Ուրախ ենք հայտնել, որ Fastex Exchange-ն ինտեգրել է Volt վճարային համակարգը։ Լոնդոնում ստեղծված Volt ընկերությունը մասնագիտացած է արագ և անխափան բանկային վճարումների լուծումների ոլորտում՝ բավարարելով հաջորդ սերնդի թվային գործարքներ ապահովելու պահանջը։
Այս համագործակցությունը Fastex Exchange-ի օգտատերերին տրամադրում է վճարումներ իրականացնելու ավելի շատ հնարավորություններ՝ ապահովելով արագ փոխանցումներ ոչ միայն երկրի ներսում, այլև կարևորագույն տարածաշրջաններում։ Այս քայլը, մասնավորապես, միտված է բավարարելու զարգացող շուկաների պահանջարկը, որոնց համար առաջնահերթ նշանակություն ունեն բանկային գործարքների արագությունն ու արդյունավետությունը։
Volt բաց բանկային տեխնոլոգիայի ինտեգրման շնորհիվ Fastex Exchange-ը հաստատում է իր հանձնառությունը՝ օգտատերերին արագ գործարքների հնարավորություններ առաջարկելու գործում, ապացուցելով, որ մենք ձգտում ենք զարգանալ ֆինանսական տեխնոլոգիաների շարունակական արդիականացմանը համընթաց։