Fastex-ը շարունակում է ապահովել իր ակտիվ մասնակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, որոնց թվում են ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ը և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ը:
TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որը ամեն տարի անցկացվում է Սինգապուրում և Դուբայում՝ միավորելով կրիպտո էկոհամակարգի առաջատարներին՝ քննարկելու և փոխանակելու գաղափարներ, զարգացնելու համայնքը և կրիպտո ոլորտը:
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել իր նոր թողարկված, ինչպես նաև արդեն հայտնի պրոդուկտներով, ինչպիսիք են Fastex Card-ը, Fastex Exchange-ը, Fastex Wallet-ը, ftNFT հարթակը, AKNEYE-ը, ներառյալ էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնը, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։
«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը»,- նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:
Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է նաև «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:
Իսկ արդեն Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը ունեցել են թեմատիկ քննարկումներ, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։
Նշենք, որ Paris Blockchain Week-ը հանդիսանում է բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձությունը, որը միավորում է լավագույններին: Բիզնես ղեկավարները, ներդրողները, անհատ ձեռներեցները և ծրագրավորողները համախմբվում են՝ համագործակցելու և առաջ մղելու բլոկչեյն ոլորտի առաջընթացը:
Fastex-ը մշտապես մնում է ոլորտի զարգացումների առաջնագծում՝ պարբերաբար մասնակցություն ցուցաբերելով համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում և ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:
Fastex-ի մասին
Fastex-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որը իր օգտատերերին տալիս է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT platform-ը, ֆիջիթլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: