Ֆասթեքս առաջատար Web3 էկոհամակարգը սեպտեմբերի 18-19-ը կմասնակցի Սինգապուրում կայանալիք հեղինակավոր Token 2049 կրիպտո միջոցառմանը: Token 2049-ը միավորում է ոլորտի մասնագետներին, առաջատար ընկերություններին և ներդրողներին՝ ներկայացնելու ամենաթարմ նորությունները, նախաձեռնություններն ու զարգացումները:
Ֆասթեքսի տաղավարում տեղի կունենան Web3 ոլորտի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ, ինչպես նաև կներկայացվեն էկոհամակարգը կազմող պրոդուկտներն ու ծառայությունները՝ Fastex Exchange-ը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը, YoCerebrum-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակը իր ֆիջիթալ տաղավարներով:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև Web3 ոլորտի բիզնեսներին առաջարկվող ծառայությունները, որոնց թվում են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոարժույթների ցուցակումը և կիրպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծումը, որոնք միասնաբար հնարավորություն են տալիս ինտեգրել բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում: Այս ծառայությունների միջոցով հնարավոր է ցուցակել կրիպտոարժույթը բազմահազարանոց օգտատերեր ունեցող փոխանակման հարթակում, ունենալ սեփական փոխանակման հարթակը կամ Բահամուտի վրա ստեղծել հանրային կամ մասնավոր Layer 2 բլոկչեյն՝ իր բոլոր առավելություններով:
Ֆասթեքսի մասնակցությունը Token 2049-ին վերահաստատում է ապակենտրոնացված հարթակում առաջատար նորարարի իր դիրքը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին