Fastex Exchange-ը հայտարարում է 2024 թ-ի սեպտեմբերի 12-ից հարթակում նոր ցուցակման մասին։ QAI հիմնական կրիպտոարժույթը և QAI/USDT, QAI/USDC կրիպտոզույգերն արդեն հասանելի են հարթակում թրեյդինգի համար։
- QAI-ի դեպոզիտի համար․ մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ից, ժամը 14:00-ից (UTC)
- Թրեյդինգ QAI/USDT, QAI/USDC․ մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ից, ժամը 14:00-ից
- QAI կանխիկացում․ հասանելի էսեպտեմբերի 12-ից, ժամը 14:00-ից
QuantixAI-ի մասին
Quantix Capital-ի կողմից մշակված QuantixAI-ը ներկայացնում է Ethereum-ի հիմքով QAI կրիպտոարժույթը, որի նպատակն է մեծացնել QuantixAI թրեյդինգ բոթի արդյուավետությունը հարթակում։ QAI կրիպտոարժույթը QuantixAI էկոհամակարգի հիմնական թվային արժույթն է։ Այն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ հարթակում օգտատերերի ներգրավվածության բարձրացման և ներդրողների համար (TSR) նոր մեխանիզմի կիրառման գործառույթը։
Միացե՛ք մեր համայնքին
Կարևոր․ Համաձայն MiCA օրենսդրական կարգավորման վերջին փոփոխությունների՝ ԵՏԱ-ի անդամ երկրների քաղաքացիների համար USDT-ն հասանելի չի լինի։ Եթե ունեք USDT, ապա օգտագործեք Ձեր միջոցները մինչև սույն թվականի սեպտեմբերի 24-ը։ USDT-ով ընթացիկ օրդերները կչեղարկվեն։
Իրավական ծանուցում․ Սա ներդրումային խորհրդատվություն չէ: Թրեյդինգի ցանկացած տեսակ պարունակում է ռիսկեր: Ռիսկի նախազգուշացում. թվային ակտիվների գները կարող են լինել անկայուն: Ձեր ներդրման արժեքը կարող է իջնել կամ բարձրանալ, ինչպես նաև Դուք կարող եք հետ չստանալ ներդրած գումարը։
Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով ենթակա են շուկայական զգալի ռիսկերի և անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել և հնարավոր է, որ Դուք չկարողանաք վերականգնել Ձեր ներդրած գումարը։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար, և Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար։ Անցյալում ակտիվների դրսևորած արդյունավետությունը չի երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական գործիքներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը վերլուծեք Ձեր ներդրումների պատմությունը, ֆինանսական վիճակը, ներդրման նպատակները և ռիսկերը ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհուրդ հարցնելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը չպետք է մեկնաբանվի որպես ֆինանսական ուղեցույց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Օգտագործման պայմաններին] և Ընդհանուր հրաժարում ռիսկերից