Fastex Exchange-ը հարթակի օգտատերերին առաջարկում է միանալ ռեֆերալ ծրագրին՝ հրավիրելով ընկերներին։ Հարթակում ցուցաբերած ակտիվության դիմաց օգտատերերը կստանան պարգևներ։
Ռեֆերալ ծրագրին միանալու համար անհրաժեշտ է․
- Մուտք գործել Fastex Exchange-ի Ձեր օգտահաշիվ կամ ստեղծել նորը
- Անցնել «Ռեֆերալ» բաժին
- Պատճենել հղումն ու կիսվել ընկերների հետ
- Կախված ծրագրին միացած անձանց քանակից՝ հնարավոր է վաստակել թրեյդինգի միջնոդավճարի մինչև 60%-ը
Ծրագրին հրավիրված օգտատերը պետք է․
- Գրանցվելիս օգտագործի Ձեր կողմից տրամադրված հղումը կամ կոդը
- Կատարի նվազագույնը 50 եվրոյի դեպոզիտ
- Ապահովի նվազագույնը 100 եվրոյի չափով spot թրեյդինգի շրջանառություն
Ռեֆերալ ծրագրին միացող օգտատերերի քանակային սահմանափակումներ չեն գործում։ Ռեֆերալ ծրագրի մասնակից հանդիսացող յուրաքանչյուր օգտատիրոջ կատարած թրեյդինգից Դուք կստանաք միջնորդավճարի վերադարձ։
Պարգևների տոկոսադրույքները կհաշվարկվեն՝ ըստ ռեֆերալ ծրագրի մասնակիցների քանակի և մակարդակի։
Ռեֆերալի մակարդակ |
Նվազագույն ռեֆերալների քանակ |
Միջնորդավճարի վերադարձի տոկոսադրույք |
Մակարդակ 0 |
0 |
20% |
Մակարդակ 1 |
5 |
25% |
Մակարդակ 2 |
15 |
30% |
Մակարդակ 3 |
25 |
40% |
Մակարդակ 4 |
40 |
50% |
Մակարդակ 5 |
60 |
60% |
- Պարգևի չափը կհաշվարկվի և կվճարվի գործարքների համար նախատեսված արժույթով։ Օրինակ՝ LTC/USDC կրիպտոզույգի դեպքում Ձեր պարգևը կփոխանցվի LTC կամ USDC արժույթներով՝ կախված թրեյդինգի տեսակից (գնում, վաճառք)։
- Դուք կարող եք ունենալ առավելագույնը 20 ռեֆերալ հղում՝ Ձեր և ռեֆերալ ծրագրի մասնակցի միջև՝ տոկոսադրույքի բաշխման նախընտրելի տարբերակով։ Նկատի ունեցեք, որ Դուք պետք է բաշխեք միջնորդավճարի վերադարձը այնպես, որ Ձեզ հատկացվի նվազագույնը 10%-ը։ Զուգահեռաբար հնարավորություն կունենաք ռեֆերալ ծրագրի մասնակցին չտրամադրել միջնորդավճարի վերադարձ։
Ռեֆերալ ծրագրի ցուցանիշների մակարդակի թարմացումը տեղի է ունենում յուրաքանչյուր ժամը մեկ անգամ։
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
- Fastex Exchange-ի Ռեֆերալ ծրագրին կարող են մասնակցել հարթակում գրանցված բոլոր այն օգտատերերը, որոնք անցել են նվազագույնը առաջին մակարդակի նույնականացում և համապատասխանում են Ռեֆերալ ծրագրի պայմաններին։
- Fastex Exchange-ն իրավունք ունի որակազրկել այն մասնակիցներին, որոնց գործունեությունը հակասում է ծրագրի կանոններին։ Fastex-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների համար։ Ծրագրի պայմանները վերջնական են և չեն ենթարկվում փոփոխության։ Fastex Exchange-ն իրավասու է չեղարկել կամ դադարեցնել ծրագիրը՝ իր հայեցողությամբ։
Fastex Exchange-ում ընթացիկ խաղարկությունների կամ հասանելի այլ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հաճախորդների աջակցման բաժնի հետ՝ անցնելով հղմամբ՝ https://www.fastex.com/contact-us
Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով ենթակա են շուկայական զգալի ռիսկերի և անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել և հնարավոր է, որ Դուք չկարողանաք վերականգնել Ձեր ներդրած գումարը։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար, և Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար։ Անցյալում ակտիվների դրսևորած արդյունավետությունը չի երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական գործիքներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը վերլուծեք Ձեր ներդրումների պատմությունը, ֆինանսական վիճակը, ներդրման նպատակները և ռիսկերը ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհուրդ հարցնելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը չպետք է մեկնաբանվի որպես ֆինանսական ուղեցույց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր "Օգտագործման պայմաններին" և "Ընդհանուր հրաժարում ռիսկերից" հայտարարությանը։