Fastex-ը հոկտեմբերի 13-16-ը կմասնակցի Դուբայում կայանալիք Future Blockchain Summit-ին։ MENA տարածաշրջանում անցկացվող այս խոշորագույն միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին։ Այս տարի Fastex-ը ներկայանում է Bahamut Foundation ծրագրով, որը պաշտոնապես գրանցվել է որպես հիմնադրամ Շվեյցարիայի Ցուգ քաղաքում։ Այն իրենից ներկայացնում է հանրային բաց բլոկչեյն, որի հիմքում Proof of Stake and Activity (PoSA) կոնսենսուսային ալգորիթմն է։ Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրն ապակենտրոնացված միջավայրում գործող և Bahamut ցանցում գործունեություն ծավալով նախագծերին առաջարկում է ֆինանսական աջակցություն։ Համաժողովի շրջանակում ոլորտի ներկայացուցիչներն ունեն հիանալի հնարավորություն բացահայտելու ապակենտրոնացված միջավայրի ամբողջ ներուժը՝ հարթակում իրենց նախագծերը գործարկելու և հաջողելու համար։
Միջոցառման շրջանակում Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կմասնակցի «DeFi հավելվածները և թվային բանկինգը, ավանդական ֆինանսների և բլոկչեյն տեխնոլոգիաների միջև կամուրջ» թեմայով պանելային քննարկմանը, իսկ Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն Վարդան Խաչատրյանը կխոսի «Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների նոր շրջափուլ․MiCA-ի հնարավորությունները և մարտահրավերները» թեմայով։
Կսպասենք ձեզ H9 B30 տաղավարում՝ բացահայտելու նորարարական լուծումները և ծանոթանալու ոլորտի փորձագետների հետ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների
*զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: