:
Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմեց Web1-ի, Web2-ի և Web3-ի և դրանց առանցքային հատկությունների մասին, անդրադարձ կատարեց Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) և նշեց, թե ինչ ուղղությամբ է ոլորտը զարգանում:
Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսեց Fastex Exchange-ի մասին: Նա մասնակիցներին ներկայացրեց կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) առանձնահատկությունները, ռազմավարությունները, ինչպես նաև հնարավոր խարդախություններն ու ռիսկերը: Ելույթին հաջորդեց բուռն և արդյունավետ հարց ու պատասխան:
Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն անդրադարձավ մետավերս տեխնոլոգիաների ներկա իրավիճակին և ապագա հեռանկարներին: Հարցին, թե ինչ արժեք կարող են ստեղծել վիրտուալ տիրույթներն ապագայում, նա պատասխանեց. «Կասկած չկա, որ վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է գրանցելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել այն նորագույն մետավերս հնարավորությունները, որոնք հասանելի են արդեն իսկ այսօր, և պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»:
Մասնակիցներն ունկնդրեցին խոսնակներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ձեռք բերեցին հիմքային գիտելիքներ և հնարավորություն ունեցան հաղորդակցվելու ոլորտի փորձագետների և էնտուզիաստների հետ: Եվ վերջում յուրաքանչյուրը ստացավ նվեր՝ 10FTN: Հանդիպումները լինելու են շարունակական՝ լավագույնի ակնկալիքով: