Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել թվով 12-րդ Fastex Meetup-ը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի վերջին միտումներին։
Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարթեքինգային արշավների կազմակերպման վերաբերյալ կարևոր մանրամասներով, պատմել համայնքների հետ աշխատելու հմտությունների մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները ուղղել են իրենց հուզող հարցերը։
Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։