- Fastex Exchange-ի նվերների առաջարկը գործում է 2023 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 30-ը:
- Նվեր ստանալու համար՝ օգտատերերը պետք է կատարեն դեպոզիտ ցանկացած աջակցվող արժույթով և դեպոզիտ կատարած գումարը փոխանակեն կրիպտոարժույթով Fastex Exchange-ում մինչև 2023 թվականի մայիսի 30-ը։
- Յուրաքանչյուր օգտատեր կարող է օգտվել նվերների առաջարկից միայն մեկ անգամ։
- Նվերը կփոխանցվի օգտատիրոջ Fastex Exchange հաշվին պահանջվող գործարքը կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
- Նվերը կփոխանցվի վաուչերի կոդի տեսքով, որը բացառիկ է յուրաքանչյուր օգտատիրոջ համար և չի կարող փոխանցվել մեկ ուրիշին։
- Նվերը չի կարող փոխանակվել կանխիկ գումարով կամ որևէ այլ արժույթով։
- Նվերների առաջարկը հասանելի է բացառապես Fastex Exchange օգտատերերի համար։
- Fastex Exchange-ն իրավասու է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել սույն առաջարկը ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման:
- Fastex Exchange-ն իրավունք է վերապահում որակազրկել օգտատերերին տվյալ առաջարկին մասնակցելուց ցանկացած պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ խարդախ գործողություններով կամ Fastex Exchange-ի ծառայությունների մատուցման պայմանների խախտմամբ:
- Fastex Exchange-ի որոշումները՝ սույն առաջարկի հետ կապված ցանկացած հարցով, համարվում են վերջնական։
Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ սույն առաջարկի կամ Fastex Exchange-ի հետ կապված ցանկացած այլ թեմայով, խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման մեր թիմի հետ։
Շնորհակալություն ենք հայտնում Fastex Exchange-ն ընտրելու համար և ցանկանում եք ուրախ գնումներ։
Հարգանքներով, Fastex թիմ։