Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է։ Ապրիլի 27-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի ունեցավ թվով 6-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ձևաչափը տարբերվում էր նախորդներից, քանի որ այս անգամ մասնակիցները դեռահասներ էին։
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտեցին AI-ի բոլոր հնարավորություններն ու ծանոթացան Dream Factory-ի առաջարկած մի շարք տեխնիկական լուծումներին։
Հանդիպմանը ելույթ ունեցան Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը և վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձան Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաև AI օգնական ստեղծելու հնարավորությունների մասին։ Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը և Լիանա Թադևոսյանը խոսեցին Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձան վաճառք իրականացնելու առանձնահատկություններին և <<Արվեստը և NFT-ն որպես վաճառքի հնարավորություն>> թեմային։ Հանդիպման երկորրդ մասում պատանիները կիսվեցին իրենց պատկերացումներով և ստացան գիտելիքներ՝ իրենց ապագա <<բիզնես նախագծերը>> կյանքի կոչելու և դրանք AI-ում տեղայնացնելու վերաբերյալ։
Դե ինչ, Fastex Meetup հանդիպումները շարքը շարունակվում է։ Հետևե՛ք Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին` բաց չթողնելու համար հաջորդ հանդիպման մանրամասները։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսերով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։