Fasttoken-ի մասնավոր վաճառքի առաջին փուլը ամփոփվում է Harmony Meetup 3.0 միջոցառման շրջանակներում՝ ազդարարելով 2-րդ փուլի սկիզբը
Նոյեմբերի 29-30 Երևանում անցկացված Harmony Meetup 3.0 by Fastex միջոցառման ընթացքում, որին ներկա էին շուրջ 300 գործընկերներ ամբողջ աշխարհից, շարունակվեց և իր ավարտին մոտեցավ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի մասնավոր վաճառքի առաջին փուլը:
Միջոցառման երկու օրերին մասնակիցները օգտվեցին իրենց տրված բացառիկ հնարավորությունից, և այժմ Fasttoken-ը ուրախ է հաջողությամբ ամփոփել առաջին փուլը՝ գրանցվելով հիանալի արդյունքներ, որոնք իրենց հերթին հիմք են հանդիսացել հետագա արդյունավետ համագործակցությունների:
Դեկտեմբերի 5-ին առաջին փուլի ավարտով ազդարարվեց մասնավոր գնորդների և գործընկերների համար նախատեսված երկրորդ փուլի սկիզբը, որը կշարունակվի 39 օր: Առջևում հանրային վաճառքի փուլն է, որը կմեկնարկի արդեն հունվարի 18-ին, իսկ այս փուլի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով Fasttoken-ի պաշտոնական վեբկայք: