Fastex-ը սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի հեռարձակման հովանավորն է Fastex-ը։
Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը կամ Եվրո 2024-ին, մասնակցում են ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականները։ Խմբային փուլում մասնակցելու են 24 հավաքականներ։ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվել է, որ մրցաշարը անցկացվելու է Գերմանիայում։
Դե ինչ, բաց մի՛ թողեք ամենադիտարժան ֆուտբոլային հանդիպումները Fastex-ի հետ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցըև ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։