Fastex-ը ապրիլի 18-19-ը կմասնակցի Դուբայի Madinat Jumeirah հյուրանոցում կայանալիք Token 2049 մասշտաբային համաժողովին։ Միջոցառման ընթացքում ընկերությունը կներկայացնի իր բազում պրոդուկտները և ծառայությունները։
Fastex-ի ձեռքբերումներին և առաջիկա նորություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով P63 տաղավար։ Սա հիանալի հնարավորություն է՝ շփվել Fastex-ի թիմի ներկայացուցիչների հետ, ատանալ Web3-ի վերաբերյալ թարմ գիտելիքներ, ինչպես նաև ձեռք բերել նոր համագործակցություններ։
Բացի Token 2049-ի հիմնական միջոցառումից, ամբողջ շաբաթվա ընթացքում սպասվում են տեղեկատվական հանդիպումներ և ոլորտով հետաքրքրվողների հետ բազում քննարկումներ։ Ապրիլի 20-ին ftNFT Phygital Space-ում Fastex-ը կկազմակերպի Bahamut Blockchain Meetup-ը՝ ներկայացնելով ընկերության տեխնոլոգիական լուծումները։ (China Town, Dubai Mall)
Հատկանշական է, որ նախորդ տարի Bahamut-ն իրականացրել էր DeFi հավելվածների, Dex, Cex-ի և NFT marketplace-երի մշակման գործընթացներ, ինչպես նաև սկսել է Cerebrum խոստումնալից մետավերս նախագծի գործարկման աշխատանքները։
Bahamut Meetup-ը ընձեռում է նոր հնարավորություններ՝ դառնալու ԱՄԷ-ի տեխնոլոգիական իրադարձությունների կարևոր մասը և ընդլայնելու իր գործունեության աշխարհագրությունը։ Meetup-ի շրջանակում կքննարկվեն ոլորտի խնդիրները, անդրադարձ կկատարվեն նոր միտումներին և Fastex էկոհամակարգի գրանցած բազում հաջողություններին։
Bahamut Blockchain Meetup-ի բոլոր այցելուները միջոցառման ընթացքում կկարողանան ծանոթանալ Bahamut Foundation Grants ծրագրի մանրամասներին և ձեռք բերել կապեր՝ ոլորտով հետաքրքրվողների և տարբեր ստեղծագործողների համար։
Դե ինչ, բոլորին սպասվում է տպավորիչ և շատ արդյունավետ մի քանի օր՝ նեթվորքինգի հիանալի փորձառությամբ։