Fastex-ը հայտարարել է իր նոր պրոդուկտի՝ Fastex ֆիզիկական քարտի թողարկման մասին։ Fastex Card-ը դեբետային Mastercard է, որն ընձեռում է հեշտ, արագ և անվտանգ գործարքներ կատարելու հնարավորություն։
Քարտն ունի մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ կիրառելիության հնարավորություններ ամբողջ աշխարհում, սահմանված ցածր միջնորդավճարներ, անվտանգության բարձր աստիճան և ուղիղ հասանելիություն Ձեր կրիպտոակտիվներին։
Դուք կարող եք լիցքավորել Ձեր քարտը FTN, BTC, ETH, USDC և USDT նախըտրելի կրիպտոակտիվներով՝ ՝ ընդամենը 2% միջնորդավճարով։ Քարտը թողարկվել է Alchemy Pay-ի կողմից։ Fastex ֆիզիկական քարտն ունի նույն տեխնիկական հնարավորությունները, ինչ Fastex-ի թվային քարտը։ Այն առաջարկում է վճարումներ կատարելու բազմաթիվ տարբերակներ։
Fastex ֆիզիկական քարտը պատվիրելու համար անհրաժեշտ է գրանցվել Fastex Exchange հարթակում, անցնել արագ և ապահով նույնականացում։ Պատվերը կհաստատվի նույնականացման կոդը ստանալուց հետո։
Fastex ֆիզիկական քարտը տրամադրում է միջազգային հասանելիություն և թույլ է տալիս իրականացնել գործարքներ աշխարհի 1 մլն առևտրային կետերում՝ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն տարբերակով։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։
Fastex-ը չի հանդիսանում վերոնշյալ քարտի թողարկող։ Քարտի թողարկող է հանդիսանում Alchemy GPS Europe ՍՊԸ-ը, որը լիցենզավորված է Mastercard International Inc.-ի կողմից։ Alchemy GPS Europe ՍՊԸ-ը Լիտվայի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից լիազորված է իրականացնել թվային ակտիվներով գործարքներ՝ համաձայն Թվային ակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորման (Electronic Money Regulations 2011)։ Mastercard-ը Mastercard International Incorporated-ի կողմից գրանցված ապրանքային նշան է։