Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Fastex-ը Երևանում կանցկացնի Վեբ 3 տեխնոլոգիաներին նվիրված կարևոր միջոցառում՝ համախմբելով BetConstruct-ի և Fastex-ի բոլոր գործընկերին մեկ վայրում:
Այս միջոցառման նպատակն է մեր գործընկերներին ներկայացնելու Fastex էկոհամակարգը՝ խոսելով խաղային ոլորտում մեր կողմից առաջարկվող հնարավորությունների և ներդրվող տեխնոլոգիաների մասին:
Միջոցառման երկու օրերը հագեցած կլինեն պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն, թե ինչպես մեր կողմից ստեղծված բոլոր պրոդուկտները կարող են ինտեգրվել և հաջողությամբ կիրառվել iGaming-ում ամենատարբեր գործարքների իրականացման համար՝ BetConstruct-ի գործընկերների առաջ բացելով նոր դռներ:
Fastex-ը նաև ուրախ է հայտնել, որ շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի` Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի և մասնավոր վաճառքի առաջին փուլերին: BetConstruct-ի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել մեր թոքենը վերջին 10 օրերի ընթացքում, և այս միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու ևս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին:
Fastex-ը մեծ սիրով բոլորին սպասում է Հայաստանում՝ միասին անցկացնելու տարվա լավագույն հանդիպումը: