Fastex-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և “Olympionic” բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կնքել են փոխգործակցության համաձայնագիր։ Այս համագործակցության շրջանակում Fastex-ը կտրամադրի մինչև 5 մլն FTN՝ այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր սպորտային առաջնություններում կզբաղեցնեն բարձր հորիզոնականներ։ Այս քայլով Fastex-ն աջակցում է Հայաստանում սպորտի զարգացմանը՝ ապահովելով մարզումների համար առավել հարմարավետ պայմաններ։
Նախատեսված ֆինանսական միջոցներն անվտանգ կերպով կպահվեն բլոլչեյնի վրա մինչև 2030 թվականը։ Հետագայում դրանք կօգտագործվեն՝ ըստ սմարթ պայմանագրերում առաջադրված պահանջների։
Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը և գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն ընդգծել են հայրենական սպորտին սատարելու կարևորությունը և հայտնել Fastex-ի շարունակական աջակցության պատրաստակամության մասին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանն իր հերթին նշել է Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների կարևորության մասին։
Համաձայնագրի ստորագրումը սկիզբ կդնի նոր և արդյունավետ գործակցության։