Fastex էկոհոմակարգի պրոդուկտներից ftNFT-ն մարտի 16-ին կիրականացնի "International NFT Awards" մրցանակաբաշխությունը:
Այս միջոցառման կազմակերպումը նպատակաուղղված է ևս մեկ անգամ գնահատելու այն բոլոր ստեղծագործողներին, հարթակներին և ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց կատարած աշխատանքը մեծապես խթանել է NFT ոոլորտի առաջընթացը:
Միջոցառումը կկայանա Դուբայում՝ Armani հյուրանոցում, Dubai Mall առևտի սրահում նոր ftNFT ֆիզիկական-թվային խանութի բացման արարողությունից հետո: Մրցանակաբաշխության շրջանակում կառանձնացվեն ոլորտի լավագույնները՝ ներկայանալով այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն միջազգային NFT արտիստ», «Լավագույն մետավերս տիրույթ», «Լավագույն ֆիզիկական-թվային NFT խանութ»: Անվանակարգերում ներկայացված կլինեն Jetex Dubai-ը, Huawei-ը, տեղացի հայտնի արտիստ Ամրիտան և այլք: Նրանց ներդրումը NFT արվեստի աշխարհում ահռելի է:
fNFT նոր հարթակի ստեղծումը ևս մեկ անգամ փաստում է Fastex-ի զբաղեցրած բարձր դիրքը և նշանակությունը թվային աշխարհում: Ուրախ ենք լինել վերջին տարիներին տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցած մեծ փոփոխությունների մի մասնիկը: Սիրով սպասում ենք նոր հանդիպումների՝ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, տաղանդավոր արտիստների և ձեռնարկատերերի հետ:
Որպես Web3 տեխնոլոգիաների ներկայացուցիչ՝ մեզ համար մեծ պատիվ է անցկացնել այս միջոցառումը, որը կօգնի իրազեկել NFT աշխարհում գոյություն ունեցող հիանալի հնարավորությունների մասին:
Մենք շարունակում ենք աջակցել NFT-ի զարգացմանը և բոլոր նրանց, ում կատարած աշխատանքը մեծապես նպաստում է ոլորտի առաջխաղացմանը: