Fastex-ի մուտքը Web3-ի աշխարհում տեղի է ունեցել 2022-ին: Էկոհամակարգն իր մեջ ներառում է բազմատեսակ պրոդուկտներ և Web3 լուծումներ: Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Fasttoken (FTN)-ի վաճառքը՝ 4 փուլերի ընթացքում դրա ծավալը հասցնելով 23,2 մլն դոլարի:
Fasttoken-ի հանրային վաճառքին նախորդել են մասնավոր վաճառքի և նախավաճառքի փուլերը, որոնց ընթացքում այն ընկերության աշխատակիցների համար ունեցել է ձեռքբերման հատուկ պայմաններ: Մասնավոր վաճառքի հաջորդ երկու փուլերի ընթացքում թոքենը հասանելի է եղել ընկերության գործընկերների և առանձին ներդրողների համար: Հատկանշական է, որ ավելի քան 10 մլն Fasttoken վաճառվել է հենց հանրային վաճառքի 3 օրերի ընթացքում՝ 0.35 եվրո ֆիքսված արժեքով:
Թոքենների վաճառքի արդյունքում ստացված գումարն ամբողջությամբ կօգտագործվի Fastex էկոհամակարգի Fastex Exchange, Fastex Pay, FastexChain, Fastex Verse, ftNFT մարկետփլեյս և First Ticket պրոդուկտների զարգացման համար: Բացի այդ, FTN-ն օգտագործվում է ընկերության շուրջ 100 գործընկերոջ և խաղային ոլորտի մատակարարների կողմից՝ ներքին ցանցում տարբեր գործարքներ իրականացնելիս:
Fasttoken-ի վաճառքի գրանցած ցուցանիշները փաստում են, որ ընկերությունն առաջնորդվում է ճիշտ որդեգրած գործելաոճով և մոտ ապագայում կգրանցի նոր հաջողություններ: Fastex-ի հաջող մեկնարկը կարող է նոր խթան հանդիսանալ տարբեր ներդրողների և ոլորտով հետաքրքվող անհատների համար՝ դառնալով գործունեության համար նոր և գրավիչ հարթակ: