Fastex-ը փետրվարի 26-27-ը մասնակցելու է SiGMA Eurasia-ին, որտեղ
կներկայացնի Web3 առաջարկներ՝ խաղային ոլորտի համար։ Fastex-ը SiGMA և AIBC մրցանակաբաշխությունների գլխավոր գործընկերն է։
SiGMA Eurasia մրցանակաբաշխության շրջանակում FastexPay վճարային համակարգն առաջադրվել է <<Լավագույն կրիպտո վճարային>> լուծում անվանակարգում։ Բացի այդ, Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը <<Տարվա լավագույն բլոկչեյն լուծում>> անվանակարգում առաջատարների ցանկում է, իսկ Fastex Exchange հարթակը հավակնում է արժանանալ <<Տարվա լավագույն կրիպտո փոխանակման հարթակ>> մրցանակին։ Այս բոլոր անվանակարգերը ևս մեկ անգամ ընգծում են Fastex-ի զբաղեցրած դերը խաղային ոլորտում Web3 տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։
SiGMA Eurasia-ի այցելուները կարող են ծանթանալ Fastex էկոհամակարգի Web3 լուծումների բոլոր առանձնահատկություններին՝ այցելելով №100 տաղավար։ Առաջիկա թարմացումները և կարևոր նորությունները բաց չթողնելու համար հետևե՛ք Fastex-ի սոցիալական հարթակների էջերին՝
Facebook, Instagram, LinkedIn, Twitter և Discord։