NFT շուկայի և թվային արվեստի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրության ֆոնին՝ ftNFT մարկեթփլեյսն ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ ներակայացնելով իր հերթական NFT նախագիծը՝ NFT խանութ-սրահը, Dubai Mall առևտրի կենտրոնում:
Ընկերության առաջին խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ ԱՄԷ-ում գտնվող Mall of Emirates առևտրի կենտրոնում՝ 2022-ի դեկտեմբերին: Խանութի բացումը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն ոլորտով հետաքրքրվողների, այլև սովորական այցելուների շրջանում: Սրահում վերանում են թվային և իրական աշխարհի սահմաններն, ու գալիս է մի նոր իրականություն՝ ամբողջովին այլ
կանոններով: Պատահական չէ, որ NFT առաջին խանութ-սրահը MAF (Methods and Applications in Fluorescence)-ի շրջանակում արժանացել է «Լավագույն ֆիզկական-թվային նախագիծ» մրցանակին:
NFT-ի հերթական խանութի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին, որի շրջանակում բոլոր այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել, ինչպես նաև ներկայացնել NFT արվեստի յուրօրինակ նմուշներ: Բացման օրը ներկա կգտնվի նաև հանրահայտ և տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը: Վերջինս կներկայացնի AKNEYE-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծած NFT արվեստի նմուշների իր հավաքածուն: Խանութ սրահում ներկայացված կլինի իր տեսակի մեջ նոր NFT պատկերասրահ, որտեղ NFT արտիստները հնարավորություն կունենան ամրագրել 20-ից ավելի տաղավար՝ իրենց ստեղծագործությունները ցուցադրելով հարյուրավոր այցելուների:
NFT-ի ցանկացած տեսակի ձեռքբերումը իրականացվելու է վճարային տերմինալների միջոցով: Այցելուները կարող են օգտվել 3D սքաներներից՝ ստանալով իրենց ամբողջ մարմնի ավատարները, ինչպես նաև ամրագրել իրենց առանձին սրահը Fastex Verse մետավերս տիրույթում:
«Մեր առաջ ունենալով իր տեսակի մեջ ամենանորարարական տեխնոլոգիաները՝ մենք NFT-ն դարձնում ենք առավել հասանելի բոլորին: Մեր NFT սրահում գործում են ինչպես թվային և վիտուալ, այնպես էլ արվեստի իրական նմուշներ: Նոր պատկերասրահը տեխնիկապես հագեցած է. այն ունի որակյալ էկրաններ և ֆիզիկական ցուցասրահի համար նախատեսված առանձին տարածքներ՝ արվեստի տարբեր տեսակների պատշաճ ներկայացման համար: Սա բացառիկ և իր տեսակի մեջ եզակի NFT փորձառություն է»,-իր խոսքում նշեց Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
ftNFT-ի բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «NFT միջազգային մրցանակաբաշխությունը» և Գալա ընթրիքը՝ Բուրջ Խալիֆայում գտնվող Armani հյուրանոցում: