Fastex-ն ուրախությամբ հայտարարում է առաջին ԱՄԷ բլոկչեյնի՝ Bahamut Chain-ի մասին, որի բոլոր բաղկացուցիչ մասերը անվանակոչվել են տեղական ավանդույթների անուններով:
Bahamut-ը ստեղծելիս ոգեշնչվել ենք արաբական դիցաբանությունից, որտեղ Բահամուտը հսկա ծովային էակ էր և իր ուսերի վրա էր տանում ամբողջ աշխարհը։ Բլոկչեյնը նախատեսված է ապահովելու Web3-ով առաջնորդվող ընկերությունների՝ այդ թվում Fastex էկոհամակարգի և դրա ապակենտրոնացված հավելվածների բնականոն գործունեոթյունը և կայունությունը։
2023թ.-ի մայիսի 3-ին Բահամուտ բլոկչեյնը գործարկել է իր Սահարա մեյննետը՝ «Քարավան» (execution) և «Բեդուին» (consensus) ենթամակարդակներով: Այժմ բլոկչեյնի օգտատերերը կարող են օգտվել ցանցի առավելություններից և պարգևատրվել իրենց գործունեության համար:
Իր նոր կոնսենսուս մեխանիզմի՝ PoSA-ի շնորհիվ, Bahamut Chain-ը կարևորում է վավերացնողների դերը և ներկայացնում հատուկ ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում է մասնակցել բլոկների ստեղծման գործընթացին: Վավերացնողների ծրագրում մասնակիցներին առաջարկվում է 20480 հասանելի տեղ, որոնցից 4000-ն արդեն ամրագրվել է անկախ վավերացնողների կողմից:
Վավերացնողներն ապահովում են ցանցի անվտանգությունն ու կայունությունը՝ միաժամանակ պարգևատրվելով և նպաստելով ապակենտրոնացմանը:
Մենք իրապես ձգտում ենք նպաստել արաբական աշխարհում թվային փոխակերպման գործընթացին Bahamut Chain-ի միջոցով և բացահայտել բլոկչեյն տեխնոլոգիաների ամբողջ ներուժը։