Fastex արագ զարգացող Web3 էկոհամակարգն իր շարունակական մասնակցությունն է ունենում Sevan Startup Summit 2024-ին՝ հանդես գալով որպես միջոցառման գլխավոր գործընկեր։
Միջոցառումը համախմբում է ստարտափ նախագծերի, նորարարական գաղափարներ ունեցող մասնագետների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվող էնտուզիաստների։ Վեց տարի շարունակ համաժողովը հնարավորություն է տալիս սովորելու, ձեռք բերելու նոր կապեր և կիսվելու փորձով ու գիտելիքներով։
Այս տարի Sevan Startup Summit 2024-ին Fastex-ը կներկայացնի իր տեխնիկական լուծումները, վերջերս թողարկված Fastex թվային, ֆիզիկական քարտը՝ կրիպտոակտիվներով հեշտ և անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև Բահամուտ բլոկչեյնի երկրորդ՝ Caucasus ենթամակարդակը և «Բահամուտ» հիմնադրամը։
«Բահամուտ» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են Bahamut հարթակում ստեղծել ապակենտրոնացված հավելվածներ՝ նպաստելով ցանցի աճին և զարգացմանը։
Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները, ներառյալ՝ գործարարներ, պետական կառույցի ներկայացուցիչներ, ոչ կոմերցիոն կազմակերպություններ, գիտնականներ, ոլորտով հետաքրքրվողներ և համալսարաններ։
Բոլոր ստարտափ նախագծերի ներկայացուցիչները կարող են այցելել the Priority List of Funding Initiatives and Bahamut Arena-ի կայք և ծանոթանալ հիմնադրամի կողմից նախընտրելի նախագծերի տեսակներին և դրանց ֆինանսավորման հնարավորություններին՝ հաշվի առնելով ցանցի պահանջներն ու կառուցվածքը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի DeFi ոլորտում առկա օրենսդրական մարտահրավերներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Fastex-ի ներկայացուցիչները կպատմեն որպես ստարտափ նախագիծ Web3-ում առաջին քայլերն անելու հանրավորությունների մասին։
Հուլիսի 21-ից 27-ը միջոցառման մասնակիցները հնարվորություն կունենան ձեռք բերել նոր կապեր, բացահայտել խոստումնալից ստարտափ նախագծերի ներուժն ու ծանոթանալ ամենատպավորիչ հաջողության պատմություններին։
Fastex-ը սիրով սպասում է բոլորին իր տաղավարում՝ միասին վայելելու հաճելի միջավայր ու մասնակցելու ոլորտային հետաքրքիր քննարկումներին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։