Հայաստանի բլոկչեյն էմբասիում շարունակվում են Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հանդիպումները՝ նվիրված Web3 ոլորտին, թվային տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին և ժամանակակից արվեստին: Չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում, որտեղ հետաքրքիր ելույթների և քննարկումների էպիկենտրոնում այս անգամ արվեստն ու բիզնեսն էին:
Օրվա առաջին խոսնակ Անահիտ Մարգարյանը խոսել է Funky Bunch Studio-ից՝ կիսվելով նախագծի անցած ճանապարհով: Հայ նկարազարդողներին ներկայացնող արվեստի այս նախագիծը գրանցել է մեծ հաջողություններ՝ ձեռք բերելով ճանաչում երիտասարդ արվեստագետների և մասնավորապես նկարազարդողների միջավայրում:
Ստեփան Հարությունյանը իր հերթին ներկայացրեց ftNFT հարթակը, որը կարճ ժամանակում կարողացել է միավորել բազմաթիվ արտիստների, ովքեր ստեղծում են NFT-ներ և կարողանում վաճառել դրանք այս հարթակում: Ստեփանը նաև ներկայացրել է ftNFT հարթակում գրանցվելու քայլերը և խոսել NFT ստեղծելու և բլոկչեյնում դրանք տեղադրելու՝ մինթինգի մասին:
Իսկ հաջորդ խոսնակը՝ Սերգեյ Թանթուշյանը, ներկայացրել է վերջերս թողարկված Ցերեբրում Ինտելեկտուս արվեստի դասընթացներ երիտասարդ արվեստագետների համար: Այս դասընթացների ընթացքում երիտասարդ ստեղծարարները սովորում են, թե ինչպես ստեղծել NFT-ներ և դրամայնացնել դրանք արվեստի և բիզնեսի միաձուլման միջոցով:
Անհատական ելույթներից հետո բոլոր խոսնակները մասնակցել են հետաքրքիր պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել են արվեստին և բիզնեսին և դրանք միաձուլելու բոլոր հնարավորություններին: Էմբասի այցելած բազմաթիվ արվեստագետներ, էնտուզիաստներ և սկսնակ ստեղծողներ, որոնց մեջ էին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շատ ուսանողներ, հնչեցրին իրենց հուզող հարցերը պահանջվող մասնագիտական հմտությունների, արվեստում բիզնես նախագծերի կայացման, թվայնացման և NFT արտիստներին հանդիպող խոչընդոտների և հաջողությունների վերաբերյալ:
Թեժ և անչափ հետաքրքիր հանդիպումից յուրաքանչյուրն իր հետ տարավ նոր գիտելիքներ և մեծ ոգեշնչում: Հանդիպումները շարունակվում են, իսկ դուք կարող եք հետևել Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին՝ բաց չթողնելու նորությունները:
Fastex-ի մասին
Fastex-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որը իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: