Fastex-ն իր մասնակցությունը կունենա մեծամասշտաբ GITEX 2023 ցուցահանդեսին։ Միջոցառումը տեղի է ունենանալու հոկտեմբերի 16-20-ը, Dubai World առևտրի կենտրոնում, որտեղ Fastex-ը ներկայացնելու է իր տեխնիկական լուծումներն ու նորարարական նախագծերը։
GITEX-ը ոլորտի առաջատար մասնագետների և տեխնո էնտուզիաստների համար մեկ ընդհանուր հարթակ է։ Միջոցառման շրջանակում Fastex-ը նույնպես կներկայացնի իր բոլոր տեխնոլոգիական լուծումները, որոնք այցելուների համար հասանելի կլինեն H15-B5 տաղավարում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու Բահամուտը, FTN-ը, Fastexverse հարթակը և Dream Factory-ն, որն առաջարկում է տարբեր լուծումներ մեկ վայրում՝ ներառյալ արհեստական բանականության, մետավերսի և կայքի զարգացման հնարավորություններ։ Վստահաբար, Fastex-ի բոլոր լուծումները գրավելու են GITEX-ի այցելուների ուշադրությունը։
Մեր մասնակցությունը տեխնոլոգիական այս կարևոր իրադարձությանը ևս մեկ անգամ փաստում է մեր պատրաստակամությունն ու նվիրվածությունը՝ համարձակ գաղափարները իրականություն դարձնելու ճանապարհին։