Ս․թ․ հուլիսի 1-4-ը Երևանում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունենում 5-րդ Harmony Meetup տեխնոլոգիական միջոցառումը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովներն ու մասնագետները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, խաղային արդյունաբերության 70 առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից ժամանել են քննարկելու ոլորտի մարտահրավերները, մասնակցելու պանելային քննարկումների։ Հյուրընկալող՝ հայկական մասնագիտական համայնքը հնարավորություն է ստեղծել կիսվելու գիտելիքով և փորձով, ինչպես նաև շրջայց կատարել «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։
«Հանդիպման հիմնական թեման այսօր բլոկչեյնն է՝ իր զարգացումներով, տեխնոլոգիական առաջընթացով և հնարավոր լուծումներով: Արդեն իսկ ունենք բազում նախագծեր, որոնք իրականացրել ենք: Կան մի շարք մտահղացումներ, որոնց շուրջ նույնպես անցկացնում ենք քննարկումներ, և վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք նորանոր պրոդուկտների և ծառայությունների, որոնք Ֆասթեքսը կմատուցի հանրությանը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա։ Թեմաները բազմազան են․ օրինակ՝ Web3 հայեցակարգում օգտատերերի թվային ինքնության վերահսկման մարտահրավերները, թվային ինքնության կիրառելիությունն այլ ոլորտներում, Բահամուտ բլոկչեյնի երկրորդ շերտի առանձնահատկությունները և առավելությունները ցանցի համար, «Բահամուտ» հիմնադրամի կողմից աջակցություն ստացած տեխնոլոգիական պրոդուկտներ, Fastex Card-ի վիրտուալ ու իրական տարբերակներ, ապակենտրոնացված ֆինանսների ոլորտի՝ DeFi-ի ընթացիկ իրավական և տեխնոլոգիական մարտահրավերներն ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում։ Harmony Meetup-ի մասնակիցները նաև հնարավորություն են ստացել փորձարկելու VigoPhone նոր հավելվածը, որն ըստ կանխատեսումների կդառնա ամենասիրված ու պահանջված մեսենջերը ոչ միայն Հայաստանում, այլև արտեկրում։
Ի դեպ, արդեն երկրորդ տարին անընդմեջ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ականատեսը կդառնան հատուկ մրցանակաբաշխության, որի ընթացքում կհայտարարվեն 9 անվանակարգերում մասնակցության հայտ ներկայացրած 120 ոլորտային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3,333,000 FTN-ն ուղղվելու է հաղթող նախագծերի առաջխաղացմանը միջազգային շուկայում։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։