Բլոկչեյնի և կրիպտոարժույթի աշխարհում առաջատար Fastex ընկերությունը մասնակցել է ամենամյա TOKEN2049 ցուցահանդեսին՝ գրավելով կրիպտոէնթուզիաստների ուշադրությունը։։ TOKEN2049-ը, որը համարվում է Web3 էնտուզիաստների, պրոֆեսիոնալների և առաջնորդների համար ամենակարևոր միջոցառումը, այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-14-ը Սինգապուրում՝ գրավելով ամբողջ աշխարհի կրիպտոէնտուզիաստների, ներդրողների և ոլորտի փորձագետների ուշադրությունը։
Միջոցառման շրջանակում Fastex-ը ցուցադրել է իր Bahamut բլոկչեյնը, FTN կրիպտոարժույթը, կրիպտոարժույթների փոխանակման Fastex Exchange հարթակը՝ խոսելով նաև ոլորտի զարգացման վերջին միտումներից։ Միջոցառումը հրաշալի հնարավորություն էր հանդիպելու Web3-ի աճող համայնքի, ինչպես նաև գոյություն ունեցող ու ապագա գոծընկերների հետ։
Ցուցադրելով ամբողջ էկոհամակարգը և շփվելով կրիպտոհամայնքի ներկայացուցիչների հետ՝ Fastex-ը վերահաստատեց իր դիրքերը՝ խոստանալով հաջորդ անգամ ներկայանալ էլ ավելի նորարարարական գաղափարներով լավ և լուծումներով։