Սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցում էր Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը հանդիսանում է կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումը:
Միջոցառումը միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների՝ առաջարկելու իրենց նորարար լուծումները և սպասվող զարգացումները: Web3 ոլորտի ներկայացուցիչների շարքում էր նաև Ֆասթեքսը, որը ներկայացրեց Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակը իր ֆիջիթալ տաղավարներով:
Ֆասթեքսը առաջարկում է բազմաթիվ լուծումներ՝ նպատակ ունենալով տրամադրել ամբողջական փորձառություն Web3 հանրությանը: Էկոհամակարգը կազմող բազմաթիվ պրոդուկտներ, Web3 ծառայություններ և դրամաշնորհային ծրագիր, որը հնարավորություն է տալիս գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում: Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման և կիրպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար հնարավորություն են տալիս ինտեգրել բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում:
Այս ամենի մասին իր տեսլականով կիսվել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը Derypt-ին տված հարցազրույցում. «Ներկայումս էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում և պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը: Մյուս կողմից անչափ կարևորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որը իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը և հետագայում վստահելի գործընկերների ձևավորմանը»:
20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում և 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը հիանալի հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր համագործակցությունների ձևավորման և ապագայի նոր գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսը միանշանակ կվերադառնա և կկիսվի արդեն մյուս հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր արագ զարգացող համայնքին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։**