Web3-ով առաջնորդվող Fastex էկոհամակարգը տեղեկացնում է, որ ստացել է Դուբայի Virtual Assets Regulatory Authority նախնական հաստատում։ Սա Fastex-ի համար հիանալի ձեռքբերում է՝ ներկայանալու առավել անվտանգ, ճկուն և թափանցիկ հարթակով՝ օգտատերերին տրամադրելով ավելի հարմարավետ փորձառություն։
VARA-ի կողմից ստացված հաստատումը ևս մեկ անգամ փաստում է ոլորտում Fastex-ի զբաղեցրած դիրքի և ձեռք բերած վստահության մասին։ «Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս նախնական հաստատումը VARA-ի կողմից»,- իր խոսքում նշեց Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։ «Սա աշխատասիրության և թիմի մեծ ջանքերի արդյունքն է, որը նպատակ ունի մեր օգտատերերի համար ստեղծել կայուն և վստահելի միջավայր»: