Հունիսի 10-11-ը Fastex-ն իր մասնակցությունն է ունեցել Web3-ի հեղինակավոր բլոկչեյն իրադարձություններից մեկին՝ Proof of Talk-ին։ Միջոցառումն այս տարի անց է կացվել Փարիզում՝ Լուվրի պալատում գտնվող Դեկորատիվ արվեստի թանգարանում։ Փարիզի սրտում գտնվող այս պատմական կառույցում հավաքվել էին ներդրողներ, գործարարներ, սեփականատերեր, փոխանակման տարբեր հարթակների ներկայացուցիչներ, թվային ակտիվներով գործարքներ իրականացնողներ և կարգավորող մարմիններ` քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները։
Հունիսի 11-ին Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցեց «Համաշխարհային թեժ կետերը․ ինչպես ընտրել ստարտափի համար լավագույն միջավայր» թեմայով պանելային քննարկման։ Մասնակիցներն անդրադարձան ոլորտում օրենսդրական կարգավորումներին, նոր մասնագետների ներգրավման գործընթացին, ֆինանսավորման հնարավորություններին և էկոհամակարգի վերաբերյալ այլ մանրամասներին։
Պրն Խաչատրյանը կիսվեց իր դիտարկումներով՝ Web3-ում նոր տարածաշրջանների ի հայտ գալու և օրենսդրական կարգավորումների միջոցով դրանք ավելի մրցունակ դարձնելու հնարավորությունների մասին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։