Fastex Exchange-ը ներկայացնում է դրամային դեպոզիտով ամենօրյա նոր խաղարկություն։ Միանալով առաջարկին՝ Դուք հնարավորություն կստանաք վաստակել FTN-ներ։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է Fastex Exchange-ի Ձեր օգտահաշվին կատարել նվազագույնը 5,000 դրամի չափով միանվագ դեպոզիտ՝ հարթակում հասանելի Ձեր նախընտրելի վճարման եղանակով։
Մեկնարկի ամսաթիվ՝ հոկտեմբերի 22, 21:00 (GMT+4), 2024
Fastex Exchange-ի Ձեր օգտահաշվին նվազագույնը 5,000 դրամի չափով կատարած յուրաքանչյուր դեպոզիտի դիմաց կստանաք խաղարկության մեկ տոմս։ Ամեն տոմս կպարունակի պատահականության սկզբունքով գեներացված վեցանիշ թվերի խումբ։ Մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ մինչև 50 տոմս՝ այդ կերպ բարձրացնելով հաղթելու հավանականությունը։
Հաղթելու պայմանները
Յուրաքանչյուր օր համակարգը կտրամադրի պատահականության սկզբունքով գեներացված վեցանիշ թվերի խումբ։ Երեք կամ ավելի համընկնում ունեցող յուրաքանչյուր տոմս կհամարվի հաղթող։ Տվյալ օրվա խաղարկությանը կմասնակցեն միայն այն տոմսերը, որոնք տրամադրվել են նախորդ 24 ժամվա ընթացքում՝ 21:00-21:00 միջակայքում։
Մրցանակների բաշխումը
Մրցանակային ընդհանուր ֆոնդը յուրաքանչյուր օրվա համար 700 FTN է։ Մրցանակները կբաշխվեն հաղթող մասնակիցների միջև՝ հաշվի առնելով թվային համընկնումները։ Պարգևները ավտոմատ տարբերակով կփոխանցվեն հաղթողների Fastex Exchange FTN հաշիվներին։
Ձեր տոմսերին և յուրաքանչյուր խաղարկության արդյունքներին հետևելու համար անցե՛ք Ձեր Fastex Exchange օգտահաշվի «Խաղարկություններ» բաժինը։
Թվային համընկնումների քանակը |
Մրցանակի չափը |
6 թվանշան |
280 FTN |
5 թվանշան |
175 FTN |
4 թվանշան |
140 FTN |
3 թվանշան |
105 FTN |
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
- Fastex Exchange-իԴրամային դեպոզիտով ամենօրյա խաղարկությանը կարող են մասնակցել հարթակում գրանցված բոլոր այն օգտատերերը, որոնք անցել են նվազագույնը առաջին մակարդակի նույնականացում և համապատասխանում են խաղարկության պայմաններին։
- Fastex Exchange-ն իրավունք ունի որակազրկել այն մասնակիցներին, որոնց գործունեությունը հակասում է մրցույթի կանոններին։ Fastex-ը պատասխանատվություն չի կրում մրցույթի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների համար։ Մրցույթի արդյունքները վերջնական են և չեն ենթարկվում փոփոխության։
- Fastex Exchange-ն իրավասու է չեղարկել կամ դադարեցնել մրցույթը՝ իր հայեցողությամբ։
Առաջարկը կմեկնարկի 2024-ի հոկտեմբերի 22-ից։ Ակցիայի ավարտի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի Fastex Exchange-ի կայքում։
Fastex Exchange-ում ընթացիկ խաղարկությունների կամ հասանելի այլ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հաճախորդների աջակցման բաժնի հետ՝ անցնելով հղմամբ՝ https://www.fastex.com/contact-us
Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով ենթակա են շուկայական զգալի ռիսկերի և անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել և հնարավոր է, որ Դուք չկարողանաք վերականգնել Ձեր ներդրած գումարը։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար, և Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար։ Անցյալում ակտիվների դրսևորած արդյունավետությունը չի երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական գործիքներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը վերլուծեք Ձեր ներդրումների պատմությունը, ֆինանսական վիճակը, ներդրման նպատակները և ռիսկերը ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհուրդ հարցնելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը չպետք է մեկնաբանվի որպես ֆինանսական ուղեցույց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր "Օգտագործման պայմաններին" և "Ընդհանուր հրաժարում ռիսկերից" հայտարարությանը։