Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում մարտի 30-ին տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող Web3 ոլորտի արդեն երրորդ հանդիպումը, որը ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, հարգարժան հյուրերի և կրիպտո էնտուզիաստների:
Ինչպես միշտ, հանդիպման մեկնարկը տրվեց հետաքրքիր ելույթներով, որոնց շրջանակում խոսնակներն անդրադարձ կատարեցին ոլորտում թերևս ամենակարևոր թեմաներին, ինչպիսիք են կրիպտոարժույթների իրավական կարգավորումները, հնարավոր խաբեությունները, օգտատերերի իրավունքները պաշտպանելու միջոցները և շատ ավելին:
Առաջին խոսնակը՝ Վարդան Խաչատրյանը, ով հանդիսանում է Ֆասթեքսի իրավական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ, խոսել է Web3-ում իրավական և կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները:
Իսկ ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման վերաբերյալ մանրամասն խոսել է Գև Բալյանը՝ Hoory-ի համահիմնադիրը և Ucraft-ի տնօրենը: Անդրադառնալով այս թեմային՝ պարոն Բալյանը ներկաների հետ խոսեց Dream Factory-ի մասին, որը հանդիսանում է հեղափոխական հարթակ առցանց բիզնեսների համար: Ըստ նրա խորը համոզման՝ Dream Factory-ն տալիս է առցանց բիզնեսների զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման լավագույն բանաձևը, ինչով էլ այն այդքան յուրահատուկ է և պահանջված:
Անհատական ելույթներին հաջորդած պանելային քննարկմանը միացավ նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համադիմնադիր Սիփան Վարդանյանը, ով իր հերթին խրախուսեց գրագետ և անվտանգ կրիպտո համայնքի ստեղծման ճանապարհին նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը:
Ծավալվեց հետաքրիր և անչափ կարևոր տեղեկատվական հարց ու պատասխան լսարանի և խոսնակների միջև, որտեղ բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան խոսնակներին հղելու իրենց հուզող հարցերը, պարզաբանելու կրիպտո դրամապանակների անվտանգության մասին բոլոր կարևոր կետերը և ստացան բազմաթիվ օգտակար խորհուրդներ, ինչպես նաև ուսուցողական աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց համար:
Ֆասթեքսը սիրով և մեծ ոգևորությամբ շարունակելու է այս հանդիպումները, որոնք միտված են ճիշտ, տեղեկացված և գրագետ կրիպտո հասարակության ձևավորմանը Հայաստանում: Հաջորդ հանդիպումները բաց չթողնելու համար կարող եք հետևել Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին: