Fastex Exchange-ը հայտարարել է MoonPay առաջատար վճարային համակարգի հետ իր համագործակցության մասին։ MoonPay-ը ոլորտում հայտնի ընկերություն է, որն առաջարկում է վճարային լուծումների բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ բանկային քարտեր, Apple Pay, Google Pay, SEPA և SEPA Instant, UK Faster Payments, PIX և այլն։
Այս համագործակցությունը նպատակ ունի բարելավել Fastex Exchange-ում օգտատիրական փորձառությունը` ապահովելով բարձր հասանելիություն և հարմարավետություն։ MoonPay-ի վճարային լուծումների հետ Fastex Exchange-ի բոլոր օգտատերերը կօգտվեն հարթակի մի շարք հնարավորություններից՝ ունենալով թրեյդինգի աներևակայելի փորձառություն։