ՏՏ ոլորտի ավելի քան 500 միջազգային փորձագետ կլինեն Հայաստանում՝ մասնակցելու Harmony Meetup՝ թվով 4-րդ միջոցառմանը։
Դեկտեմբերի 12-13-ը, Երևանում ՝ <<Դվին>> հյուրանոցում, կկայանա Fastex ընկերության կողմից կազմակերպված տեխնոլոգիական ամենամյա Harmony Meetup միջոցառումը։ Երկու օր տևող միջոցառումն ամեն տարի իր շուրջն է համախմբում Web3 էնտուզիաստների՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Միջոցառման շրջանակում Հայաստան կայցելի շուրջ 350 ներկայացուցիչ, ավելի քան 60 գործընկեր կազմակերպություն և ոլորտի 20 փորձագետ՝ միջազգային տարբեր ՏՏ ընկերություններից։ Այցելուները հնարավորություն կունենան կիսվել իրենց գաղափարներով և փորձով, խոսել տեղեկատվական բազում նորարարություններից, մասնակցել ոլորտային քննարկումներին, ինչպես նաև իմանալ ավելին Fastex էկոհամակարգի մասին։
Fastex էկոհամակարգն ուրախ է կիսվել Web3-ի իր հաջողություններով և տեխնոլոգիական լուծումներով։ Այս միջոցառման անցկացումը կարևոր քայլ է՝ ներկայացնելու էկոհամակարգի բոլոր պորդուկտները, ծանոթանալու դրանց ներուժին և պատկերացում կազմելու ոլորտի պահանջների և մարտահրավերների վերաբերյալ։
Harmony Meetup 4.0-ն կանցկացվի հետաքրքիր մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ստանալ անմոռանալի տպավորություններ և մասնակցել տեղեկատվական ու հետաքրքիր քննարկումների։
Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը և դրանց դրական ազդեցությունը Web3-ի զարգացման գործում։
Harmony Meetup 4.0-ի շրջանակում կիրականացվի նաև մրցանակաբաշխություն՝ 3 մլն $FTN ֆոնդով, որին իրենց մասնակցությունը կունենան միջազգային Web3 համայնքից շուրջ 500 գործընկեր։ Մրցանակային ֆոնդը կուղղվի տեղական և միջազգային խոստումնալից նախագծերի աջակցությանը և զարգացմանը։