Fastex-ը ստանձնել է Fast Shift-ի տեխնոլոգիական գործընկերոջ դերը՝ աջակցելով բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ AMDC նոր էլեկտրոնային փողի թողարկմանը։
Fastex-ը կտրամադրի Բահամուտ բլոկչեյնի անհրաժեշտ ենթակառուցվածքներ և Web3 նորարարական լուծումներ՝ հուսալի և անվտանգ գործարքներ իրականցնելու համար։
AMDC-ին հասանելի է Fast Shift-ի բոլոր օգտատերերի համար և կիրառվում է որպես էլեկտրոնային դրամապանակին կցված էլեկտրոնային փող։
Fastex-ի օգնությամբ Fast Shift-ի օգտատերերը այսուհետ կստանան առավել անվտանգ, արագ և հարմարավետ գործունեության միջավայր՝ բացահայտելով Web3-ում գործարքներ իրականացնելու լայն հնարավորություններ։
Ավելին՝ այստեղ https://onelink.to/6b58cr
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։**
Իրավական ծանուցում․ Սա ներդրումային խորհրդատվություն չէ: Թրեյդինգի ցանկացած տեսակ պարունակում է ռիսկեր: Ռիսկի նախազգուշացում. թվային ակտիվների գները կարող են լինել անկայուն: Ձեր ներդրման արժեքը կարող է իջնել կամ բարձրանալ, ինչպես նաև Դուք կարող եք հետ չստանալ ներդրած գումարը։
Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով ենթակա են շուկայական զգալի ռիսկերի և անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել և հնարավոր է, որ Դուք չկարողանաք վերականգնել Ձեր ներդրած գումարը։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար, և Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար։ Անցյալում ակտիվների դրսևորած արդյունավետությունը չի երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական գործիքներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը վերլուծեք Ձեր ներդրումների պատմությունը, ֆինանսական վիճակը, ներդրման նպատակները և ռիսկերը ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհուրդ հարցնելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը չպետք է մեկնաբանվի որպես ֆինանսական ուղեցույց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր "Օգտագործման պայմաններին" և "Ընդհանուր հրաժարում ռիսկերից" հայտարարությանը։**