Fastex-ը կիսվում է նոր և կարևոր ձեռքբերմամբ: Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում՝ Transamerica Expo Center-ում տեղի ունեցած SiGMA Americas Awards-ի շրջանակում, Fastex Exchange հարթակն արժանացել է «Տարվա լավագույն ֆինտեք լուծում» մրցանակին:
SIGMA-ն ոլորտում հայտնի մրցանակաբաշխություն է, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում փորձագետների, գիտակների և ՏՏ ու հարակից ոլորտի առաջատար ներկայացուցիչների: Այս տարի Fastex-ը, մրցակից ընկերությունների կողքին, հպարտությամբ ներկայացրել է Fastex Exchange հարթակը:
SIGMA hեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում գրանցած այս կարևոր հաղթանակի հիմքում ընկած է թիմի կատարած մեծ աշխատանքը և թվային արժույթների աշխարհում օգտատերերի փորձառությունն առավել հարամարվետ դարձնելու նոր հնարվորությունը: